Դավիթ Տոնոյանն այցելել է ՌԴ ԱԻՆ ստորաբաժանումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Դավիթ Տոնոյանն այցելել է ՌԴ ԱԻՆ ստորաբաժանումներ

16:53 16.02.2018

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ով Սոչիում մասնակցում է Ներդրումային 17-րդ ֆորումին, այցելել է ՌԴ ԱԻ նախարարության տեղի ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը եղել է 2014թ. ՌԴ-ում լավագույնը ճանաչված Օլիմպիական այգու անվտանգությունն ապահովող թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատում: Դավիթ Տոնոյանն այցելել է Սոչիի կայազորի պատմության թանգարան, իսկ հետո ծանոթացել ջոկատի հրշեջ-փրկարարական գույքին և այնտեղ կիրառվող տեխնիկայի նորագույն նմուշներին՝ հրշեջ մեքենաներ, որոնք օգտագործվում են թունելներում հրդեհաշիջման և մարդկանց փրկության համար, արագ արձագանքման մոտոցիկլեր, կվադրոցիկլեր, օդային հոսանքների կառավարաման համալիրներ:

Նախարար Տոնոյանն այցելել է նաև ՌԴ ներդրումային ֆորումի անվտանգ աշխատանքն ապահովող ԱԻՆ օպերատիվ շտաբ և Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի Սոչիի մասնաճյուղ: Ստորաբաժանումը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով, որոնց շնորհիվ իրականացվում է օպերատիվ իրավիճակի (այդ թվում՝ տիեզերական) շուրջօրյա մոնիթորինգ: Այդ նպատակով կենտրոնում կիրառվում են տարբեր երկրատեղեկատվական համակարգեր, որոնց միջոցով մոնիթորինգի են ենթարկվում ջրհեղեղները, համաշխարհային օվկիանոսը, հրդեհավտանգ իրավիճակը և այլն: Կենտրոնը միացված է «Անվտանգ քաղաք» համակարգին, որը հնարավորություն է տալիս իրավիճակին հետևել քաղաքում տեղադրված տեսախցիկների միջոցով:

Այնուհետ Դավիթ Տոնոյանը եղել է ՌԴ ԱԻՆ Հարավային շրջանի որոնողափրկարարական ջոկատում, ծանոթացել տեղի հատուկ վթարափրկարարական տեխնիկային, դաշտային հոսպիտալին, ջրասուզակային, ալպինիստական ու լեռնափրկարարական գույքին, տեխնածին արտակարգ պատահարների դեպքում կիրառվող հատուկ գործիքներին, հանդիպել ջոկատի բժշկական ծառայության աշխատակիցներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP