Պենտագոնը հերքել է ռուսական ջրերում ամերիկյան սուզանավի առկայությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+10.09 oC

Պենտագոնը հերքել է ռուսական ջրերում ամերիկյան սուզանավի առկայությունը

10:15 13.02.2022

ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավը չի գտնվել Ռուսաստանի տարածքային ջրերում՝ Կուրիլյան կղզիների մոտ։ Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին, Պենտագոնում:

«Ռուսաստանի պնդումները, թե մենք գործողություններ ենք իրականացնում իր տարածքային ջրերում, չեն համապատասխանում իրականությանը», – ՏԱՍՍ-ին ասել է ԱՄՆ-ի հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչ Քայլ Ռեյնսը:Միաժամանակ, ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ իշխանությունները տեղյակ են Կուրիլյան լեռնաշղթայի մոտ ամերիկյան միջուկային սուզանավի հետ կապված իրավիճակի մասին՝ հրաժարվելով մանրամասնել  միջադեպը:

Ռեյնսը նաև հրաժարվել է պատասխանել ամերիկյան սուզանավերի կոնկրետ գտնվելու վայրի վերաբերյալ հարցերին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը «թռիչքներ է իրականացնում, ծովային գործողություններ և անվտանգ է գործում միջազգային ջրերում»:

Ավելի վաղ՝ փետրվարի 12-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի Վիրջինիա դասի սուզանավը ներխուժել է Ռուսաստանի տարածքային ջրեր Կուրիլյան կղզու մոտակայքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է

16:00 15.04.2025

Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է

Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և ֆիլմերի ցուցադրություններ: ԱՊՐԻԼԻ 16 ԿԻՆՈՔԱՅԼԵՐԹ, ժԱՄԸ՝ 14:00 Քայլերթ Երևան քաղաքում՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակից (Ամիրյան 26) մինչև Երևանի Շ․ Ազնավուրի անվան հրապարակ (Աբովյան 18, Կինոմոսկվայի բակ)։ Քայլերթի երթուղին՝ Ամիրյան 26, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Եզնիկ Կողբացի փողոց, Զաքյան փողոց, […] ...

Գառնիկ Չոլակյանը դարձել է բրոնզե մեդալակիր․ Ծանրամարտի ԵԱ

15:50 15.04.2025

Գառնիկ Չոլակյանը դարձել է բրոնզե մեդալակիր․ Ծանրամարտի ԵԱ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է երկամարտի երկրորդ մեդալը: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Գառնիկ Չոլակյանը (61 կգ) երկամարտի 275 կգ (124+151) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում նա 124 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: ...

Ուժի գործադրումն ընդունելի չէ որևէ պարագայում. Ռուբինյանն՝ Ադրբեջանի զինուժի կողմից Խնածախի ուղղությամբ կրակոցների մասին

15:42 15.04.2025

Ուժի գործադրումն ընդունելի չէ որևէ պարագայում. Ռուբինյանն՝ Ադրբեջանի զինուժի կողմից Խնածախի ուղղությամբ կրակոցների մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Ադրբեջանից հնչող կրակոցները լեգիտիմացման ոչ մի շանս չունեն, իսկ ուժի գործադրումն, ընդհանրապես, ընդունելի չէ որևէ պարագայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Ադրբեջանից հնչող կրակոցները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն ընդհանրապես, որովհետև ուժի գործադրումն ընդհանրապես ընդունելի բան չէ որևէ պարագայում», – […] ...

Միջազգային IDEA-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում

15:30 15.04.2025

Միջազգային IDEA-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում

Միջազգային IDEA-ի Եվրոպայի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Սամ վան դեր Շտակը և ծրագրի ղեկավար Նանա Կալանդաձեն ապրիլի 15-ին հյուրընկալվել են ԿԸՀ վարչական շենքում: Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը: IDEA-ի ներկայացուցիչները հաղորդել են ԿԸՀ-ի հետ հնարավոր համագործակցության ցանկության մասին: ԿԸՀ անդամներն ի պատասխան հայտնել են համագործակցության շուրջ իրենց պատրաստակամության […] ...

Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը սրում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ․ Նարիշկին

15:17 15.04.2025

Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը սրում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ․ Նարիշկին

Ռուսաստանը և Բելառուսը տեսնում են ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճ իրենց սահմանների մոտ, եվրոպական երկրները բարձրացնում են նաև Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը, ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Նա վստահեցրել է, որ իրենք պատրաստ են քայլեր ձեռնարկել սպառնալիքները կանխելու համար։ «Մենք (Ռուսաստանը և Բելառուսը) տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ակտիվության աճ մեր սահմանին: […] ...

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար․ Պեսկով

15:09 15.04.2025

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար․ Պեսկով

Մոսկվան և Վաշինգտոնն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար, բայց չպետք է ակնկալել անհապաղ արդյունքներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինտենսիվ աշխատանք է տարվում: Իհարկե, խաղաղ նախաձեռնությունների որոնումն այնքան բարդ հարց է, որ անհապաղ արդյունքներ ակնկալել դժվար թե հնարավոր լինի»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ ...

BACK_TO_TOP