Շիրակի մարզի դպրոցների տնօրենների մրցույթները չեն կայանում կառավարման խորհուրդների չկազմավորվելու պատճառով․ Շիրակի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Շիրակի մարզի դպրոցների տնօրենների մրցույթները չեն կայանում կառավարման խորհուրդների չկազմավորվելու պատճառով․ Շիրակի մարզպետ

19:59 21.02.2022

Իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Շիրակի մարզպետը նշել է, որ ՏԻՄ ընտրություններից հետո մարզում ձևավորված հինգ շրջանային խոշորացված համայնքների աշխատանքում համագործակցությունը ստացվում է, առաջիկայում  կավարտվեն աշխատակազմերի ձևավորման վարչական ղեկավարների նշանակման հարցերը։ Իսկ թե Ամասիա խոշորացված համայնքում ընտրություններից հետո ստեղծված ճգնաժամն ինչպիսի հանգուցալուծում կունենա, մարզպետը հստակեցրեց, որ ստեղծված իրավիճակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատասխանատվություն չի կրում։

Թափուր հաստիքների համալրման հարցը ևս օրակարգային է տարածքային կառավարման համար։ Մարզպետարանում ունեն թափուր մնացած հաստիքներ, ինչպես նաև պոլիկլինիկաների և դպրոցների տնօրենների մրցույթներ չեն  հայտարարվում, որն էլ, մարզպետի ձևակերպմամբ, կոլապսային իրավիճակ է ստեղծել։

«Ինչու է տեղի ունեցել այսպիսի կոլապս, որովհետև նախորդող ժամանակահատվածում դպրոցները չեն ունեցել կառավարման խորհուրդներ, և իմ նշանակումից հետո շատ արագ, այն համայնքները, որոնք ներկայացրել էին իրենց կազմը, կառավարման խորհուրդները ձևավորվել են, որոշ համայնքապետներ, քանի որ նոր էին ստանձնել պաշտոնը, դեռ չէին ներկայացրել իրենց թեկնածուներին, որպեսզի հաստատվեին կառավարման խորհուրդների կազմերը։ Այս ընթացքում Գյումրիի գրեթե բոլոր դպրոցներում հաստատվել են կառավարման  խորհուրդները, նույն գործընթացը գնում է հիմա գյուղական համայնքներում»,- ասել է Շիրակի մարզպետը։

 

Աշխատանքային 100 օրերի ամփոփ ասուլիսն ավարտել է այս տարի մարզից կառավարություն ուղարկված սուբվենցիոն ծրագրերի ներկայացմամբ։ Առաջարկությունների փաթեթում են 44 ծրագրեր, հիմնական ուղղվածությունը այս տարի ևս մանկապարտեզների կառուցումն է և  ճանապարհաշինությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:35 19.04.2025

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

10:19 19.04.2025

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

BACK_TO_TOP