Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+11.09 oC

Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

16:37 01.03.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակությանը:

Возможно, это изображение (1 человек и сидит)
Նախարարն ու դեսպանը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա համագործակցությունը տարբեր ոլորտներում։

«Հայաստանը Ճապոնիայի համար անչափ կարևոր գործընկեր է»,- ընդգծել է դեսպանը։

Возможно, это изображение (3 человека и люди сидят)

Հանդիպման ընթացքում քննարկվեն են Ճապոնիայի դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող դրամաշնորհային ծրագրերը, դրանց իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման տարբերակները։

Նախարարի հետ հանդիպումից հետո դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը դրամաշնորհային պայմանագիր են ստորագրել։

Возможно, это изображение (3 человека и люди стоят)

Ըստ պայմանագրի՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին «Լոռու մարզում հասարակական ավտոբուսի տրամադրման ծրագրի» համար «Grassroots Human Security» ծրագրի շրջանակում կտրամադրվի 91,206 ԱՄՆ դոլարի դրամաշնորհային աջակցություն:

Ծրագրի նպատակն է բարելավել Լոռու մարզում տրանսպորտային ծառայությունների և մարզում մարդկանց, այդ թվում՝ հաշմանդամների կյանքի որակը՝ տրամադրելով հաշմանդամներին հարմար ավտոբուս դեպի Վանաձորը Դսեղին միացնող երթուղին: Արդյունքում ավելի քան 5000 մարդ կկարողանա օգտվել ավելի լավ տրանսպորտային ծառայություններից։

Возможно, это изображение (5 человек и люди стоят)

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը այս տարիների ընթացքում Հայաստանում իրականացրած ծրագրերի համար և հույս հայտնել, որ առաջիկայում էլ բազմաթիվ նման ծրագրեր կիրականացվեն։

Դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր հերթին ընդգծել է, որ ենթակառուցվածքների բարելավումն ու տարածաշրջանային զարգացումը ցանկացած երկրի կարևորագույն առաջնահերթությունն է։

Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ այս ծրագրի արդյունքում Լոռու մարզի ամբողջ տարածաշրջանը՝ Դսեղից մինչև Վանաձոր, կունենա բարվոք հանրային տրանսպորտային ցանց և հնարավոր կլինի գյուղական համայնքները կապել Վանաձորին և հակառակը։
Կկառուցվեն կանգառներ, վարորդները կվերապատրաստվեն, իսկ տրանսպորտի շարժին հնարավոր կլինի հետևել բջջային հավելվածի միջոցով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP