18:48 14.03.2022
Շիրակի մարզի շուրջ 78 հազար հեկտար վարելահողերից նախորդ տարի ցանք է կատարվել 71 հազար հեկտարի վրա։ 2022-ի գյուղատնտեսական տարում սպասվում է, որ այս թիվը կպահպանվի, չնայած որ անցած տարի 2500 հեկտարով պակաս աշնանացան է կատարվել։ Շիրակի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ նախորդ տարի աշնանացան սերմնացուն կառավարությունը սուբսիդավորել է, բայց ցանքատարածքները նվազել են։
«2022-ի բերքի տակ ունենք ցանված աշնանացան 12 հազար 425 հեկտար, այս թիվն արդեն հստակ է, իսկ գարնանացանի և կերային մշակաբույսերի մասով գուցե նախորդ տարվա ցուցանիշը պահպանվի՝ շուրջ 21 հազար հեկտար»,- նշել է Ռոման Համայակյանը։
Ըստ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի՝ աշնանացանի սուբսիդավորումը կպահպանվի նաև այս տարի, գարնանցան հացահատիկային և կերային մշակաբույսերի սուբսիդավորումը այս տարի չի գործելու։Թեև մարզում սերմնացուի խնդիր չկա, գյուղացիական տնտեսությունները կարող են մատակարարներից ձեռք բերել սերմացու, սակայն արդեն առանց պետական սուբսիդավորման։
«Այս պահին մարզում նախորդ տարիներին մատակարարում իրականացրած կազմակերպությունները նորից ունեն բավարար քանակության գարնանացան հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմեր՝ որակյալ, հավաստագրված սերմնացու։ Մարզում քանակ կա, ցանկացողները կարող են ձեռք բերել շուկայական արժեքով»,- նշել է Ռոման Համայակյանը և ավելացրել, որ մարզում, բացի սելեկցիոն կայանից, կան նաև 4-5 տնտեսվարողներ, որոնք իրականացնում են սերմերի ներկրումներ։
Շիրակի մարզի հացահատիկի հիմնական պաշարն ապահովում են Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանները։ Վերջին 3 տարում Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում չմշակվող վարելահողերն արդեն սկսել են մշակել, հիմնականում ցանում են վարսակ, գարի, իսկ ցածրադիր հատվածներում նաև աշնանացան ցորեն։
22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները22:56 17.04.2025
Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի ԹբիլիսիումԹբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...
22:53 17.04.2025
Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավորԱպրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...
22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջԳործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...
22:45 17.04.2025
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունումՀայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...
22:41 17.04.2025
ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԱպրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...
22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհինԱպրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...