The Washington Post-ը հրապարակումներում չի նշի Ռուսաստանում իր թղթակիցների անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+19.09 oC

The Washington Post-ը հրապարակումներում չի նշի Ռուսաստանում իր թղթակիցների անունները

09:32 05.03.2022

Ամերիկյան The Washington Post թերթը, կապված ռուսական օրենսդրության նոր նորմերի հետ, որոշել է, որ այլևս չի նշի Ռուսաստանի Դաշնությունում աշխատող հրատարակության թղթակիցների կողմից գրված հրապարակումներում հեղինակների անունները: Այս մասին Twitter-ում հայտնել է թերթի լրագրող Փոլ Ֆարհին։

«Նպատակը աշխատակիցների անվտանգությունն ապահովելն է»,- գրել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին ստորագրել է օրենք, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի (ԶՈՒ) վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թալիբները ցանկանում են մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

12:29 21.09.2024

Թալիբները ցանկանում են մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող թալիբները գրավոր հարցում են ուղարկել Մոսկվա՝ Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նամակն ուղղված է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին: «Մենք շահագրգռվածություն ենք հայտնում գագաթնաժողովին բարձր մակարդակի պատվիրակության մասնակցության համար…»,- ասվում է Ուշակովին ուղղված նամակում։ Նամակի մասին տեղեկությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է նաև Աֆղանստանում ռուսական բիզնես […] ...

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

12:20 21.09.2024

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Անկախության օրվա առթիվ ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը: Ինչպես նշված է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված ուղերձում, Տոկաևի շնորհավորական ուղերձում ասվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է իր հավատարմությունը […] ...

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին

12:10 21.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:   ...

SHANTNEWS

12:00 21.09.2024

SHANTNEWS

Մասկը Սալվադորի նախագահի հետ քննարկել է մարդկության ապագան

11:53 21.09.2024

Մասկը Սալվադորի նախագահի հետ քննարկել է մարդկության ապագան

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը պատմել է, որ հանդիպել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ և նրա հետ քննարկել մարդկության ապագան, ինչպես նաև արհեստական ​​ինտելեկտը և ռոբոտները։ «Ես հիանալի զրույց ունեցա նախագահ Նայիբ Բուկելեի հետ, մենք շատ խոսեցինք իրականության էության, մարդկության ապագայի և այնպիսի տեխնոլոգիաների ազդեցության մասին, ինչպիսիք են արհեստական ​​ինտելեկտը և ռոբոտները աշխարհում»,-գրել է ձեռնարկատերը […] ...

Ամփոփվել է UNODC-ի պատվիրակության այցը Հայաստան. միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկություններով

11:46 21.09.2024

Ամփոփվել է UNODC-ի պատվիրակության այցը Հայաստան. միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկություններով

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բանլյանն ընդունել է ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի անունից քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնող պատվիրակությանը և ամփոփել քառօրյա աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հանդիպման շրջանակներում նախարարի տեղակալը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այցի համար և ընդգծել համագործակցության կարևորությունը։ UNODC-ի […] ...

BACK_TO_TOP