19:15 15.02.2022
«Գյումրի» բժշկական կենտրոնը դարձյալ գրություններով և ցուցանակներով բաժանվել է միջին, ռիսկային ու բարձր ռիսկային գոտիների։ Արդեն երկու օր է՝ կենտրոնում վերաբացվել է «Քովիդ»բաժանմունքը։ Հոսպիտալացվել են մարզի և այլ տարածաշրջաններից ուղեգրված հիվանդները։
«Բացի մեր տրիաժ բաժանմունքից, որտեղից երեկ ընդունել էինք 12 հիվանդների, մնացած հիվանդները ուղեգրվել են հանրապետական տրիաժ բաժանմունքից, տարբեր մարզերից՝ Լոռի, Տավուշ։ Հիվանդները այս պահի դրությամբ բաժանմունքում 46-ն են»,- նշել է «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
«Քովիդ» բաժանմունք հոսպիտալացումից առաջ նախ հիվանդներին մեկուսացնում են տրիաժ բաժանմունքում, թեստավորման պատասխանից է կախված, թե հիվանդները բուժումը որտեղ են անցնելու՝ «Քովիդ», թե թերապևտիկ բաժանմունքում։
«Քանի որ հիվանդների հոսքը շատացել է, նմուշառումները կատարում ենք երկու փուլով։ Երեկ նմուշառված 22 հիվանդներից 16-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Համեմատաբար հասցնում ենք թերապևտիկ բաժանմունքում մահճակալներ ապահովել, բայց լինում են դեպքեր, երբ ազատ մահճակալներ չենք ունենում։ Ստիպված ստացիոնար բուժման ենք ընդունում միայն դեսատուրացված, թթվածնային սարքի կարիք ունեցող հիվանդներին»,- նշել է «Գյումրի» ԲԿ բժիշկ-ռևմատոլոգ Անահիտ Անտիկյանը։
Հիվանդները կենտրոն ընդունվում են բարձր ջերմություն, մարմնի թուլություն ախտանշաններով, մեծ մասի մոտ ախտորոշվում է թոքաբորբ ու վերին շնչառական ուղիների ախտահարումներ, չոր հազ։
«Գյումրի» բժշկական կենտրոնի բաժանմունքների մահճակալները երկու շաբաթ է՝ ծանրաբեռնված են, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցը, որպես «Քովիդ» բուժման կենտրոն, դեռ չի վերապրոֆիլավորվել։ Ինֆեկցիոն բաժանմունքը այս պահին սպասարկում է ինֆեկցիոն դեպքերը։
«Էսօրվա դրությամբ մենք ունենք ինֆեկցիոն թվով 9 հիվանդներ, ունենք աղիքային ինֆեկցիաներ, սննդային տոքսիկոինֆեկցիաներ և ջրծաղիկ։ Չգիտեմ՝ այս տարի ինչպիսին կլինեն կորոնավիրուսային թվերը, և անհրաժեշտություն կլինի՞ կրկին վերապրոֆիլավորվելու, բայց մենք, որպես «Քովիդ» բաժանմունք, պատրաստ ենք հիվանդներին ընդունելու»,- նշել է «Գյումրի» ԲԿ Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը։
Անհրաժեշտության դեպքում նախկին տուբերկուլյոզային մասնաշենքը հարմարեցված է և 100 մահճակալով պատրաստ է «Քովիդ» բուժում իրականացնելու։ Մինչ այս ինֆեկցիոնի մանկական և մեծահասակների բաժանմունքներում բուժում են ստացել գրիպի տարբեր շտամներով քաղաքացիներ։
Ընդունված բոլոր հիվանդները այստեղ պարտադիր թեստավորվում եմ։ Ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված երեխաների մոտ «Քովիդ» դրական երկու դեպք է հաստատվել, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի կլինիկաներ։
Վերաբացվելու դեպքում ինֆեկցիոն հիվանդանոցում կհոսպիտալացվեն միայն միջին ծանրության հիվանդները, վերակենդանացման բաժանմունք չունենալու պատճառով ծանր ընթացքով դեպքերը կրկին կտեղափոխվեն «Գյումրի» բժշկական կենտրոն։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...