20:38 20.02.2022
Ավելի քան 30 տեսակ գինու վերլուծության արդյունքում պարզվել է, որ երկու բաժակը կարող է բավարար լինել մեծահասակների համար շաքարի օրական առավելագույն սահմանաչափը սպառելու համար:
Մեծ Բրիտանիայի Alcohol Health Alliance-ի հետազոտությունը պարզել է, որ գինու որոշ տեսակներ պարունակում են մինչև 59 գ շաքար, ինչը ավելին է, քան ջնարակապատ բլիթը:
Անկախ լաբորատորիան վերլուծել է բրիտանական հայտնի ապրանքանիշերի կարմիր, սպիտակ, վարդագույն, մրգային և փրփրուն գինիների պարունակությունը:
Շշերից ոչ մեկի պիտակների վրա սննդային տեղեկատվություն չի եղել, քանի որ դա ներկայումս օրենքով չի պահանջվում:
Կալորիականության մասին տեղեկություն ցուցադրվել է լաբորատորիայի կողմից վերլուծված շշերի միայն մեկ հինգերորդի վրա:
Ուսումնասիրության հեղինակները կոչ են անում օրենսդրական փոփոխություններ կատարել, որպեսզի գինի խմողները իմանան, թե քանի կալորիա է պարունակվում մեկ բաժակում և որքան շաքար են նրանք օգտագործում:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծահասակները կարող են ընդամենը երկու գավաթ գինի խմելով սպառել շաքարի օրական սահմանաչափը:
Հետազոտության հեղինակները նաև պարզել էեն, որ ավելի ցածր խտության գինիները ամենաշատ շաքար պարունակող գինիներն են, ինչը նշանակում է, որ պարտադիր չէ, որ ալկոհոլի ցածր պարունակությունը առողջ ընտրություն լինի:
Մեծ Բրիտանիայում անցյալ տարի ավելի քան 12,000 մարդկանց շրջանում անցկացված YouGov-ի հարցումը ցույց է տվել, որ 61%-ը ակնյալում է գինու պիտակի վրա տեսնել կալորիականության մասին տեղեկություն: Իսկ հարցվածների ավելի քան 50%-ը ցանկացել է տեղեկանալ շաքարի քանակության մասին:
Մեծ Բրիտանիայի Alcohol Health Alliance-ի նախագահ, պրոֆեսոր սըր Յան Գիլմորը գործող կանոններն անվանել է «աբսուրդ»:
«Գնորդները, ովքեր գնում են կաթ կամ նարնջի հյութ, տեղեկություն են ստանում շաքարի պարունակության և սննդային հավելումների մասին:Սակայն այդ տեղեկատվությունը պարտադիր չէ, երբ խոսքը վերաբերում է ալկոհոլին, որը ոչ միայն գիրություն է առաջացնում, այլև առողջությանը մեծ վնասներ է պատճառում ու նաև՝ կապված է քաղցկեղի յոթ տեսակների հետ »,- ասել է Յան Գիլմորը:
Մայլս Բիլը, ով ղեկավարում է Գինու և ոգելից խմիչքների առևտրի ասոցիացիան, ասում է, որ խմբի անդամները դեմ չեն, որ սպառողները լիարժեք ինֆորմացիա ստանան շաքարի պարունակության ու կալորիականության մասին, սակայն պատրաստ են այդ տեղեկությունները տրամադրել առցանց, քանի որ այդ ամբողջը հնարավոր չէ տեղավորել պիտակ վրա:
21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ00:00 26.11.2024
Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնինԵրկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...
23:52 25.11.2024
ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունըՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...
23:44 25.11.2024
Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններումԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...
23:36 25.11.2024
Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն ՇոլցինԳերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...
23:28 25.11.2024
Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամներըՍերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...
23:20 25.11.2024
Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահըԱյսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...