Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդիպել է Պենտագոնի ղեկավարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդիպել է Պենտագոնի ղեկավարի հետ

10:27 23.02.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Նրանք քննարկել են ռազմական աջակցության շարունակականությունը, այդ թվում՝ համագործակցությունը հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ոլորտում։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 22-ին, հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարն անսասան աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և վստահեցրել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։

Արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու և զինված ուժերը հզորացնելու համար։

«Կողմերը քննարկել են Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված գործնական քայլերը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության ոլորտներում համագործակցության զարգացումը»,- հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ից։

Դմիտրի Կուլեբան ԱՄՆ պաշտպանության նախարարին տեղեկացրել է Ուկրաինայում տարածքային պաշտպանության ձևավորման մասին և «սերտ համագործակցության հույս է հայտնել դրա զարգացման համար»։

Կողմերը պայմանավորվել են ընդլայնել խորհրդակցություններն ու շփումներն ամենաբարձր ռազմաքաղաքական մակարդակով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

19:41 27.11.2024

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով: Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 157 932 000 (հարյուր հիսունյոթ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է […] ...

Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. hայտարարություն

19:34 27.11.2024

Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. hայտարարություն

Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանությունում և ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ Համայնքային ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից […] ...

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

19:28 27.11.2024

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

Եվրախորհրդարանը հաստատել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը սեպտեմբերին հաստատել էր Եվրամիության խորհուրդը։ Եվրախորհրդարանում քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, պատգամավորների ձայների 370 կողմ, 282 դեմ հարաբերությամբ։ Նորացված Եվրահանձնաժողովը պաշտոնապես կսկսի աշխատանքը դեկտեմբերին։ Ցուցակում ընդհանուր առմամբ 26 եվրահանձնակատար կա, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը կդառնա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության […] ...

Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

19:23 27.11.2024

Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը ՀՀ իշխանությունների հետ սկզբունքորեն համաձայնեցված է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 27-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով գործընթացի վերաբերյալ զարգացումները՝ ռուս պաշտոնյան նշել է, որ այժմ հայկական կողմից սպասում են վերջնական հաստատման, քանի որ ՌԴ ԱԳՆ-ն […] ...

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

19:17 27.11.2024

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարում։ Առաջին տուրում հայ ֆուտբոլիստուհիները մրցել են Ուկրաինայի Մ19 թիմի հետ և պարտվել 0-2 հաշվով։ Այս խմբում ընդգրկված է նաև Իսրայելը, որի դեմ Հայաստանի թիմը կխաղա դեկտեմբերի 2-ին։ ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր

19:12 27.11.2024

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախաձեռնություններ: Գործադիրի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամակահատվածում իրականացվել են փոփոխություններ: Ըստ այդմ՝ Կառավարությունը կսահմանի հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր […] ...

BACK_TO_TOP