Դպրոցներում վերսկսվելու է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Դպրոցներում վերսկսվելու է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

18:55 01.03.2022

 

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մոդելը կիրառելի է մի շարք երկրներում և բավական վաղուց, Հայաստանում այն ներդրվել է 2010 թվականից, երբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր։ Դպրոցական սնունդը տարրական դասարանների աշակերտության համար է և նախապատրաստական խմբեր ունեցող հանրակրթական դպրոցների։ Ծրագիրն իրականացնելիս հաշվի են առնվել նաև դպրոցների ճաշարանների պայմանները, խոհանոցային գույքը, ինչպես նաև տարածքային հարմարեցվածությունը։ Ըստ այդմ, որոշ դպրոցներում ծրագիրը այլընտրանքային տարբերակով է իրականացվում։ ԿԶՆԱԿ-ի  հիմնադրամի դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը ներկայացրել է, թե այլընտրանքային տարբերակով ինչպես է սնունդը բաժանվելու աշակերտներին։

«Այն դպրոցներում, որոնք ինչ-որ պատճառներով չունեն գեթ որևէ տարածք ճաշարանի համար հարմարեցնելու, այն դպրոցներում, որոնք պետք է հիմնաքանդվեն և հիմնանորոգվեն կամ միջանկյալ փուլում են, կամ այն դպրոցներում, որտեղ կան ինֆրաստրուկտուրայի լուրջ խնդիրներ, այդ դպրոցների համար կան փոփոխված չոր սննդի  պատկերացմամբ լուծումներ»։

 

Անկախ ճաշարանային  պայմաններից և այլընտրանքային տարբերակներից, «Դպրոցական սնունդ» ծրագիրը 2020 թվականից Շիրակի մարզում չի գործում, դադարի պատճառը համավարակն էր։ Այս ընթացքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում միանվագ 1-4-րդ դասարանցիները օգտվեցին չոր սննդի պարկերից։ Հիմա նախատեսվում է տաք սննդի ծրագիրը վերսկսել մարզի շահառու դպրոցներում։

«Որոշ դպրոցներ, որոնք առողջապահության նախարարության սահմանափակումներով են գործում, այսինքն՝ դասարանների քանակը  շատ է, տրամադրված սննդակարգի մոդելի ընտրությամբ պայմանավորված, հնարավոր է՝ որոշակիորեն օրերի, շաբաթների տարբերությամբ լինի»,- նշել է Սաթենիկ Մկրտչյանը։

 

Անվճար դպրոցական սննդից Հայաստանի դպրոցներում օգտվում է շուրջ 100․000 աշակերտ։ Հիմա դպրոցները սննդի գնման գործընթացի փուլում են։ Սննդի մատակարարի համար մրցույթ են հայտարարել, դրանց ավարտից և արդյունքների ամփոփումից է կախված ծրագրի մեկնարկը։ Ճաշարանները նախապատրաստում են ծրագրի վերսկսմանը, սանիտարական վիճակն է ստուգվում։

«Նկատի է առնվել, որ թանկացումներ կան, բարձրացվել է չափաբաժինը․ ամեն երեխայի 151 դրամ է հիմա՝ նախկին 120 դրամի փոխարեն»,- նշել է Գյումրիի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը։

 

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կառավարության փոխանցումը կատարում է փուլային տարբերակով, որով և կառավարությունը նաև ֆինանսական պարտավորություն է ստանձնում դպրոցները կայուն սնունդով ապահովելու համար։

«Ծրագրի իրականացման ձևերը տարբեր մարզերում և տարբեր ժամանակաշրջաններում տարբեր են․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային  ֆինանսավորումից և կառավարությունից աստիճանաբար ամեն տարի մեկական մարզ փոխանցվում է ՀՀ կառավարության բյուջեից ֆինանսավորման և կառավարման»,- նշել է ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչը։

Հանրապետության 8 մարզում, այդ թվում և Շիրակում, դպրոցները սնունդ են ստանում պետական ֆինանսավորմամբ, ևս 2 երկու մարզերում շարունակում է գործել ՄԱԿ-ի Պարենի ծրագիրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:35 19.04.2025

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

10:19 19.04.2025

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

BACK_TO_TOP