15:53 21.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Գրքի տոնին նվիրված մրցույթի արդյունքները:
Մրցույթը նախատեսված էր 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Փետրվարի 10-19-ը՝ յուրաքանչյուր օր, հրապարակվել են հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ (օրական մեկ հրապարակում), և աշակերտների խնդիրն էր պատասխանել՝ «Ո՞վ է հեղինակը, և ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը» հարցերին: Համաձայն մրցութային պայմանների՝ հրապարակման մեկնաբանությունների բաժնում առաջինը ճիշտ պատասխանած աշակերտը ճանաչվել է «օրվա հաղթող»: Խմբագրված պատասխանները չեն դիտարկվել:
Գրքի տոնին նվիրված մրցույթում աշակերտներն ապահովել են բարձր մասնակցայնություն. բոլոր 10 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է ավելի քան 5450 պատասխան:
Ներկայացնում ենք առաջինը ճիշտ պատասխանած տասնյակին՝ «օրվա հաղթողներին».
10.02.2022 թ. – ՀՀ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Ամիրխանյան
11.02.2022 թ. – ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ադիբեկ Գևորգյան
12.02.2022 թ. – ՀՀ Լոռու մարզի Կաթնաջրի Ս. Սեյրանյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթենիկ Ամիրբեկյան
13.02.2022 թ. – ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Թորիկյան
14.02.2022 թ. – ՀՀ Լոռու մարզի Տաշիրի Ա. Խաչատրյանի անվան ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մանուշակ Մնեյան
15.02.2022 թ. – ՀՀ Տավուշի մարզի Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Քոչարյան
16.02.2022 թ. – Երևանի թիվ 159 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Գասպարյան
17.02.2022 թ. – ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Ս. Ավետիսյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Վանուհի Բաղրամյան
18.02.2022 թ. – ՀՀ Շիրակի մարզի Աղինի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ելենա Հովհաննիսյան
19.02.2022 թ. – Երևանի թիվ 139 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Առաքելյան։
Հաջորդիվ հաղթող աշակերտները կհրավիրվեն ԿԳՄՍ նախարարություն՝ արժանանալու խրախուսական պարգևների:
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...
21:21 28.04.2025
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակերԱպրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...
21:12 28.04.2025
Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկություններըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...
21:00 28.04.2025
Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալԿիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...