Տեղական բյուջեից քաղաքացիներին դրամական օգնություն հատկացնելու նախագիծը թեժ քննարկումների պատճառ Գյումրիի ավագանու նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Տեղական բյուջեից քաղաքացիներին դրամական օգնություն հատկացնելու նախագիծը թեժ քննարկումների պատճառ Գյումրիի ավագանու նիստում

21:00 10.03.2022

Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստն է տեղի ունեցել։ Օրակարգային  հարցերից թեժ բանավեճի պատճառ են դարձել  հատկապես ֆինանսական հատկացումներին վերաբերող զեկույցները։ Քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը նախ ավագանու հաստատմանն է ներկայացրել 2021 թվականի  բյուջեի կատարողականը, ըստ որի եկամուտների պլանը կատարվել է 99,3 տոկոսով, իսկ սեփական եկամուտները հավաքագրվել են մոտ 91 տոկոսով։

Օրակարգային հարցերի շարքում անհամաձայնություն առաջ եկավ, երբ հաստատման ներկայացվեց  տեղական բյուջեից քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու նախագիծը։ Գումարը կազմում էր մեկ միլիոն 385 հազար դրամ։ Ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ  Վարդևան Հակոբյանը պարզաբանում պահանջեց՝ ինչ սկզբունքով է կատարվում շահառուների ընտրությունը։

«Մենք ինչքան դիմումներ ենք ստացել և ինչքանն է ուսումնասիրվել, նախորդ ամիս ինչքան է եղել, ինչի մնացածին չի տրվել գումար, ինչպես է կատարվել ուսումնասիրությունները»,- հարցրեց ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը:

Հանձնաժողովի նախագահն ու ֆինանսական բաժնի պատասխանատուները ընդիմադիր ավագանու անդամներին հավաստիացրին, որ շահառու ընտանիքների ընտրությունը կատարվում է  կարիքի գնահատումից ելնելով, հանձնաժողովն առաջնորդվում է մի քանի չափորոշիչներով։

« Հանձնաժողովի նախագահը ես եմ, տնայցեր չեն կատարվել: Նախնական քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ բանավոր՝ ոչ գրավոր կերպով, հստակ չափորոշիչներ են սահմանվել՝ երեխաների անչափահասություն, տնակում բնակվելու փաստը, ինչպես նաև տանը հաշմանդամություն ունեցող կամ  թոշակառու լինելու հանգամանքը: Մի խոսքով՝ չափորոշիչները սահմանված են և ըստ այդմ էլ կատարվել է գումարների բաշխումը»,-նիստում հայտարարեց ավագանու «ՔՊ»  խմբակցության անդամ Լիլիթ Մուրադյանը:

«Նոյեմբեր ամսից մենք անընդհատ բանավիճում ենք էս հարցի շուրջ, ինդիրը որն է: Մենք էստեղ մի դեպքում ասում ենք, որ կա սահմանված չափորոշիչ, աշխատել է հանձնաժողովը, բայց համոզված եմ, որ չկա չափորոշիչ սահմանված, հանձնաժողովը չի աշխատել: Ա՛յ երբ որ էդ հարցերը կարգավորվի, ուրիշ հարցեր էլ չի լինի»,- հայտարարել է  ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Կարեն Մալխասյանը:

Ավագանու ըդդիմադիր խմբակցությունները պահանջեցին ընտանիքների կարիքները գնահատել տնայցերով, ինչը պնդեցին , որ հանձանաժողովը չի անում։ Թեժ քննարկումն այս դեպքում էլ  ավարտվեց 124 ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու նախագծի հաստատումով։ Ավագանու անդամները շարունակեցին պահանջել հաջորդ նիստին ներկայացնել  չափորոշիչների հստակ մեխանիզմ։

Այսօրվա ավագանու նիստի օրակարգում էր  66 միկրոավտոբուսների շահագործման համար քաղաքապետարանին կից  ՓԲԸ ստեղծելու, ընկերության կանոնադրությունն ու հաստիքացուցակը հաստատելու հարցը։Բայց երբվանից նոր տրանսպորտը դուրս կգա երթուղի, այդ մասին ոչինչ հայտնի չդարձավ։

Եվ վերջում՝ Գյումրիի ավագանու նիստի մշակութային մասը․ որոշվեց նկարչուհի Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» ինքնակենսագրական  անգլալեզու գրքի տպագրման համար գումար հատկացնել,  իսկ մեկ այլ որոշմամբ Գյումրիի ավագանին  Գյումրիի Պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

22:53 17.04.2025

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

22:49 17.04.2025

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

22:45 17.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

22:41 17.04.2025

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

22:37 17.04.2025

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

Ապրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

22:30 17.04.2025

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Մարտի 3-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր […] ...

BACK_TO_TOP