Դավիթ Լոքյանը նախագահին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
9:42:53
Ամսաթիվ
12 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+13.09 oC

Դավիթ Լոքյանը նախագահին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի աշխատանքները

16:26 16.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ  տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն  զեկուցել է նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 

Նախարար Լոքյանը հայտնել է, որ սահմանվել են ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությամբ սահմանված ցուցանիշների ապահովմանն ուղղված՝ 2018թ. միջոցառումները, համայնքների խոշորացման արդյունքում նոր ձևավորվող համայնքապետարանների կազմավորմանն ուղղված աշխատանքները, համայնքների խոշորացման գործընթացի շարունակական ընթացքի ապահովմանն ուղղված առաջարկությունները և ամրագրվել է համայնքներին տրամադրվող պետական աջակցության մեխանիզմ ՝ «ավելին ավելիի դիմաց» մոտեցումը:

Դավիթ Լոքյանի հավաստմամբ իրականացվել են համայնքային բյուջեներում ծախսերի համադրելիության, հիմնավորվածության ու միասնականության սկզբունքների արմատավորման, ծրագրային բյուջետավարման ներդրման աշխատանքներ: 

Նախարարը նշել է, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային հարցերից են նաև համայնքների վարչական տարածքներում շինարարության, գյուղատնտեսական հողերի և բերքի պատշաճ հաշվառման համակարգի ներդնումը, աղբահանության աշխատանքների ինքնածախսածածկման մեթոդով իրականացման ապահովումը, համայնքներում հարկային բազաների ուսումնասիրությունները և ճշգրտումները, տեղական նշանակության ճանապարհների վերականգնման այլընտրանքային լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը։

Նախարար Լոքյանն իր զեկույցում անդրադարձել է տարածքային համաչափ զարգացման և մարզերում տնտեսական աճի խթանման ուղղությամբ իրականացված աշխատանքներին՝ ընդգծելով, որ ներկայումս ԵՄ-ի հետ իրագործվում է շուրջ 11.0 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի տարածաշրջանային զարգացման 9 պիլոտային ծրագիր: Նախարարության և Միավորված Ազգերի Զարգացման ծրագրերի միջև համագործակցության շրջանակում ավելի քան 5.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծրագիր է իրականացվում Տավուշի մարզում, որը գործելու է մինչև 2020 թվականը։ Նույն համագործակցության շրջանակներում ավելի քան 3.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրեր են իրականացվում 60 գյուղական բնակավայրերում: 

Մարզերում հրատապ խնդիրների լուծման նպատակով հատկացվել է 5 մլրդ դրամ՝ շուրջ 285 ծրագրերի իրականացման համար, որի շրջանակներում խնայվել է 1,465 մլրդ դրամ։ 

Նախագահ Սարգսյանի մեկ այլ հանձնարարականի համաձայն Ջերմուկ քաղաքում իրականացվող աշխատանքների մասին տարածքային կառավարման և զարգացման նախարարը զեկուցել է, որ «Ջերմուկ համայնքը՝ տարածքային զարգացման աճի բևեռ» ծրագրի ֆինանսավորման համար հատկացվել է 1,190 մլրդ. դրամ գումար, որի շրջանակներում իրականացվում է 6 ենթածրագիր: 2018 թվականին 3,4 մլրդ դրամով կիրականացվեն ևս 12 ծրագրեր: 

2017 թվականի ընթացքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակել է խոշորացված համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Շվեյցարիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ձեռք է բերվել և համայնքներին տրամադրվել (կամ գտնվում են տրամադրման փուլում) 96 միավոր շինարարական և սպասարկող տեխնիկա, 47 միավոր գյուղատնտեսական նշանակության տեխնիկա, 53 միավոր կցորդներ և օժանդակ սարքավորումներ, մոտ 2000 միավոր սարքավորում և 1200 միավոր գույք, կառուցվում են ճանապարհներ, ծածկարաններ, հարթակներ, կայանատեղեր և կանգառներ՝ ավելի քան 5,3 մլրդ դրամ արժողության։ 2017թ. ընթացքում իրականացվել են 20 ներդրումային ծրագրեր՝ 638, 355 մլն ՀՀ դրամի չափով:

Ոլորտի ռազմավարական փաստաթղթերը ներկայացնելիս Դավիթ Լոքյանը  նշել է, որ 2017թ. ընդունվել են  մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունները և 2018-2020թթ. տարածքային զարգացման գործառնական ծրագիրը, մարզպետարանների տարեկան աշխատանքային պլանները, որոնք ամբողջացրել են ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը: Տեղական ինքնակառավարման բնագավառում կատարված օրենսդրական ու մեթոդական աջակցության ուղղությամբ մշակվել և ընդունվել են մի շարք օրենքների նախագծեր, շուրջ մեկ տասնյակ մեթոդական ուղեցույցներ ու ձեռնարկներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

13:33 12.04.2025

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...

Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը

13:23 12.04.2025

Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «2025 թ. ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի […] ...

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը. ուղիղ

13:19 12.04.2025

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը. ուղիղ

Մեկնարկում է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Քննարկումը ուղիղ հեռարձակմամբ հասանելի է այստեղ: ...

Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք երիտասարդ է ձերբակալվել

13:16 12.04.2025

Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք երիտասարդ է ձերբակալվել

Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 10-ի գիշերը՝ ժամը 1:20-ի սահմաններում, Վերին Պտղնի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ նկատել են երեք երիտասարդի, որոնք կասկածելի վարքագիծ են դրսևորել, իսկ նրանցից մեկը զենքի նմանվող առարկա է դրել մոտակա ցանկապատին։ Երիտասարդները զենք-զինամթերք ապօրինի պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ […] ...

Մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

13:05 12.04.2025

Մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ ...

Հրաշալի է, որ Սալահը շարունակելու է խաղալ այստեղ, նա կարող էր տեղափոխվել աշխարհի ցանկացած ակումբ․ Սլոթ

13:00 12.04.2025

Հրաշալի է, որ Սալահը շարունակելու է խաղալ այստեղ, նա կարող էր տեղափոխվել աշխարհի ցանկացած ակումբ․ Սլոթ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթն ասել է, որ շատ ուրախ է Մոհամեդ Սալահի՝ ակումբի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման համար, տեղեկացնում է Sky Sports-ը: «Հրաշալի է, որ Սալահը շարունակելու է խաղալ այստեղ: Նա կարող էր տեղափոխվել աշխարհի ցանկացած ակումբ, բայց որոշեց մնալ մեզ հետ: Դա շատ հաճելի փաստ է», – ասել է նիդերլանդցի մասնագետը: Եգիպտացի հարձակվողը […] ...

BACK_TO_TOP