Գյումրիում ՀՈԱԿ-ների տնօրենների մրցույթներ տևական ժամանակ չեն անցկացվել․ գործընթացի մեկնարկի հստակ ժամկետներ դեռ չկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Գյումրիում ՀՈԱԿ-ների տնօրենների մրցույթներ տևական ժամանակ չեն անցկացվել․ գործընթացի մեկնարկի հստակ ժամկետներ դեռ չկան

18:45 07.03.2022

Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում տնօրենները ժամանակավոր պաշտոնակատարներ են արդեն երկար տարիներ, տնօրենների մրցույթներ չեն անցկացվել սկսած 2016 թվականից: Նախկինում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարները նշանակվում էին ավագանու որոշմամբ, և ղեկավարման ժամկետներ գոյություն չունեին։ Սկսած 2020 թվականից, ԱԺ-ի որոշմամբ որոշակի հստակեցումներ եղան նաև այս գործընթացում։ Մինչ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել ՀՈԱԿ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով։

2018 թվականին՝ ավագանու որոշմամբ, Գյումրիի տիկնիկային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմենուհի Մանուկյանը։ Շուտով կլրանա 4 տարին, ինչ նա ղեկավարում է թատրոնը պաշտոնակատարի կարգավիճակում։ Թեև այդ հանգամանքը չի խանգարում իր ստեղծագործական աշխատանքին, բայց գտնում է, որ իրավական տեսանկյունից, ճիշտ կլինի, եթե ժամանակավորի կարգավիճակը հստակեցվի։

«ԺՊ լինելը որևէ կապ չունի գործող և ստեղծագործող մարդու համար, դու անում ես այն, ինչ պարտավոր ես անել, ինչը քո առաքելությունն է,  բայց շատ կարևոր կլիներ, եթե հստակեցվեր իրավիճակը, ավելի ճիշտ կլինի՝ կանոնիկ կլինի»,- նշում է Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենի ԺՊ Արմենուհի Մանուկյանը։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ, ըստ նոր կարգավորման, նշանակվում են ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով, մինչ այդ տնօրենի թափուր հաստիքի մրցույթ է հայտարարվում։ Եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով։ «ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը» հաստատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի  հրամանով: 2020 թվականից մինչ օրս քաղաքապետարանի ենթակայության կառույցներում տնօրենի թափուր պաշտոնի համար որևէ մրցույթ չի անցկացվել։

«Ունենք և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, որի համար մի քիչ մրցույթների կազմակերպումը ձգձգվեց։ Պատճառներից մեկը պատերազմն էր, հետո քովիդը, համայնքների ձևավորումը․ էս պահին ունենք կառուցվածքային փոփոխություններ»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականի մարտին հանձնարարել է վերսկսել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթների կազմակերպման գործընթացը։ Մրցույթների մեկնարկը Գյումրիում դեռևս չի տրվել։ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը կարծում է, որ ժամանակավոր լինելը տնօրեններին չի խանգարել աշխատել ու գործել իրենց իրավունքների շրջանակներում՝ նշելով, թե պաշտոնակատարներն էլ ունեն այն նույն իրավունքներն ու պարտականությունները, որոնք վերապահված են տնօրեններին։

Ժակլին Սարգսյանը Գյումրիի ՀՈԱԿ-ների շարքում ամենաերկարաժամկետ ժՊ-ն է։ 6 ամիսը 6 տարով փոխարինած ժամանակավոր ղեկավարն անկեղծանում է, եթե հենց վաղն էլ իրեն չտեսնեն այդ գործում, չի ընդդիմանա, միևնույն ժամանակ, ասում է, որ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ չանցկացնելը օրենքին է հակասում, իսկ 6 տարվա ժամանակավոր պաշտոնավարումը չի խանգարել հասցնել անել այն, ինչն իր լիազորությունների շրջանակում է։

«2016 թվականից նկարչական դպրոցում աշխատում եմ որպես տնօրենի ԺՊ, ճիշտն ասած, ժամանակավոր լինելը ոչ մի անգամ ինձ չի խանգարել։ Ինձ համար ընդհանրապես նշանակություն չունի՝ մրցույթ կլինի թե չէ, ես իմ պարտքն եմ կատարում, ու եթե հարմար գտան, որ ես պետք է չաշխատեմ, ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում»,- նշում է Գյումրիի Ս․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրենի ԺՊ Ժակլին Սարգսյանը։

 

Խնդիրներ, սակայն, ՀՈԱԿ-ներում տեսնում են տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման և արդյունքների ամփոփման կարգում կատարված փոփոխություններում։ Եթե նախկինում տնօրենի ընտրությունը կատարվում էր հարցազրույցով, ապա հիմա սահմանվող մրցույթը ենթադրում է մի շարք օրենքների լիարժեք իմացություն։ Գյումրիում 2 տասնյակից ավելի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում  տնօրենների պաշտոնները դեռ թափուր են մնում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:35 19.04.2025

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

10:19 19.04.2025

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

BACK_TO_TOP