20:25 03.03.2022
Գյումրիի պատմական միջուկում պահպանված հին դռներից ամեն մեկն ինքնատիպ արժեք է, որը ճարտարապետության հետ ձուլվել ու դարձել է վարպետների քաղաքի այցեքարտը։ Ալեքպոլյան դռների մշակույթը սակայն աննկատ վերանում է։
Քաղաքային մշակույթի պահպանությունն այսօր հայտնվել է նկարիչ Աշոտ Հակոբյանի ստեղծագործագործությունների առանցքում։ Գյումրեցի արվեստագետը ստեղծում է հին դռների կրկնօրինակները, որոնք իրական չափերից փոքր են 30 անգամ։
Պատմական միջուկի շենքերը կառուցված են ալեքպոլյան ոճով՝ սև ու կարմիր քարերի համադրությամբ, յուրաքանչյուրն առանձնանում է իրեն բնորոշ զարդանախշերի ու քանդակների ինքնատիպությամբ, շատ հաճախ տներն ունեցել են անգամ ընտանիքի դիրքը հասարակության մեջ ընդգծող խորհրդանշական պատկերներ: Պատմական տների անբաժան մասն են կազմել նույնքան ինքնատիպ, փայտյա դռները, որոնք իրենց նրբաոճությամբ ամբողջացրել են ալեքպոլյան ճարտարապետությունը:
Քաղաքի ֆենոմենն են նաև երկփեղկ, յուրօրինակ շքեղությամբ ու տեսքով դռները: Դրանք համարվել են տան ու դրսի միջև բաժանարար սահմագիծ: Մարդիկ դռան տեսքից առաջին տպավորությունն են կազմել տանտերերի մասին, դռները բնորոշիչ են եղել նաև գյումրեցու հյուրընկալության:
Մեկը մեկից շքեղ ու տարբերվող դռները ալեքպոլցի վարպետները պատրաստել են սոճու փայտից, որը բերվել է Սարիղամիշից: Քաղաքի բնավորությունն ընդգծող թաղամասերում պահպանված դռների երկարակեցության համար փայտագործ վարպետներն օգտագործել են հատուկ նյութեր:
Գյումրիի բացառիկ արժեքներից են, որոնք այլ տեղ չես գտնի, բայց շատերը հին շինությունների վերականգնման ընթացքում փոխարիում են երկաթյա դռներով, որով և վերացնում են ալեքպոլյան արժեք դռների մշակույթը:
«Քայքայման ու վերացման եզրին է հասած էս մշակույթը, պետք է հասկանանք ու գիտակցենք, որ եթե կորցնենք էս դռների դիմանկարը, քաղաքից մի հատ հիմնական գույն կպակասի։ Էս ափսոսանքի զգացողությունը բերեց նրան, որ էդ դռները պետք է ունենան գոնե իրենց մանրակերտներն ու փոքր մակետները»,- իր մտահղացման մասին է պատմում նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը։
Նկարչի մտահոգությունից է ծնվել մտահացումը։ Մասնագիտությամբ նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտը ստեղծում է պատմական դռների մանրակերտը, որոնք արվեստն ու մշակույթը պահպանելու միջոց են դարձել իր համար: Ձեռքի նուրբ աշխատանքի շնորհիվ շիրակյան տուֆից ու սոճու բնական փայտից Աշոտը ստանում է իրականին շատ մոտ ալեքպոլյան դռների կրկնօրինակները:
Մանրակրկիտ մոտեցումը՝ փայտի ու քարի դետալային միացումներով աշխատանքից ծնվում են տիպիկ ալեքպոլյան դռները, որոնցում իրական են քարե զարդանախշերը: Դռան մանրակերտներում Աշոտը կարևորում է ամեն ինչ:
«Դուռը առաջին տպավորությունն է էդ ընտանիքի մասին, եթե ուշադիր նայես ինքը կպատմե, թե իրա ներսում ինչ կա, ինքը հյուրընկալության խորհրդանիշն է։ Ճիշտ է, փեղկերը նեղ են եղել, բայց մարդու սիրտը՝ գյումրեցու սիրտն է լեն էղել։ Երբ պետք է՝ իրանք երկու փեղկերն էլ բացել են ու իրանց առիթների ժամանակ հյուրընկալել են մարդկանց»,- նշում է Աշոտը։
Արփաչայից ընտրում է հատուկ մամռակալած քարերն ու օգտագործում դռան շեմերը պատրաստելու համար, իսկ շեմի նշանակությունը գյումրեցոնց համար այլ է եղել, ինչքանով է այն հաջողություն ու ուրախություն բերել ընտանիքին։
«Էն ժամանակներում էնքան շատ է եղել մարդկային շփումը, որ շեմքերի քարերը չեն դիմացել, նույնիսկ կարծր քարերը մաշվել են։ Դա խորհուրդն է, որ ղոնախների ոտքերի տակ էդ քարերը մաշվել-գնացել են։ Ես հատուկ մաշված, կլորացած քարերը կդնեմ իմ պարտաստած դռների շեմքերին, որ էդ հնությունը պահպանեմ »,-ասում է Աշոտ Հակոբյանը։
Աշոտն արդեն ստեղծել է նաև ապրանքանիշ։ Իր ստեղծած ձեռակերտ դռների միջոցով քաղաքի հյուրերը ուզում է, որ մի բուռ Գյումրի իրենց հետ տանեն: Կենցաղի ու մշակույթի արժեքների պահպանության հետևից նկարիչ -դիզայները շարունակում է գնալ, բացահայտելու բան հին թաղերում դեռ շատ ունի, լուսանկարչական սարքն ու ձեռքի շնորհը օգնում են արխիվացնել տասնամյակներ պահպանված դռների մշակույթը: Ու միակ ցանկությունն է, որ այդ փակ դռները նորից բացվեն։
09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա10:49 19.04.2025
Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեինԱրգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...
10:35 19.04.2025
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...
10:23 19.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...
10:19 19.04.2025
Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...
10:03 19.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
09:38 19.04.2025
Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...