12:59 11.03.2022
Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններն այսօր խոսել են Արցախում վերջին օրերին տեղի ունեցող դեպքերի, գազամատակարարման խափանման ու դրա հետևանքների մասին: Նրանք շեշտել են, որ տեղի ունեցողն ամենևին էլ պատահականություն չէ, Ադրբեջանը տասնամյակներ շարունակ էթնիկ ատելություն է սերմանել հայերի նկատմամբ և այժմ էլ հետևողականորեն և անթաքույց իրականացնում է Արցախի հայաթափման քաղաքականություն: Ի՞նչ ճնշումներ կարող են օգտագործվել Ադրբեջանի դեմ, արդյո՞ք միջազգայնորեն ընդունված փաստաթղթերը, այդ թվում նաև Եվրախորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման հարցով երեկ ընդունված բանաձևը կարող են որևէ ազդեցություն ունենալ՝ կանխելու հրահրվող միջադեպերը:
ՀՀ ՄԻՊ Քիստիննե Գրիգորյանի համոզմամբ՝ ադրբեջանական հայատյացությունը հենվում է երկու հանգամանքի՝ էթնիկ և կրոնական հողի վրա: Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ նշել է, որ Արցախի հայաթափման քաղաքականության հիմքը դրվել է դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ, երբ ադրբեջանական քաղաքներում հայերի կյանքն ավելի բարվոք էր, քան հայկական քաղաքներում:
«Պատերազմից հետո հայատյացությունը մտել է դպրոցներ, դաստիարակվել են սերունդներ, որոնք ատում են հայերին: Դրան ականատես եղանք վերջին պատերազմի ժամանակ, երբ ոչ միայն սպանում էին, այլև պղծում էին քրիստոնեական ժառանգությունը»,- ասել է Գեղամ Ստեփանյանը:
Նա նշել է, որ գազատարի բացակայությունը մեծապես ազդում է կենցաղային իրավիճակի վրա, դպրոցներում դասերը հետաձգվել են: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն էլ նշել է, որ միայն ՄԻՊ-երի արձանագրումները բավարար միջոց չեն պայքարելու ադրբեջանական քաղաքականության դեմ: Անհրաժեշտ է միավորել միջկառավարական, միջխորհրդարանական բոլոր ուժերը՝ «կաթիլ-կաթիլ» միջազգային կառույցներում ուշադրություն գրավելու և համապաստախան արձագանքներ ստանալու և ընդունված բանաձևերն ու փաստաթղթերը կապիտալիզացնելու համար:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...