19:51 14.03.2022
Շիրակի մարզում ձյան շերտն ավելացել է վերջին օրերի առատ տեղումներից։ Մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը հավաստիացնում է, որ ոռոգման սեզոնին մարզում ջրի խնդիրը մեծ չի լինի։ Հիշեցնենք, անցած տարի Կառնուտի ջրամբարից սնուցվող ցանքատարածքները, հիմնականում Ախուրյանի տարածաշրջանում, ոռոգման ջրի պակասի պատճառով նորմալ բերքատվություն չապահովեցին։ Ջրի դեֆիցիտը գյուղացիական տնտեսությունները կապում էին Կառնուտի ջրամբարի ջուրն էներգետիկ նպատակներով օգտագործելու հետ։ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը ոռոգման ջրի պակասը այլ պատճառներով պայմանավորեց։
«Նախորդ տարվա խնդիրը, իմ խորին համոզմամբ, կապված էր սակավաջրության, տեղումների ցածր քանակի ու նաև օդի հարաբերական խոնավության ցածր լինելու հետ։ Որովհետև ցածրադիր հատվածներում արդեն նախատեսվածից շուտ սկսեցին ոռոգում իրականացնել, և դոտացիոն սկզբունքով Կառնուտին տրամադրվող ջուրն արդեն ուղղվեց դեպի դաշտեր»,- ասել է Ռոման Համայակյանը։
Ժամանակին ջուր չունենալու մեղավորը, ըստ գյուղվարչության պետի, նաև հողագործներն են, որ ջրօգտագործողի հետ պայմանագրի կնքումը թողնում են վերջին օրվան, երբ ջուրն արդեն հասնում է իրենց դաշտերին։ Պայմանագրերի ժամանակին կնքումը նաև թույլ կտա ջրօգտագործող ընկերությանը հստակ տվյալներ ունենալ, թե ինչքան ջուր է անհրաժեշտ կուտակելու և ոռոգման սեզոնին ժամանակին ջրթող կատարելու։
Կառնուտի ջրամբարն ունի 22 մլն խորանարդ մետր ծավալ, սակայն ամբողջությամբ ջուր չի կուտակվում, քանի որ ջրակորուստներն են շատ։
«Այո, ջրամբարը որոշակի ջրակորուստներ ունի, բայց կա որոշակի քանակություն, որի դեպքում նվազագույնի են հասցվում կորուստները։ Մոտ 18 մլն խորանարդի մասին է խոսքը»,- նշել է Ռոման Համայակյանը։
Այս պահի դրությամբ Կառնուտի ջրամբարում կուտակված է այնքան ջուր, որքան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր, դեռ 100 հազար մետրով էլ ավելի։ Արփի լճում, նախորդ տարվա համեմատ, այս պահին կուտակված ջուրը պակաս է, սակայն հաշվի առնելով տեղանքի ձնառատ լինելը և բնական աղբյուրները, հնարավոր կլինի ոռոգման սեզոնին անհրաժեշտ քանակության ջուր կուտակել։
23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները00:00 18.04.2025
Հոկեյում էական առաջընթաց ունենքԵրևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...
23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարըԱպրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...
23:34 17.04.2025
Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանՈւրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...
23:25 17.04.2025
Խաղային պրակտիկա չունեմ. Թիկնիզյանը բացահայտել է, թե ինչու չի կարողանում տեղափոխվել ԵվրոպաՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է եվրոպական որևէ առաջնությունում կարիերան շարունակելու հնարավորության մասին։ «Ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, բայց այս պահին գործնականում խաղային պրակտիկա չունեմ, հետևաբար դժվար կլինի նայել այս ուղղությամբ»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։ Նաիրի և «Լոկոմոտիվի» միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հաջորդ ամառ։ Transfermarkt կայքի գնահատմամբ՝ […] ...
23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնիԱպրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61 կմ հատվածում՝ վերգետնյա ացնման հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վահան Թ․-ն իր վարած «Datsun» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության, այնուհետև ոստիկանություն․ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ […] ...
23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետըԳործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ըստ այդմ՝ նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2025թ հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: ...