19:30 16.02.2018
6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկումները ցույց են տվել, որ 2-րդ նստաշրջանում Էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել, թեև 1 առաջարկ է եղել: «Ելք» խմբակցությունն առաջարկել է ստեղծել հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև հոկտեմբերի 5-ին խորհրդարանի միջանցքում տեղի ունեցած միջադեպը քննելու համար:Հարցի քննարկումը հետաձգվել է: Էթիկայի հանձնաժողովի չձևավորման պատճառների մասին է այսօր խոսել ԱԺ մոնիտորինգ ծրագրի անդամ Մարիամ Բարսեղյանը.
«Առաջին հայացքից տպավորությունն այն է, որ այս խորհրդարանում չեն նախորդ գումարումներից հայտնի աղմկոտ Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը, բայց պատճառն ամենևին նրանց բացակայությունը չէ, այլ ԱԺ կանոնակարգ-օրենքը»,- ասել է Բարսեղյանը, հավելելով, որ, ըստ էության, կարելի է արձանագրել, որ եթե ՀՀԿ խմբակցությունը չուզենա` ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով չի ձևավորվի:
ԱԺ մոնիտորինգ ծրագրի անդամն մանրամասնել է, որ նախորդ գումարման ընթացքում Էթիկայի հանձնաժողովը ձևավորվում էր օրենքի պահանջով, ուստի ամեն նստաշրջանի սկզբում խմբակցությունները ներկայացնում էին իրենց ներկայացուցիչներին, հանձնաժողովը ձևավորվում էր, գործունեություն էր ծավալում՝ որպես առանձին ժամանակավոր հանձնաժողով:
«Կանոնակարգի փոփոխություններն արգելափակել են այս դրույթը: Հիմա Էթիկայի հանձնաժողով կարող է ձևավորվել միայն այն դեպքում, եթե կա կոնկրետ հարց», – հավելել է Մարիամ Բարսեղյանը:
Նկատառմանը, թե ի վերջո Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի այդ դեպքը եղել է, ինչու՞ քննության չի դրվել, Բարսեղյանն արձագանքել է.
«Ճանապարհը` մինչև էթիկայի հանձնաժողով հասնելու, խիստ բարդեցված է: «Ելք» խմբակցությունը ներկայացրեց նախագիծ, նախագիծը գնաց Պետաիրավական հանձնաժողով, հանձնաժողովում քննարկվեց, հետո հետաձգվեց, հետո նորից քննարկվեց: Սա պարտադրված ընթացք է, բայց ելքը խիստ կանխատեսելի էր: Աժ-ում որոշողը լինելու է մեծամասնության ձայնը, մեծամասնությունը Հանրապետականն է, և նորից որոշողը լինում է խորհրդարանական մեծամասնությունը», – պարզաբանել է Մարիամ Բարսեղյանը, հավելելով, որ այս հարցի քննարկումը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն շատ հակված չէ՝ օբյեկտիվորեն իրավիճակն ներկայացնելու:
ԱԺ մոնիտորինգ ծրագրի անդամի հիշեցմամբ՝ սահմանափակվել է նաև այն մարմինների թիվը, որոնք կարող են դիմել ԱԺ-ին Էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար:
«Նախորդ գումարման ընթացքում դրանք ՀԿ-ներն էին և քաղաքացիները: Եվ մեր վիճակագրությունն արձանագրել էր, որ ՀԿ-ներն ամենաշատն են դիմել ԱԺ Էթիկայի հանձնաժողովին` ամենատարբեր հարցերով: Իսկ հիմա ՀԿ-ները զրկված են որևէ հարցով Էթիկայի հանձնաժողովին դիմելու, առավել ևս հանձնաժողով ձևավորելուց: Նման հարց, եթե լինի, նրանք պետք է դիմեն պատգամավորներին և խմբակցություններին: Բացի այդ, եթե նախորդ կանոնակարգը պարտադրում էր, որ Էթիկայի հանձնաժողովն իր որոշումները հրապարակի, հիմա չկա այդ պարտադրանքն օրենքով: Եվ եզրակցությունը կարող է դրվել Աժ ինտերնետային կայքում և այսքանով հրապարակման գործընթացն էլ կարելի է ասել, որ սահմանափակվում է», – պարզաբանել է Բարսեղյանը:
Ինչ վերաբերում է հարցին` արդյոք կա՞ այդ հանձնաժողովի կարիքը, ի վերջո, այն որևէ բան չի տալիս, Մ. Բարսեղյանը պատասխանեց. «Նոր խորհրդարանը ոչ թե լծակներ տվեց Էթիկայի հանձնաժողովին, որ շատ ավելի արդյունավետ լինի նրա գործունեությունը, այլ շատ ավելի սեղմեց, փոքրացրեց նրա հնարավորությունները»:
Անդրադառնալով խորհրդարանի լսումներին, նա ասաց, որ 6-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների ընթացքում անցկացվել է 8 խորհրդարանական լսում, որոնք կազմակերպել են 9 հանձնաժողովներից 5-ը:
«Որոշակի փոփոխություններ կան նաև լսումների հետ կապված: Եթե նախորդ կանոնակարգը սահմանում էր, որ յուրաքանչյուր հանձնաժողով մեկ նստաշրջանի ընթացքում 1 լսում պետք է անցկացնի, այս անգամ այդ մեկ լսումի պարտադրանքը կանոնակարգից հանվել է: Մի կողմից սա կարելի է գնահատել դրական, քանի որ այդ պարտավորվածությունը հանձնաժողովների վրա չկա, բայց մյուս կողմից էլ շատ ազատ է թողնվել. լսում անցկացնելու, որևէ հարց հրապարակային քննարկելու, ամբողջ հասարակական սեկտորին մասնակից դարձնելու հարցը թողնված է միայն հանձնաժողովի հայեցողությանը», – հավելել է ԱԺ մոնիտորինգ ծրագրի անդամն ու ընդգծել նաև այն փաստը, որ եթե առաջ խորհրդարանական լսումներ կարող էր անցկացնել ԱԺ նախագահը, ապա հիմա նման հնարավորություն տրված է նաև խմբակցություններին:
11:53 09.04.2025
Քննարկվել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարներըԱպրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավւճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...
11:45 09.04.2025
Բելգիայի Սենատի նախագահը Հակոբ Արշակյանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի եւ Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատին Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես ցուցաբերած աջակցության եւ կարեւոր հարցերի վերաբերյալ […] ...
11:39 09.04.2025
Արաղչին հայտնել է, թե ինչ է քննարկվելու ԱՄՆ-ի հետ բանակցություններումՕմանում ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունները կփորձարկեն Թեհրանի հետ ազնիվ և բարեխիղճ երկխոսություն վարելու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ալժիր կատարած այցի ժամանակ։ «Մուսկատում կայանալիք բանակցությունները դիվանագիտության համար նոր հնարավորություն են, ինչպես նաև ԱՄՆ-ի մտադրությունների լրջության փորձություն։ Կքննարկվի միայն միջուկային հարցը, այն է՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի երաշխիքներ՝ անարդար […] ...
11:32 09.04.2025
Քննարկել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերԱպրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի հետ: Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ նախագիծը»: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, […] ...
11:24 09.04.2025
Արենի համայնքի Ելփին բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:17 09.04.2025
«Մակարով» և թմբուկավոր ատրճանակների հայտնաբերումներ․ քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումներըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 5-ի կեսօրին մայրաքաղաքի Մարգարյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու։ Ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքը հիմնավորվել է նրա խուզարկությամբ։ Հայտնաբերվել են 6 փամփուշտով լիցքավորված թմբուկավոր մարտական ատրճանակ, ծալովի դանակ, նաև մարիխուանայի նմանվող զանգված: Ապօրինի պահվող հրազեն հայտնաբերել են […] ...