Ուժեղ տղա ես, արա՛, կնանիքի՞ն ես քաշում. Սեյրան Սարոյանը՝ Գոռ Վարդանյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ուժեղ տղա ես, արա՛, կնանիքի՞ն ես քաշում. Սեյրան Սարոյանը՝ Գոռ Վարդանյանին

13:10 17.02.2018

Երևանի ավա­գանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ:

– Պարոն Սարոյան, ինչպե՞ս եք մեկնա­բանում օրերս Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը:

֊ Երևույթը շատ վատ էր: Մարդիկ սկ­սեցին արջի ծառայություններ մատուցել:

– Այսինքն՝ Տարոն Մարգարյանի թիմա­կիցները, որոնք սկսեցին ծեծել կանանց, դա արջի ծառայությո՞ւն եք որակում:

֊ Ես կարծում եմ, այո, որովհետև Տա­րոն Մարգարյանը այդպիսի բան չէր անի: Բոլորս էլ Տարոնին գիտենք, որ նա այդ մարդը չէր, որ սկանդալ սարքեր:

– Պարոն Սարոյան, բայց հենց նա առաջինն ասաց՝ «դեմն առեք»:

֊ Անկանխատեսելի վիճակ էր: Երևույթն էլ սիրուն չէր, բայց կարևորը արդյունք տվեց՝ 4-5 տարվա կեղտի հարցը լուծվեց:

– Մեղավոր տեսնո՞ւմ եք արջի ծառա­յություն մատուցածներին:

– Միանշանակ: Տեսաք, որ բան չկա, ըն­դամենը կեղտաջուր է, վերջ, էլ ի՞նչ եք ու­զում: Էդ գարշահոտն էր, հավաքարար­ները կմաքրեին էլի, կամ դուխի կփչեիք:

 Եթե բանկան դնեին Տ. Մարգարյանի մոտ, և հենց նա շնչեր այդ հոտը, ի՞նչ կլիներ:

– Դե, եթե մտածեին, որ մենակ հոտ է, կարող է՝ ոչ մի բան էլ չլիներ, բայց քա­նի որ դիմակներ ու ձեռնոցներ էին հա­գել, չես կարող ասել, թե ինչ էին ուզում անել: Ես էդ աղջկան առաջին անգամ էի տեսնում: Զարուհին փառք էր, դա ռեմբո էր, ուժեղ աղջիկ էր:

– Բայց կնոջը ծեծելով՝ հարց լուծվո՞ւմ է։

– Երևույթը շատ սխալ էր:

֊ Հիմա ո՞վ է իրական մեղավորը: Արդ­յո՞ք ավագանին և հենց քաղաքապետը հրաժարական չպետք է տան:

֊ Ամբողջ աշխարհում էլ նման կռիվ­ներ լինում են՝ ընդդիմություն-դիմություն: Հիմա ամեն անգամ տենց բանե­րից հրաժարական տա՞ն:

– Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, երբ նախագահի աշխա­տակցին ծեծել էր, հրաժարական տվեց: Ինչո՞ւ պետք է Տարոն Մարգարյաևը չտա:

– Դրանք լրիվ տարբեր պատմություն­ներ են: Էստեղ լրիվ ուրիշ քաղաքակա­նություն էր գնում, ընդդիմություն-դիմություն: Բայց էն մյուսը լրիվ ուրիշ պատմություն էր: Չի կարելի մեկը մեկի հետ խառնել:

– Իսկ Գոռ Վարդանյանի մասին ի՞նչ կա­սեք: Նա կարծեք թե խորհրդականի կար­գավիճակից թիկնապահի կարգավիճա­կի անցավ: Նրա գործողությունները և՞ս արջի ծառայություն եք համարում:

– Իհարկե: Ուժեղ տղա ես, արա, փո­խանակ տղամարդկանց դեմն առնես, որ կռիվ չլինի, կնանիքին ես քաշում: Դրա­նով ինչ ես ցույց տալիս: Իրոք, ֆիզիկա­պես ուժեղ մարդը թույլի կողմից է միշտ լինում: Ինքը եթե էդ պահին կնանիքին պահեր, ավելի մեծ դեր կունենար Տարոնի ծառայության մեջ: Էդ կնանիք էլ ոչ մի բան չէին կարում անեին, վերջ, էդ երկու բանկեն էր՝ պրծել էր: Հո չէին ծեծելու դրանց: Ամբողջ աշխարհը՝ էլ ռուսներ, էլ Եվրոպա, էլ Ադրբեջան, տեսեք՝ ինչ են խոսում: Չի սազում մեզ: Ահա, հիմա էլ դարձանք կնիկ տփող:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP