Ինչո՞ւ Իսրայելի խորհրդարանը չընդունեց Հայոց ցեղասպանության մասին որևէ փաստաթուղթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

Ինչո՞ւ Իսրայելի խորհրդարանը չընդունեց Հայոց ցեղասպանության մասին որևէ փաստաթուղթ

09:57 17.02.2018

Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի քվեարկության հետ կապված բացասական հանգուցալուծումը, արաբագետ Արմեն Պետրոսյանի համոզմամբ, կանխատեսելի էր և տեղավորվում էր միաժամանակ Իսրայելի ներքին և արտաքին քաղաքական ուղեգծի ներկա որոշ իրողությունների տրամաբանության մեջ:

«Նշվածի համատեքստում նախ և առաջ հարկ է հիշել այն ժամանակահատվածը և քաղաքական իրավիճակը, երբ կրկին քաղաքական օրակարգ բերվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Իսկ դա 2017թ. դեկտեմբերի կեսերին էր՝ պայմանավորված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝  Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու որոշման դեմ իրականացվող արշավով, որի առանցքային դրոշակակիրը Թուրքիան էր: Այդ երկրի իշխանությունները տարբեր մակարդակներում և տարբեր հարթակներում սուր քննադատության էին ենթարկում ոչ միայն ԱՄՆ-ի վարչակազմին, այլև Իսրայել պետությանն ու նրա իշխանություններին՝ բնորոշելով պետությունը որպես ահաբեկչությանն աջակցող, իսկ նրա կառավարությանը՝ խաղաղ բնակչությանը սպանող: Հենց այդ մեղադրանքների ֆոնին էլ, ինչպես թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածության նախկին շրջափուլերում, քաղաքական և քարոզչական հարթություններում, որպես Անկարային համարժեք պատասխան, օգտագործվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու թեմայի ակտիվացման հակաքայլը: Մինչդեռ ընթացիկ տարվա հունվարի վերջից՝ հատկապես պայմանավորված Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում Թուրքիայի կողմից նախաձեռնված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության իրողությամբ, թուրքական իշխանությունների հակաամերիկյան հռետորաբանության մեջ թեմատիկ փոփոխություն տեղի ունեցավ. Երուսաղեմի խնդիրը փոխարինվեց Վաշինգտոնի կողմից քուրդ ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքներով»,-սոցիական էջում գրել է Արմեն Պետրոսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

10:41 10.04.2025

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

10:24 10.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

10:17 10.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:08 10.04.2025

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

10:00 10.04.2025

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

09:58 10.04.2025

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...

BACK_TO_TOP