16:56 23.02.2022
«Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հերթական քննարկումը տեղի է ունեցել զարգացման գործընկերների հետ. այն կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում գործող դեսպանատների, միջազգային և դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում կրթության ոլորտում:
Քննարկման մասնակիցներին ողջունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը՝ նշելով, որ կազմակերպության գլխավոր առաջնահերթությունն է, որ բոլոր երեխաների համար հասանելի լինի որակյալ կրթությունը: Նա փաստել է, որ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած փաստաթղթում ամփոփվել են կրթության ոլորտի դրական և բացասական կողմերը, կատարվել է հսկայական վերլուծական աշխատանք, որն էլ հենց հանդիսանում է ծրագրի հիմքը: Քրիսթինե Վայգանդը վստահեցրել է, որ ծրագիրը լինելու է այն ընդհանուր տեսլականը, որն օգնելու է կրթության ոլորտում մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելուն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին կրթության ոլորտի առանցքային փաստաթղթի հանրային քննարկմանը մասնակցելու համար: «Հավատարիմ մնալով ՀՀ կառավարության որդեգրած մասնակցային ժողովրդավարության սկզբունքներին՝ մենք տարբեր ձևաչափերով կազմակերպում ենք հանրային քննարկումներ՝ քաղաքացիների և կրթության առաջնային շահառուների կարծիքները հավաքագրելու համար: Փաստաթուղթը միշտ էլ բարելավման կարիք ունի, հետևաբար կարևորում ենք հնչած բոլոր նկատառումները և, առանձնահատուկ, զարգացման գործընկերների կարծիքները: Փաստաթղթում ամրագրված առաջնահերթությունները կօգնեն, որպեսզի զարգացման գործընկերները մինչև 2030 թվականն ավելի մեծ ռեսուրսներ ուղղորդեն դրանց ուղղությամբ և շարունակեն երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը՝ նախանշված հավակնոտ թիրախներին հասնելու համար»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը քննարկման կազմակերպման, ինչպես նաև ֆինանսական գնահատականի և այլ հարցերի շուրջ ցուցաբերած աջակցության համար:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն իր հերթին նշել է, որ փաստաթղթի նախագծում տրված է կրթության ոլորտի օբյեկտիվ գնահատականը՝ հույս հայտնելով, որ քննարկման ընթացքում կհնչեն արժեքավոր առաջարկներ:
Քննարկման կազմակերպիչների ողջույնի խոսքերից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են կրթության զարգացման ծրագրի ընդհանուր գործընթացը, ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունների առանցքային դրույթները, ինչպես նաև ժամանակացույցը:
Նրանք գոհունակություն են հայտնել փաստաթուղթը զարգացման գործընկերների հետ քննարկելու և նրանց արձագանքները լսելու վերաբերյալ, քանի որ ծրագրում առկա վերլուծությունները, իրավիճակի ախտորոշումը և նպատակադրումները ոչ միայն ԿԳՄՍ նախարարության, այլև գործընկերների հետ տարիների համատեղ աշխատանքի արդյունք է:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է զարգացման ռազմավարության ընդհանուր գործընթացը և ժամանակացույցը, Ժաննա Անդրեասյանը՝ նախադպրոցական, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական, իսկ Կարեն Թռչունյանը՝ բարձրագույն կրթության ոլորտներում մինչև 2030 թվականը վերին մակարդակի հիմնական որակական ցուցանիշները, ռազմավարության հիմնական թիրախները և սկզբունքները:
Բանախոսների զեկույցներից հետո ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի ընթացքում ներկաները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներին նախագծի մասնակցային քննարկման համար և ընդգծել, որ ներկայացվել է բավականին առաջադեմ փաստաթուղթ: Նրանք հանդես են եկել մի շարք առաջարկներով և դիտարկումներով, ինչպես նաև հարցեր ուղղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներին: Հարցերը մասնավորապես վերաբերել են ազգային գնահատման ավելի ընդհանրական համակարգ ունենալուն, դպրոցների կառավարման նոր համակարգին, ուսուցիչների վարձատրությանը, սոցիալական բաղադրիչի ներառմանը, որոշ առարկաների գծով ուսուցիչների պակասին, մանկավարժական կրթությանը, դպրոցներում քննադատական մտածողության զարգացմանը, սահմանամերձ համայնքների դպրոցներին, համընդհանուր ներառական կրթությանը, ազգային փոքրամասնությունների համար որակյալ կրթության ապահովմանը, ոչ ֆորմալ կրթության ձևերի հստակեցմանը, բարձրագույն կրթության միջազգայնացմանը և այլ խնդիրների:
Ամփոփելով քննարկումը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին արդյունավետ և կառուցողական քննարկման համար: Նա վստահեցրել է, որ հնչած բոլոր արժեքավոր առաջարկները և նկատառումներն անպայման հաշվի կառնվեն փաստաթղթի լրամշակման ընթացքում: Արթուր Մարտիրոսյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ծրագիրը հրապարակված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական էլեկտրոնային հարթակում (https://www.e-draft.am/projects/4013/about)՝ բոլոր քաղաքացիներին և շահառու խմբերին հորդորելով մինչև մարտի 1-ը ներկայացնել փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու նկատառումները:
23:20 28.04.2025
Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակումԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի մասին, կարծես, նախապես հայտարարված չէր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Իրականում Մասուդ Փեզեշքիանին դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականություն դարձնելու համար գրեթե 9 ամիս պահանջվեց: Վերջին անգամ Իրանի նախագահը […] ...
23:13 28.04.2025
Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելուԽորվաթիայի առաջնության 32-րդ տուրում «Օսյեկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Ջենարո Գատուզոյի գլխավորած «Հայդուկին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը չորրորդ հանդիպումն է անցկացրել առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 37 միավորով 7-րդն է։ ...
23:05 28.04.2025
Ապրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. […] ...
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...