Բնապահպանության նախարարը խոսել է Սևանա լճի ազոտ-ֆոսֆորի ցուցանիշերի և Ամուլսարի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+9.09 oC

Բնապահպանության նախարարը խոսել է Սևանա լճի ազոտ-ֆոսֆորի ցուցանիշերի և Ամուլսարի մասին

11:50 26.07.2018

Սևանա լճի «մամռակալման» պատճառներն ու հետևանքները պարզելու համար ուսումնասիրություններ է կատարել ոչ միայն Առողջապահության, այլև Բնապահպանության նախարարությունը: Հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությամբ պարզել են՝ ազոտ-ֆոսֆորի հետ կապված ցուցանիշերը նորմայի մեջ են, բայց մի քանի գործոն կա, որ գումարվել է:

«Եթե նկատել եք՝ սա ոչ միայն Սևանա լճին է վերաբերում, ջրիմուռների աճը նաև այլ ջրավազաններում է նկատվում, մի քանի գործոններ կան՝ նվազ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալներ. բոլոր ավազաններից կեղտաջրերը լցվում են Սևան, կան մի քանի մաքրման քաղաքային կայաններ, որոնք հիմնականում մեխանիկական մաքրում են իրականացնում»,- ասաց նա:

Նախարարն ասաց, որ բնապահպանական լայնածավալ ուսումնասիրություններ կկատարեն այս ամիս:

Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ Ամուլսարի մասով փաստահավաք խումբը ձևավորվել է, կա վարչապետի որոշումը՝ խմբի հետ կապված, այն արդեն գործունեությունն սկսում է: Գրիգորյանն ասաց, որ խումբը բավական մեծ կազմ ունի, այն ղեկավարում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը: Խումբն, ըստ նախարարի, հարցերի շատ լայն շրջանակ ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը մոտ է

08:49 08.04.2025

Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը մոտ է

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ մենք ավելի ենք մոտենում համաձայնության: Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է», – ասել է Թրամփը Սպիտակ տանը […] ...

ԱՄՆ պետքարտուղարը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են մաքսատուրքերը, ահաբեկչության դեմ պայքարը

08:40 08.04.2025

ԱՄՆ պետքարտուղարը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են մաքսատուրքերը, ահաբեկչության դեմ պայքարը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հեռախոսազրույցում քննարկել են մաքսատուրքերը, համագործակցությունը հանքարդյունաբերության և ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Նրանք քննարկել են Պակիստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատասխան մաքսատուրքերը և ինչպես առաջընթաց գրանցել արդար և հավասարակշռված առևտրային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 08.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Al Jazeera. Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը ապրիլի 7-ից ի վեր ավելացել է 59-ով

08:22 08.04.2025

Al Jazeera. Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը ապրիլի 7-ից ի վեր ավելացել է 59-ով

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը երկուշաբթի առավոտից ավելացել է 59-ով, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան բժշկական աղբյուրները։ Ավելի վաղ անկլավի առողջապահության նախարարությունը մեջբերել էր տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ մարտի 18-ից ի վեր այնտեղ զոհվել է 1391 մարդ, ևս 3434-ը վիրավորվել է։ Գերատեսչությունը նաև նշել է, որ 2023 […] ...

Իրանի և ԱՄՆ-ի բանագնացները ապրիլի 12-ին Օմանում կհանդիպեն

08:12 08.04.2025

Իրանի և ԱՄՆ-ի բանագնացները ապրիլի 12-ին Օմանում կհանդիպեն

Վաշինգտոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում ապրիլի 12-ին։Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչիի X-ի էջում արված հայտարարության մեջ։ «Իրանն ու Միացյալ Նահանգները շաբաթ օրը Օմանում կհանդիպեն՝ բարձր մակարդակի բանակցությունների համար։ Սա ոչ միայն հնարավորություն է, այլեւ փորձություն, գնդակը ամերիկյան դաշտում է»,- գրել է նա։ Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 08.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

BACK_TO_TOP