18:12 23.02.2022
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 23-ի նիստում:
Հեղինակը նշել է, որ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակարան վարձակալելու դիմաց կառավարության սահմանած կարգով և չափերով պայմանագրային զինծառայողներին տրվում է դրամական փոխհատուցում: Զինծառայողները հաճախ վարձով բնակվում են այլ վայրում, որևէ ծանոթի տանը, նրա հետ պայմանագիր կնքում, հարկերը վճարում և այդ փաստաթղթերը ներկայացնում են համապատասխան հանձնաժողով՝ ստանալով վարձավճարի փոխհատուցում: Այսինքն, զինծառայողները ներկայացնում են սեփականություն չունենալու մասին Կադաստրի կոմիտեի տեղեկանքը, իրավական ակտերով սահմանված կարգը պահպանում են՝ բացառությամբ այն դրույթի, որ ապրում են ոչ թե պայմանագրի մեջ նշված հասցեում, այլ այնտեղ, որի տան տերը չի կնքել պայմանագիր: Նշված խնդրահարույց դեպքերի առնչությամբ 81 քրեական գործեր են հարուցվել, դրանցից 30-ի նախաքննությունն ավարտվել և գործերի ընթացքը լուծվել է անհատական մոտեցմամբ, իսկ 51 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: Ըստ Թագուհի Թովմասյանի՝ առանց օրենսդրական կարգավորման քրեական գործերի թիվը կարող է անընդհատ աճել:
Պատգամավորն առաջարկում է այլեւս չպահանջել նոտարական վավերացմամբ վարձավճարի պայմանագիր: Միայն սեփականություն չունենալու մասին Կադաստրի կոմիտեի տեղեկանքը պետք է բավարար լինի այդ փոխհատուցումից օգտվելու համար: Թագուհի Թովմասյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ:
Հարակից զեկույցում պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը տվել է բացասական եզրակացություն` այն հիմնավորմամբ, որ կա լրամշակման կարիք: Նա առաջարկել է բացասական եզրակացություն տալ նախագծին: Պատգամավորը բարձրացրել է նաև փոխհատուցվող գումարի չափը վերանայելու հարցը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ներկայացնելով կառավարության տեսակետը, նշել է, որ առաջարկվող փոփոխությունները չեն բխում օրենքի 65-րդ հոդվածի կարգավորման էությունից: Հոդվածի կարգավորման նպատակը ոչ թե պարզապես դրամական փոխհատուցում տրամադրելն է, այլ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին աջակցելը: Կառավարությունը ծրագրում է համալիր լուծումներ տալ զինծառայողների բնակարանով ապահովման գործընթացին եւ այս պահին առաջարկում է ձեռնպահ մնալ կարգավորումների ընդունումից:
Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում անդրադարձել են նախագծի վիճահարույց կետերին, մատնանշել նաև բարեփոխման դրական կողմերը: Առաջարկվել է փոխհատուցումը դիտարկել զինծառայողին տրվող լրացուցիչ ֆինանսական աջակցություն: Մտահոգություն է հնչել, որ խնդրի լուծման այդ տարբերակից որոշ զինծառայողներ կօգտվեն՝ իրենց բնակարանը գրանցելով ուրիշի անվամբ, իսկ նրանք, ովքեր նման քայլի չեն դիմի, չեն օգտվի այդ փոխհատուցումից: Դա անհավասար պայմաններ կստեղծի զինծառայողների միջև: Կարծիք է հնչել, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն զինծառայողների կողմից նման խարդախությանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ: Որպես խնդրի հիմնական լուծում՝ կարևորվել է սպայական ավանների ընդլայնումը, անդրադարձ է եղել նախաձեռնության սոցիալական ու անվտանգային բաղադրիչներին:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ պետք են լուծումներ, որոնք զինվորականներին չեն ներքաշի խարդախության մեջ:
Քննարկումների արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...