ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում կան հակասություններ. Արտակ Շաբոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում կան հակասություններ. Արտակ Շաբոյան

13:31 17.02.2018

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Մոսկվայում մասնակցում է ԵԱՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստին: Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ-ից, Արտակ Շաբոյանն իր ելույթում ներկայացրել է մի շարք սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտման դեպքեր: Նա խոսել է նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասությունների մասին՝ առաջարկներ ներկայացնելով դրանց փոփոխության վերաբերյալ:

Ըստ Շաբոյանի՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված է, որ կաթնամթերքի բաղադրության մեջ կարող են օգտագործվել ինչպես բուսական, այնպես էլ կենդանական յուղեր, սակայն դրանք պետք է տարանջատվեն անվանումներով: Օրինակ, բացառապես կենդանական ծագման արտադրանքը պետք է կոչվի կաթնաշոռ, իսկ բուսական յուղերի խառնուրդով պատրաստվածը՝ կաթնաշոռային արտադրանք, կամ նույն կերպ պետք է տարանջատվեն պանիրը և պանրային արտադրանքը, թթվասերը և թթվասերային արտադրանքը: Սակայն ուսումնասիրությունները փաստում են, որ  այդ անվանումները միմյանց խիստ նման են և սպառողների մոտ առաջացնում են շփոթություն:

Պետք է այս հարցում լինի հստակ տարանջատում, որպեսզի սպառողը իմանա, վճարում է բուսակա՞ն, թե՞ կենդանական յուղով պատրաստված սննդամթերքի համար:

Արտակ Շաբոյանն առաջարկել է, որ անվանումները լինեն խիստ տարբերակված ինչպես կարագի պարագայում է՝ կարագ, մարգարին, սփրեդ և այլն:

Այնուհետ ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձել է կարագի շուկային. ըստ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի՝ կարագը պետք է պատրաստված լինի բացառապես կենդանական ծագման յուղից: Սակայն վերջերս տեղական շուկայում հայտնվել է կարագ անվանումով արտադրանք, որի բաղադրության մեջ առկա է նաև բուսական յուղ: Ըստ ՀՀ Մրցակցային մարմնի՝ այստեղ առկա է ակնհայտ հակասություն. մի կողմից  Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում նշված է, որ կարագ կարող է կոչվել բացառապես կենդանական ծագման սննդամթերքը, մյուս կողմից էլ «Роспотребнадзор»-ը հավաստում է, որ կարագը կարող է լինել նաև  բուսական ծագման, որը դիետիկ սննդամթերք է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP