18:53 22.02.2022
Փետրվարի 22-ին Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը:
Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության և պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին:
Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, խոսելով ասոցիացիայի գործունեության մասին, ներկայացրել է համավարակի պայմաններում տնտեսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Նիստի մասնակիցները ներկայացրել են այն խնդիրները, որոնց բախվում են երկրները պատվաստման ծրագրերն իրականացնելիս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչները հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել, մանրամասնել համավարակի դեմ պայքարի վիճակագրական տվյալները:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ Արցախի բնակիչները պատվաստանյութերի հասանելիություն չունեն, ինչը լուրջ խնդիր է: Ընդգծելով, որ Հայաստանը պատվաստանյութերի որոշակի չափաքանակ տրամադրել է ԼՂ բնակչությանը՝ պատգամավորը շեշտել է, որ, այդուհանդերձ, դա խնդրի ամբողջական լուծում չէ: Այս հարցում նա կարևորել է գլոբալ համագործակցությունը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ու Արթուր Ղազինյանը խոսել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու դեպքերի, արգելված զինամթերքի օգտագործման անթույլատրելիության վերաբերյալ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովների ներկայացուցիչներին` նման ծանր պայմաններում Հայաստան այցելելու և խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու, իսկ ԵՄ պատվիրակությանն ու ԵՄ դեսպանին` վեհաժողովի աշխատանքների կազմակերպչական հարցերում աջակցելու համար:
ԵԽ անդամ Յուազես Օլեկասը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը ջերմ հյուրընկալության համար՝ մաղթելով հաջողություններ:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...