TikTok-ը Ռուսաստանում դադարեցնում է ուղիղ հեռարձակման և հրապարակումների հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
--5.91 oC

TikTok-ը Ռուսաստանում դադարեցնում է ուղիղ հեռարձակման և հրապարակումների հնարավորությունը

12:35 07.03.2022

TikTok սոցիալական ցանցը ժամանակավորապես դադարեցնում է նոր բովանդակության տարածումը և ուղիղ հեռարձակման հնարավորությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ ռուսական օրենսդրության խստացման պատճառով։ Այս մասին ասվում է կիրակի օրը սոցցանցի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Կեղծ լուրերի մասին Ռուսաստանի նոր օրենքի լույսի ներքո մենք այլ ելք չունենք, քան դադարեցնել ուղիղ հեռարձակումները և նոր բովանդակության հրապարակումը, քանի դեռ չենք գնահատել այս օրենքի անվտանգության հետևանքները», – ասվում է հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, նշվում է, որ որոշումը չի ազդի հավելվածում հաղորդագրությունների փոխանակման գործառույթի վրա:

Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» նամակ էր հղել TikTok-ի ղեկավարությանը՝ պահանջելով բացատրել RIA Novosti լրատվական գործակալության պաշտոնական էջից հրապարակված լուրերը ջնջելու պատճառները։ Բացի դրանից, գործակալությունը նշել է, որ սոցցանցի վարչակազմի նման գործողությունները խախտում են տեղեկատվության ազատ հոսքի և դրա նկատմամբ հասանելիության հիմնական դրույթները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին ստորագրել է օրենք, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար։ Ընդունված օրենքի համաձայն՝ ՌԴ Քրեական օրենսգիրքը լրացվում է 207.3 հոդվածով, այն է՝ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասին գիտակցաբար կեղծ տեղեկությունների հրապարակայնացումը»։ Այն նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանք՝ մինչև 1,5 մլն ռուբլի։ Միևնույն ժամանակ, օրենքի նման խախտումը, որը կատարվել է պաշտոնեական դիրքից օգտվելով՝ ինքնանպատակ դրդումներից ելնելով, քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի հիման վրա, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով կամ տուգանքով՝ մինչև 5 միլիոն ռուբլի: Եթե ​​կեղծ տեղեկատվությունը լուրջ հետևանքներ է առաջացրել, ապա ազատազրկման ժամկետը կկազմի 10-ից 15 տարի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.01.2025

SHANTNEWS

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը կենտրոն կստեղծեն Գազայի հատվածի համաձայնագրի կատարման մոնիտորինգի համար

21:39 18.01.2025

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը կենտրոն կստեղծեն Գազայի հատվածի համաձայնագրի կատարման մոնիտորինգի համար

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, որպես պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման և Իսրայելի միջև կնքված համաձայնագրի պայմանների կատարման երաշխավորներ, կստեղծեն գործարքի իրականացմանը վերահսկելու օպերատիվ կենտրոն։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ը։ «Եգիպտոսը մտադիր է շարունակաբար աշխատել՝ համաձայնեցնելով իր գործընկերներ Կատարի և ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին համաձայնագրի իրականացման և դրա դրույթների ամբողջական իրականացման ուղղությամբ՝ համատեղ օպերատիվ կենտրոնի ստեղծման […] ...

Այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան

21:20 18.01.2025

Այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան

Հունվարի 18-ին, ժամը 17:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի Դրաստամատ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Tesla» մակնիշի ավտոմեքենա […] ...

Բաքվի գործը. ինչո՞ւ է Ադրբեջանը շինծու մեղադրանքներով դատում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը

21:00 18.01.2025

Բաքվի գործը. ինչո՞ւ է Ադրբեջանը շինծու մեղադրանքներով դատում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը

Երեկ Բաքվում մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը: Դեռ դրանից առաջ արդեն իսկ ստացված տեղեկությունները մտահոգություններ էին առաջացնում: Այս գործերի ու ընդհանրապես, ադրբեջանական նարատիվների մասին հարցերին անդրադարձել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:             ...

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

20:40 18.01.2025

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Հունվարի 18-ին, ժամը 15:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի մոտակա դաշտավայրում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:05-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ ...

Պարբերաբար լրացվում են ավտոճանապարհներին աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու համար

20:20 18.01.2025

Պարբերաբար լրացվում են ավտոճանապարհներին աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու համար

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց բազաներում ու հենակետերում պարբերաբար լրացնում են աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու և աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար, այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

BACK_TO_TOP