Ամենահայտնի հարսանյաց զգեստները՝ շքեղ, արտասովոր, լեգենդար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

Ամենահայտնի հարսանյաց զգեստները՝ շքեղ, արտասովոր, լեգենդար

09:08 09.03.2022

Հասանեկան զգեստները միշտ առանձնանում են յուրահատկությամբ, շատ կանայք այդպիսի զգեստ կրելու մասին երազում են վաղ  մանկությունից: Եկեք վերհիշենք 19-րդ դարից մինչև մեր օրերը լեգենդար ու արտասովոր հարսանեկան այն զգեստները որոնք մնացել են նորաձևության պատմության մեջ: Ամենագեղեցիկ հանդերձանքները, որոնք դեռևս ոգեշնչում են ինչպես դիզայներներին, այնպես էլ հարսնացուներին, մեր ընտրանիում են:

Զգեստը, որը կրել է Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորյան Դանիել Վեսթլինգի հետ ամուսնանալու համար, շատերի կողմից համարվում է արքայական ամենայուրատեսակ հարսանյաց զգեստներից մեկը: Զգեստի ոճը պարզ է, այն ֆանտաստիկ ժամանակակից տեսք ունի: Բաց ուսերը՝ փոքր թևերի, մեջքի գեղեցիկ կտրվածքի, ամրացված երկար քղանցքի և լայն ձյունաճերմակ գոտիների հետ համադրված՝շվեդական Pär Engsheden բրենդի այս ստեղծագործությունը հետաքրքիր և էլեգանտ են դարձրել:

Самые знаменитые свадебные платья: роскошные, необычные, легендарные
Պրիսցիլա Բյուլին Պրիսցիլա Փրեսլի է դարձել 1967 թվականին։ Ռոքն-ռոլի արքայի հետ հարսանիքի համար նա ընտրել էր մինչև հատակ հասնող զգեստ՝ ժանեկավոր թևերով՝ զարդարված մարգարիտներով։

Самые знаменитые свадебные платья: роскошные, необычные, легендарные
Ժամանակակիցները պատմում  են, որ Պրիսցիլան դժգոհ է եղել զգեստից և մի քանի անգամ փոխել է այն։ Լուրեր էին պտտվում, թե, ընդարձակ զգեստի տակ հարսնացուն թաքցնում էր չպլանավորված հղիությունը, սակայն  ոչ՝ Էլվիսի միակ դուստրը՝ Լիզա Մարի Փրեսլին, ծնվել է հարսանիքից ուղիղ 9 ամիս անց։ Այնուամենայնիվ, մեզ թվում է, որ այս կերպարում գլխավորը հսկայական ու հոյակապ շղարշն է, որը Պրիսցիլիային նմանեցնում է Բարբի տիկնիկի։

Самые знаменитые свадебные платья: роскошные, необычные, легендарные

1981 թվականին, երբ Դիանա Սփենսերն ամուսնացավ արքայազն Չարլզի հետ, այս զգեստը շքեղ հարսանիքի սենսացիաներից մեկն էր:  Այդ ժամանակից ի վեր միլիոնավոր աղջիկներ են փորձել նմանակել այս  զգեստը: «Սրտերի արքայադստեր» հանդերձանքը վաղուց դարձել է իսկական արքայադստեր կատարյալ հարսանեկան զգեստի օրինակ։

Самые знаменитые свадебные платья: роскошные, необычные, легендарные

1953 թվականին Ժակլին Բյուվիերն ամուսնացավ Ջոն Քենեդիի հետ՝ Ռուզվելտների ընտանեկան դիզայներ Էն Լոուի կողմից ստեղծված զգեստով։ Չնայած ակնհայտ ավանդական ոճին, հանդերձանքը բավականին համարձակ էր Ամերիկայի ամենաբարձր շրջանակների համար, քանի որ դասական սպիտակ գույնի փոխարեն Ջեքին ընտրել էր թեյի վարդի երանգ: Ամենազարմանալին այն էր, որ զգեստը ի վերջո դուր չէր եկել հարսին։ «Լուսամփոփի տեսք ունեի»,- շատ տարիներ անց Ժակլինն ասել է դստերը։

Կիրա Նայթլի: Զգեստի հեղինակը Կառլ Լեգերֆելդն է:

Ամալ Քլունին՝ Օսկար Դե լա Ռենտի հայտնի զգեստով: Իսկապես արտասովոր է։

Ֆրենկ Սինատրան ու Միի Ֆորոուն:

Լեգենդար  Ջոն Լեննոն ու Յոկո Օնոն: Կամուսնանայի՞ք սպիտակ գուլպաներով, կեդերով ու լայնեզր գլխարկով: 1969 թվականին դա  նորաձև ու միանգամայն նորմալ էր դիտվում հատկապես յուրօրինակ ճապոնուհու հագին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տուն. Իսրայելն ու Լիբանանը մոտ են հրադադարի համաձայնությանը

22:40 25.11.2024

Սպիտակ տուն. Իսրայելն ու Լիբանանը մոտ են հրադադարի համաձայնությանը

Իսրայելն ու Լիբանանը ներկայումս մոտ են հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը, որը ներառում է համաձայնագրեր «Հըզբոլլահ» խմբավորման հետ։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք կարծում ենք, որ հասել ենք այն կետին, երբ մոտ ենք համաձայնագրի կնքմանը: Բայց ես ուզում եմ  զգույշ լինել իմ […] ...

Դիեգո Սիմեոնեն պատմական նվաճման է հասել

22:32 25.11.2024

Դիեգո Սիմեոնեն պատմական նվաճման է հասել

Արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկին 700-րդ խաղն է անցկացրել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: Պատմության մեջ առաջին անգամ է, երբ Լա լիգայի թիմերից մեկի գլխավոր մարզիչը բոլոր մրցաշարերում հատում է 700 խաղի շեմը: Սիմեոնեն իսպանական ակումբը գլխավորում է 2011 թվականից։ Այս ընթացքում «Աթլետիկոն» տարել է 413 հաղթանակ, գրանցել 156 ոչ-ոքի և կրել 131 […] ...

Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

22:24 25.11.2024

Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աջակցությամբ իրականցվել են իրազեկման միջոցառումներ ազատազրկված անձանց համար։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Հովհաննես Եսայանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Թմրանյութերի ազդեցությունը հասարակության և անհատի վրա» թեմայով հանդիպում, որն անցկացնելու համար հիմնարկ է հրավիրվել հոգեբան, հոգեթերապևտ Լուսինե Սերոբյանը։ Ազատազրկված անձինք դիտել են թեմայի վերաբերյալ նյութեր […] ...

Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համար

22:16 25.11.2024

Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համար

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով դիտավորյալ կեղծ հաղորդում է ուղարկել Սքոթլանդ Յարդ՝ ԱՄՆ դեսպանատանը ռումբ տեղադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը։ «Ներկայումս որևէ կապ չկա ընթացիկ հետաքննության և վերջին օրերին տեղի ունեցած կասկածելի առարկաների հայտնաբերման հետ կապված նմանատիպ միջադեպերի միջև»,-հայտնել է Սքոթլանդ Յարդը, որը նաև տեղեկացրել է, որ […] ...

ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

22:08 25.11.2024

ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

Ռաբբիի սպանության կասկածանքով ԱՄԷ-ում ձերբակալված երեքն էլ Ուզբեկստանի քաղաքացիներ են, երկուշաբթի հաղորդում է WAM-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։ Ձերբակալվածների նկատմամբ նախաքննություն է սկսվել։ ԱՄԷ-ի ՆԳՆ-ն նշել է իր պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավորինս արագ պարզելու սպանության դրդապատճառները, հանգամանքներն ու մանրամասները։ Իր հերթին Associated Press-ը, վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյային, նշում է, որ տղամարդը սպանվել է, քանի […] ...

SHANTNEWS

22:00 25.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP