18:20 12.03.2022
Առաջիկայում կփոխվի հաշմանդամության կարգերի տրամադրման գործընթացի կարգը: Չեն սահմանվի հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ խմբեր, փոխարենը բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները քաղաքացիների կարիքների գնահատում կկատարեն՝ ելնելով ֆունկցիոնալության աստիճանից:
2021 թվականի դեկտեմբերի մեկի դրությամբ Հայաստանում հաշմանդամություն ունի 196․849 քաղաքացի, նրանցից 9191-ը երեխաներ են: Առաջին խմբի հաշմանդամ են 9 639, երկրորդ խմբի՝ 67 666, երրորդ խմբի՝ 110 353 մարդ:
Հաշմանդամության կարգ ստանալով քաղաքացին օգտվում է որոշակի արտոնություններից, անվճար դեղորայքից կամ 50 % համավճարով բժշկական ծառայություններից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է առաջիկայում փոխել հաշմանդամության կարգի տրամադրման մոտեցումները:
«Մարդուն դիտարկում ենք ու փորձաքննում ենք՝ ելնելով նրա առողջական վիճակից, այսինքն՝ հիմք է ընդունվում բժշկական մոդելը։ Մենք խոսում ենք, թե մարդը ինչքան անկարող է, ինչքան սահմանափակ են նրա առողջական վիճակով պայմանավորված որոշակի գործողություններ ու գործառույթներ։Մենք հիմա անցնում ենք սոցիալական փորձաքննության մոդելին»,- նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետները զննում են քաղաքացիների կենսագործունեության աստիճանի սահմանափակումները, գնահատում են նրա հիվանդության ծանրության աստիճանը։ Առաջարկվող նոր մոդելով քաղաքացին կդիտարկվի ըստ ֆունկցիոնալության աստիճանի, և հաշմանդամության խմբերը կհանվեն գործածությունից:
«Մենք պիտի գնահատենք ֆունկցիոնալությունը և ոչ թե կենսագործունեության սահմանափակումը։ Ներկայիս գործող 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի փոխարեն մենք ունենալու ենք ֆունկցիոնալության աստիճաններ՝ թույլ, միջին, ծանր և խորը»,- նշել է նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
«Էսօր մենք մասսայական տալիս ենք հաշմանդամության կարգ, մարդը ստանում է և՛ արտոնություն, և՛ գումարային թոշակ։ Հիմա ուզում են բաղդատել, մարդ կա կարող է էդ գումարի կարիքը չունի, ունի արտոնության կարիք, մարդ կա ընդհակառակը՝ արտոնություն չի ուզում, գումարն է վերցնում։ Սա սոցիալական մոդելի ներդրումն է և կախված է քաղաքացու սոցիալական վիճակից»,- ասում է թիվ 14 ԲՍՓ հանձնաժողովի պատասխանատու Հայկ Մուրադյանը։
Նոր սոցիալական մոդելի ներդրմամբ նախկին փորձաքննող հանձնաժողովի փոխարեն ձևավորվելու է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագիտական նոր խումբ, բացի թերապևտից, վիրաբույժից ու նյարդաբանից, խմբում կընդգրկվեն նեղ մասնագետներ։
Առաջարկվող նոր մոդելով գործընթացը ամբողջությամբ էլեկտրոնային համակարգով է լինելու: Սահմանվելու է մասնագետների ռեեստր, և փորձաքննությունից մեկ օր առաջ միայն բժիշկները կծանուցվեն փորձաքննության մասին՝ նախապես չիմանալով, թե ով է լինելու փորձաքննվող անձը և որ տարածքային հանձնաժողովի կազմում են իրենք ընդգրկվել: Նոր մոդելով կընդլայնվի նաև աջակցող միջոցների տրամադրման ցանկը:
Կշարունակեն նաև պատերազմում վիրավորում ստացած տղաներին աջակցող միջոցների տրամադրել արտոնյալ պայմաններով: Նախորդ տարի փորձաքննություն անցած 1962 պատերազմի մասնակիցներից հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել 1488-ը: Նրանց մեծ մասին տրվել է երրորդ խմբի հաշմանդամության կարգ, որը վերափորձաքննությունների արդյունքում ենթակա է փոփոխման, հատկապես պրոթեզավորումից հետո։ Բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամության աստիճանի որոշման նոր կարգը կիրառության կդրվի 2023 թվականից։
Նրանց մեծ մասին տրվել է երրորդ խմբի հաշմանդամության կարգ, որը վերափորձաքննությունների արդյունքում ենթակա է փոփոխման, հատկապես պրոթեզավորումից հետո։ Բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամության աստիճանի որոշման նոր կարգը կիրառության կդրվի 2023 թվականից։
23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները00:00 18.04.2025
Հոկեյում էական առաջընթաց ունենքԵրևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...
23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարըԱպրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...
23:34 17.04.2025
Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանՈւրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...
23:25 17.04.2025
Խաղային պրակտիկա չունեմ. Թիկնիզյանը բացահայտել է, թե ինչու չի կարողանում տեղափոխվել ԵվրոպաՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է եվրոպական որևէ առաջնությունում կարիերան շարունակելու հնարավորության մասին։ «Ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, բայց այս պահին գործնականում խաղային պրակտիկա չունեմ, հետևաբար դժվար կլինի նայել այս ուղղությամբ»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։ Նաիրի և «Լոկոմոտիվի» միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հաջորդ ամառ։ Transfermarkt կայքի գնահատմամբ՝ […] ...
23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնիԱպրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61 կմ հատվածում՝ վերգետնյա ացնման հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վահան Թ․-ն իր վարած «Datsun» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության, այնուհետև ոստիկանություն․ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ […] ...
23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետըԳործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ըստ այդմ՝ նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2025թ հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: ...