Գարնանացան սերմացուի սուբսիդավորման դադարեցումը Շիրակի մարզում ցանքատարածքների կրճատման պատճառ կարող է դառնալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Գարնանացան սերմացուի սուբսիդավորման դադարեցումը Շիրակի մարզում ցանքատարածքների կրճատման պատճառ կարող է դառնալ

20:56 04.03.2022

Այս տարի գարնանացան հացահատիկային և այլ մշակաբույսերի պետական աջակցության ծրագիր չի լինելու: Այս մասին ShantNews.am-ին տված  հարցազրույցում հայտնել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Սերմացուի պետական սուբսիդավորման ծրագրի դադարեցումը գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների համար կարող է լինել ռիսկային։ Դեռ աշնանը տնտեսությունները ցանքատարածքներն արդեն նախապատրաստել էին գարնանացանին և սպասում էին շուկայականից էժան սերմացուի ձեռք բերմանը։

Բարձր բերքատվություն ապահովելու համար Շիրակի մարզում գյուղացիական տնտեսությունները գարին հիմնականում ցանում են գարնանը: Նախորդ տարի սելեկցիոն կայանը ֆերմերային ու գյուղացիական տնտեսություններին գարնանացան սերմացուների սուբսիդավորման պետական ծրագրով տրամադրել էր  գարու և հատիկընդեղենի սերմացուներ:

Մարզից ևս չորս ընկերություններ 2021 թվականին ընդգրկված էին այն 18 լիցենզավորված կազմակերպությունների ցանկում, որոնք հողագործներին մատակարարեցին շուկայականից կես գնով ցածր սերմացու, որի դիմաց ստացան 50 տոկոս պետական սուբսիդավորում: Այս տարի սակայն հողագործների համար  աջակցության այս ծրագիրը չի գործելու։

«Նախորդ տարի մարզում ձեռք է բերվել գարնանացան գարու շուրջ 400 տոննա քանակություն, առվույտի 152 տոննա, կորնգանի 220 տոննա քանակություններ։ Ընդհանուր առմամբ, մարզում նախորդ տարի  իրականացվել է 14․950 հեկտար ցանք։ Գարնանացան գարու դեպքում  մոտ 2000 հեկտարի չափով է  ձեռք բերվել»,-ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Հմայակյանը։

Գարնանացան սերմացուի պետական աջակցության ծրագրի դադարեցումով պայմանավորված գյուղացիական տնտեսություններից մի քանիսը չեղարկել են գարու սերմացուի նախապես ամրագրված պատվերները:

«Պատճառաբանությունները հիմնականում գնի հետ է կապված, որովհետև էս ծրագրով նախատեսվում էր, որ 50% գնի  սուբսիդավորում կլինի պետության կողմից, բայց եթե էդ սուբսիդավորումը  չկա, կրկնակի  թանկ պիտի վճարեն  ֆերմերներն ու գյուղացիները։ Հիմնականում դա է չեղարկման պատճառը, արդեն չեղարկվել է 10-15 % նախնական ամրագրում»,- նշել է Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։

Վերջին տարիներին սերմացուի, դիզվառելիքի թանկացմամբ ու գյուղտեխնիկայի պակասով պայմանավորված՝ Հանրապետությունում  նվազել են և՛ աշնանացանի, և՛ գարնանացանի ցանքատարածքները: Լեռնային ու բարձր լեռնային տարածաշրջաններում  հողագործների սպասելիքները հիմնականում գարնանացան դաշտերից էին:

Ռուսաստանից բացի Հայաստանի հացահատիկային մշակաբույսերի մատակարարներից էր նաև Արցախը, որի ցանքատարածքների մեծ մասն հիմա  գտնվում է թշնամու վերահսկողության տակ: Բայց Արցախում շարունակում են զբաղվել ցորենի և գարու էլիտար սորտերի ցանքաշրջանառությամբ։

«Արցախում կա 37 հազար հեկտար վարելահող։ Ես մի քանի օր առաջ եմ եկել Արցախից, էնտեղ գյուղատնտեսական աշխատանքների վիճակը, իմ գնահատմամբ, բավականին լավ է։ Մենք 2020-21 թվականներին 100 տոննայից ավելի էլիտար վերարտադրության սերմացուներ ենք մատակարարել Արցախ և այնտեղ գյուղատնտեսությունն արդեն բավականին արդյունավետ գործում է, որովհետև  չմշակված հողատարածքներ համարյա չկան»,- նշել է Դավիթ Մարտիրոսյանը։

Մոտ 2-3 շաբաթից Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջաններում կմեկնարկի գարնանացանը: Թե ինչ բացասական ազդեցություն կունենա սուբսիդավորման ծրագրի դադարեցումը, պարզ կդառնա սեզոնային  վար ու ցանքի աշխատանքների ավարտից հետո միայն: Մարզի 2000 հեկտարով պակաս աշնանացանն ամեն դեպքում գարնանացանի հաշվին չի լրացվելու:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:35 19.04.2025

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

10:19 19.04.2025

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

BACK_TO_TOP