Հանրային քննարկման է ներկայացվել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը›› – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Հանրային քննարկման է ներկայացվել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը››

10:46 16.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջով, համաձայն որի` կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է: Հիմք ընդունելով առկա մարտահրավերները և կրթության համակարգում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները` նախագծում սահմանվել են ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները:

Ծրագրի նպատակները

Ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց:

Ծրագրի տեսլականի հիմքում Հայաստանի վերափոխման ռազմավարությունն է, և հատկապես առաջին մեգանպատակն է գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենալ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն:

Ծրագրի վերջնական նպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ, որը յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալիս ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովում է շրջանավարտների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը և ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը:

Վերջնական նպատակի իրականացման համար մինչև 2030 թվականը սահմանվել են հետևյալ ռազմավարական ուղղությունները.

  • համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում, որը յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները ՀՀ ողջ տարածքում,
  • կրթության արդյունավետության բարձրացում, ինչը կապահովի ռեսուրսի (ներառյալ մարդկային) առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության բարձրացում,
  • կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում, որը խարսխված է լինելու միջազգային կրթական տիրույթում և համակարգերում հայկական կրթական համակարգի ամբողջական և բովանդակային ինտեգրման, ինչպես նաև հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի արտահանման վրա՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում։

Ծրագրի իրականացումը կապահովի 2030 թ. հետևյալ արդյունքային շրջանակը

  • բոլոր բնակավայրերում հասանելի կլինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ, և յուրաքանչյուր ընտանիք ի վիճակի կլինի օգտվել այդ ծառայություններից, դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, 3-5 տարեկանների առնվազն 95 տոկոսն ընդգրկված կլինի նախադպրոցական ծառայություններում, բոլոր խոշորացված համայնքներում կգործեն մսուրի ծառայություններ,
  • բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցած, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և համընդհանուր մատչելի շենքեր, համալրված կլինեն որակավորված և սահմանված ստանդարտներին համապատասխան ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն,
  • ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից,
  • մանկավարժի, դասախոսի, դասավանդողի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող մասնագիտություն,
  • ուսումնառության արդյունքներ-ուսումնառության տևողության հարաբերակցությունը 8,3-12 տարի հարաբերակցությունից կհասցվի 11,5-12 տարի հարաբերակցության,
  • բնագիտության և մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները կցուցաբերեն շարունակական աճ՝ գրանցելով միջինից (475 միավոր) բարձր ցուցանիշներ, համապատասխանաբար՝ 575-ի, 550-ի չափով,
  • նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական բոլոր հաստատությունները կունենան եվրոպական չափանիշներին համապատասխան որակի հավաստագրեր,
  • առնվազն չորս բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ,
  • կպատրաստվեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթությամբ մրցունակ կադրեր. ուսումնարանը, քոլեջն ու բուհն ավարտելուց հետո, ըստ մասնագիտության, աշխատանքի կանցնի շրջանավարտների 90%-ը,
  • ՄԿՈՒ հաստատությունների և բուհերի ուսանողները կունենան պատշաճ կահավորված, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և մատչելի հանրակացարանային հնարավորություններ,
  • յուրաքանչյուրի համար բազմազան հնարավորություններ կստեղծվեն (ֆորմալ և ոչ ֆորմալ) նոր գիտելիքներ ձեռք բերելու, որակավորումը բարձրացնելու, նոր որակավորում ստանալու համար,
  • աշխարհասփյուռ հայությունը կունենա ընդլայնված հնարավորություններ հայեցի կրթության, այդ թվում՝ հեռավար ուսուցման միջոցներով, սփյուռքում գործող հայկական կրթօջախները լիարժեք ինտեգրված կլինեն Հայաստանի կրթական համակարգին,
  • Հայաստանի բարձրագույն կրթությունը ձեռք կբերի այնչափ միջազգային հեղինակություն, որ օտարերկրյա ուսանողների թիվը կրկնապատկվի:

Ծրագրի իրականացումը

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը: Գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում կրթության կառավարման պետական լիազոր մարմնի ներկայացմամբ ՀՀ կառավարությունը կհաստատի նպատակային ծրագրեր, այդ թվում՝ ազգային ծրագրեր, որոնք ծրագրային ձևաչափով կներառվեն պետական բյուջեում:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 1-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

21:49 28.04.2025

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

21:36 28.04.2025

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

21:21 28.04.2025

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

Ապրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...

BACK_TO_TOP