Քննիչն ապացույցներ է կեղծել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Քննիչն ապացույցներ է կեղծել

15:03 16.02.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանն իր վարույթում քննվող` բռնությամբ զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործով ապացույցներ է կեղծել:

ՀՔԾի-ից հայտնում են, որ Ռաֆիկ Կարապետյանը 2017թ.-ի հոկտեմբերի 27-ին վարույթ է ընդունել Երևանում գործող «Մոսքոու» դիսկո ակումբում մեկ օր առաջ մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում միջադեպի մանակիցները` Հ. Ա.-ն, Ա. Փ.-ն և Ս. Ի.-ն հարցաքննվել են որպես վկաներ և ցուցմունքներ տվել ակումբում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փոխադարձ հայհոյանքներ տալու և միմյանց հարվածներ հասցնելու մասին:

Քրեական գործի վարույթը կարճելու և վիճաբանողներին քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով քննիչ Ռաֆիկ Կարապետյանը Ս. Ի.-ին հայտնել է, որ եթե նա փոխի իր նախկին ցուցմունքը` հերքի վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու և փոխադարձ հարվածներ հասցնելու հանգամանքները, ապա այդ դեպքում կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից: Քննիչը Ս. Ի.-ին  հավաստիացրել է, որ վիճաբանության մյուս կողմը նույնպես փոխելու է ցուցմունքները:

Ստանալով Ս. Ի.-ի համաձայնությունը` Ռաֆիկ Կարապետյանը վերջինիս անվամբ լրացրել է քրեական գործով ապացույց հանդիսացող` լրացուցիչ հարցաքննության մասին արձանագրություն, որում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որ Ս. Ի.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դեպքի հանգամանքները ճիշտ չի ընկալել և, իբր, վիճաբանության ընթացքում հայհոյանքներ չեն հնչել ու կողմերն իրար չեն հարվածել: Ս. Ի.-ն իր ստորագրությամբ և ձեռագիր գրառմամբ հաստատել է ցուցմունքների իսկությունը:

Այնուհետև քննիչ Ռաֆիկ Կարապետյանը վիճաբանության մյուս կողմին` Հ. Ա.-ին և Ա. Փ.-ին ներկայացրել է, որ Ս. Ի.-ն արդեն փոխել է իր ցուցմունքը` հերքելով վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու և միմյանց հարվածելու հանգամանքները և առաջարկել է, որ նրանք էլ նույնաբովանդակ ցուցմունքներ տան: Հ. Ա.-ն և Ա. Փ.-ն իրենց ստորագրություններով և ձեռագիր գրառումներով հաստատել են կեղծ ցուցմունքների իսկությունը: 

 

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP