Շիրակի մարզպետարանը հաշվառել է հրատապ լուծում պահանջող խնդիրները․ փաթեթում է ավելի քան 150 առաջարկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Շիրակի մարզպետարանը հաշվառել է հրատապ լուծում պահանջող խնդիրները․ փաթեթում է ավելի քան 150 առաջարկ

18:41 02.03.2022

 

Շիրակի մարզի հրատապ լուծում պահանջող խնդիրների ցանկն հայտնի է, պետական ֆինանսավորման չափը հաստատվելու դեպքում արդեն Շիրակի մարզպետարանը կառանձնացնի ամենահրատապները։ Մարզի 6 համայնքներից ստացվել են ենթակառուցվածքների նորոգումների փաթեթներ, դրանց թիվը 150-ից ավելին է` ճանապարհաշինություն, շենքերի տանիքների նորոգում, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի նորացում, կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգում և այլն։ Գյումրիում, որպես հրատապ լուծում պահանջող, առանձնացվել են միջպետական նշանակության 2 փողոցի և մոտ 160 բնակելի շենքերի տանիքների նորոգումներ։

Գյումրիի Շիրակացի փողոցն ունի միջպետական նշանակություն, այն ճանապարհներից մեկն է, որը տանում է հայ-վրացական սահման՝ Բավրայի անցակետ։ Ծանրաբեռնվածությունը փողոցի բեռնափոխադրումների առումով է նաև մեծ, նման կարևորության փողոցի 3 կմ-ից ավելի հատվածը գարուն-ամառ-աշուն սեզոններին երթևեկելի են պահում ընթացիկ՝ փոսային նորոգումներով, իսկ ասֆալտած փոսի կողքին մեկ ուրիշն է բացվում։

Մարզի հրատապ խնդիրների լուծման այս տարվա ցանկը կազմելիս քաղաքապետարանն առաջնահերթ առաջարկել է ընդգրկել Շիրակացի փողոցը։ Հրատապ է հիմնանորոգումը, մասնավորապես, Դուդկոյից մինչև Անի թաղամասի վերջ ձգվող 3,2 կմ երկարության հատվածում։ Փողոցն ամբողջությամբ հիմնանորոգելու անհրաժեշտություն ունի, բայց խնդիրն այն է, որ ջրամատակարարման ցանցը հինն է մնացել ու վատ վիճակում  է։

«Պլանավորված է, ծրագիր կա՝ մինչև էս տարվա կես էդ հատվածն էլ ամբողջությամբ փոխել, մնում է որոշակի հատվածներում կոյուղու ցանցը նորոգել։ Փողոցաշինության ժամանակ ջրամատակարարման ցանցն ամբողջությամբ կարդիականանա, իսկ կոյուղին հատվածաբար, որտեղ կարիք եղավ»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։

Փոսային նորոգումները Շիրակացիում երկար չեն ձգում նաև այն պատճառով, որ փողոցը չունի ջրահեռացման ցանց, ձյան հալվելուն պես փողոցում խոռոչներ են առաջանում, իսկ հորդ անձրևներին ջրածածկվում է։ Դրենաժային համակարգի կառուցումը այս փողոցի առաջնային հարց է դիտարկվում։

Վազգեն Սարգսյան 6 բազմաբնակարան շենքի ծակ ու վնասված տանիքի հետևանքները բնակարաններում են։ Հրատապ խնդիրների լուծման ծրագրում հաշվառված շենքերից մեկն է, իսկ այդպիսիք, որոնց տանիքների նորոգումը հրատապներից են, 159-ն են։ Ամեն տարի հրատապ խնդիրների լուծման ծրագրի փաթեթ ներկայացնելիս այս շենքը հայտնվում է այդ ցանկում։ 1959 թվականից բնակեցված շենքում թեկուզ մասնակի վերանորոգումներ չեն եղել։ Շենքի վերին՝ չորրորդ հարկում, արդեն ապրողներ չկան, ժամանակավոր հեռացել են կաթող տանիքի պատճառով։

 

Շիրակի մարզպետարանում ավարտել են մարզի բոլոր՝  6 համայնքներում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները հաշվառել, ցանկը պատրաստ է։ Ընդհանուր առմամբ, մոտ 160 տեսակի խնդիր է գույքագրվել, ըստ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի, բոլորն էլ առաջնային են համարվում համայնքների համար։

 «Մասնավորապես առանձնացվել են ճանապարհաշինություն, կրթական օբյեկտների հիմնանորոգում կամ վերանորոգում, մարզական օբյեկտներ, ջրամատակարարում, ջրահեռացում և այլ մշակութային օբյեկտներ։  Հրատապ լուծում պահանջող խնդիրները միշտ ֆինանսավորվում են պետական բյուջեով, բայց նաև եթե լինեն դոնորային կազմակերպություններ, ներկայացված ցանկից կընտրվի ամենահրատապը, և կներկայացնենք դոնորներին, որը լինի՝ միանշանակ կօգտագործենք»,- նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

Իսկ հրատապների մեջ կան նաև խիստ հրատապ լուծում պահանջողները, բայց ֆինանսական ռեալ  կամ մոտավոր հաշվարկներ չկան, թե ինչ չափի միջոցներ են հարկավոր դրանց լուծման համար։ Մարզի հրատապ լուծման խնդիրներից 30-ը զուգահեռ ներկայացրել են նաև այս տարվա նոր սուբվենցիոն փաթեթում, համայնքներին առաջարկվել է կազմել նախագծանախահաշվային փաստաթղթերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:35 19.04.2025

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

10:19 19.04.2025

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

BACK_TO_TOP