Խորագիրը՝ «Ապրելու բանաձև»․Գյումրիում ցուցադրվել են Վազգեն Ստեփանյանի կտավները  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Խորագիրը՝ «Ապրելու բանաձև»․Գյումրիում ցուցադրվել են Վազգեն Ստեփանյանի կտավները 

19:21 12.03.2022

Գյումրեցի տաղանդավոր նկարիչ Վազգեն Ստեփանյանի կտավները «Ապրելու բանաձև» խորագրով ՝ ցուցադրվել են Գյումրիի քաղաքապետարանի ցուցասրահում։ 37 աշխատանքներն էլ նկարչի բացառիկ ու յուրատիպ գործերից են։

Վազգենը քաղաքի կոլորիտային դեմքերից մեկն է եղել, նկարչին գյումրեցիները ճանաչում են Չատոյենց Վզո անվամբ։ Նա հայտնի է եղել ոչ միայն իր ստեղծագործություններով, նաև տարբերվող խառնվածքով, ընդգծված հումորով ու խոսքի վարպետությամբ։

Լույս է տեսել նաև «Ապրելու բանաձև» խորագրով պատկերագիրքը, որտեղ ներկայացված են Վազգենի կյանքն ու գործունեությունը, նրա նրբերանգ կտավները։ Նկարչի ընկերներն ու մտերիմները գյումրեցու սրախոսությունն են վերհիշել, իսկ արվետագետները խոսել են նրա արվեստին բնորոշ խորը փիլիսոփայությունից ու շեշտադրված մարդասիրությունից։

«Շատ հետաքրքիր էր նրա կյանքը։ Արթնանում էր, գնում պատարագ ու պատարագից հետո նոր իր արվեստանոցն էր գնում։ Իր նկարների մեջ ծիսական մոտեցում կա, ոգեղենություն, ես կասեի լռություն կա, որովհետև լռությունը շատ դժվար է նկարել։ Հիմա շատերի նկարներում աղմուկն է շատ, դա հեշտ է նկարելը, իսկ լռությունը՝ ոչ։ Նրան իմպրեսիոնիստների հետ էլ չես համեմատի, ինքն ուսումը կիսատ էր թողել, որպեսզի ոչ մի կաղապարի մեջ չհայտնվեր»,- ասում է արվեստաբան Արաքս Մարգարյանը։

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

20:07 22.11.2024

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...

SHANTNEWS

20:00 22.11.2024

SHANTNEWS

Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

19:55 22.11.2024

Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը արժանացել է ևս մեկ մրցանակի։ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE) Բելինգհեմին ճանաչել է Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանում Լա Լիգայի 28 հանդիպումներում Բելինգհեմը դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Լա Լիգայի 8 հանդիպումներում անգլիացին դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման […] ...

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

19:50 22.11.2024

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր […] ...

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին

19:45 22.11.2024

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին

ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացված 44-օրյա պատերազմի հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ։  Կյանքս կյանքիդ գնով. ավելի քան 80 զինվորի կյանք փրկած 44-օրյա պատերազմի հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անունը կրող այս լսարան ԵՊՀ ուսանողները մտնում են մեծ ակնածանքով ու խոնարհումով, հեռանում՝ արիացած: Պատմության այս ֆակուլտետ Վահագնը գալիս էր անգամ, երբ ուսանող չէր […] ...

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

19:40 22.11.2024

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ ներկայացնելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Անդրադառնալով Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությանը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ փաստաթղթի ձևավորման գործընթացը տևել է ավելի քան երկուսուկես տարի, որում ներգրավված են եղել աշխարհի մի շարք առաջատար հետազոտական կենտրոններ։ Նախարարի […] ...

BACK_TO_TOP