Մեկ շաբաթում բոտուլիզմի երկու դեպք Գյումրիում՝ երկու տուժածով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Մեկ շաբաթում բոտուլիզմի երկու դեպք Գյումրիում՝ երկու տուժածով

19:47 10.03.2022

Ամռանը պահածոյացրած մթերքը ձմռան ամիսների ամենահամով պաշարն է։ Տնային պայմաններում երբեմն մեծ քանակության պահածոյացված միրգ-բանջարեղենը մինչև գարուն սպառելու համար չի լինում։ Ու ստացվում է, որ ամռան փուշի ու ձմռան նուշի միտքն աղավաղվում է։ Հին ու նոր պահածոները խառնվում են իրար, իսկ դրանք ուտելն արդեն վտանգավոր է։

«Եթե խոսքը վերաբերում է տան պայմաններում պահածոյացված սննդին, ասեմ, որ հարուցիչը կա՝ նայած, թե ով երբ կբացի այն։ Մեկը բացում է, ասենք, հուլիսին, մեկը բացում է օգոստոսին, կամ տանը, ենթադրենք, հղի աղջիկ կա, սիրտը ուզում է, բացում են։ Ինչքան մոտ է փակած պահից մինչև բացելը, այնքան քիչ է թույնի առկայությունը»,- պարզաբանում է ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի  տնօրենի  տեղակալ Արմինե Անդրյանը։

Բժիշկ-մասնագետները փակ տարայում զարգացող բոտուլինային թույնն համեմատում են օձի թույնի հետ՝ 30․000 անգամ ուժեղ ազդեցություն ունի։ Տիկին Ծաղիկը բոտուլիզմի ակնհայտ ախտանիշներով Գյումրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել ծանր վիճակում։ 10 օր է՝ հիվանդանոցում է։ Ամուսիններով են կերել լոլիկի մարինադը, բայց վնասն արտահայտվել է տիկնոջ մոտ։

Պահածոն բացել ու եռացնել։ Սա գրեթե միշտ են հորդորում, խորհուրդ տալիս բժիշկ-մասնագետները, իսկ ընդհանրապես, տան պայմաններում պտուղ-բանջարեղեն պահածոյացնելը չեն խրախուսում։

«Պահածոն բացելուց հետո գոնե 15 րոպե պետք է այն եռացնել, և եթե անգամ թույն լինի, այդ թույնը կոչնչանա»,- նշում է Գյումրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը։

Բոտուլիզմի հարուցիչն, ըստ մասնագետների բացատրության, պտուղ-բանջարեղենի հողի հետ շփվելու արդյունքում է գոյանում։ Այլ կերպ ասած՝ դրանք սպորներն են։ Նույն տարայում պահածոյի մի մասը թունավորված կարող է լինել, մյուս մասը՝ ոչ, այսինքն՝ կախված է, թե հարուցիչը որտեղ է տեղակայվել։ Սա ևս միշտ շեշտում են մասնագետները։

«Օրինակ՝ 1կգ-անոց բանկայից կարող են տասը ուտել, բայց միայն մեկը թունավորվի, նույնիսկ, ասենք, նույն պղպեղի մի մասը երեխան ուտի, մյուս մասը՝ մայրը, երեխային ոչինչ չլինի, մայրը նույնիսկ մահանա»,- նշում է ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրենի  տեղակալ Արմինե Անդրյանը։

Երկու տարբեր հասցեներից երկու տուժածները ինֆեկցիոն բաժանմունքում են հոսպիտալացվել նույն արտահայտված ախտանշաններով։ 10-ը օրում վիճակի կայունացում ունեն, բայց դեռ լիովին ապաքինված չեն։

«Հիվանդության նախնական ախտանշաններն են՝ երկտեսությունը, ձայնի խռպոտությունը, սրտխառնոց, կլման ակտի խանգարում»,- նշում է Գյումրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը։

Վերջին տարիներին բոտուլիզմի դեպքերը նվազել են, հիմա շատերը նախընտրում են սառեցման տարբերակով ձմռան պաշար ունենալ։ 2020 թվականին  ինֆեկցիոն բաժանմունքում գրանցվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 3 տուժածով, 2021-ին դեպքեր չեն արձանագրվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

22:56 17.04.2025

Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […] ...

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

22:53 17.04.2025

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

22:49 17.04.2025

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

22:45 17.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

22:41 17.04.2025

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

22:37 17.04.2025

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

Ապրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

BACK_TO_TOP