Սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով ԱՄՆ ռազմական կցորդին նոտա են հանձնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 04 2025
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+10.09 oC

Սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով ԱՄՆ ռազմական կցորդին նոտա են հանձնել

23:12 12.02.2022

ՌԴ ՊՆ-ն նոտա է հանձնել ԱՄՆ ռազմական կցորդին ամերիկյան սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով: Այս մասին հայտնել է գերատեսչության

«Փետրվարի 12-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության գլխավոր վարչությունում Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավի խախտման կապակցությամբ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը կից ռազմական կցորդի աշխատակազմի ներկայացուցչին նոտա է հանձնվել»,- նշվում է հայտարարության մեջ:

Դրա հետ մեկտեղ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչին հայտարարվել է, որ ամերիկյան սուզանավի գործողությունները գնահատվում են որպես միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում: Ռուսական գերատեսչությունում հավելել են, որ ԱՄՆ ՌԾՈՒ նավի սադրիչ գործողությունները սպառնալիք են ստեղծել ՌԴ ազգային անվտանգության համար:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Մարշալ Շապոշնիկով» ռազմանավը հատուկ միջոցներ է կիրառել ամերիկյան ատոմային սուզանավի դեմ, որը, ռուսական գերատեսչության պնդմամբ, մտել է երկրի տարածքային ջրեր Կուրիլյան կղզիների շրջանում:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տեղյակ է Կուրիլյան կղզիների մոտ ամերիկյան ատոմային սուզանավի հետ կապված իրավիճակի մասին հաղորդագրություններից, սակայն առայժմ չի կարող հաստատել միջադեպի մանրամասները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել էր Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը սրում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ․ Նարիշկին

15:17 15.04.2025

Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը սրում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ․ Նարիշկին

Ռուսաստանը և Բելառուսը տեսնում են ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճ իրենց սահմանների մոտ, եվրոպական երկրները բարձրացնում են նաև Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը, ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Նա վստահեցրել է, որ իրենք պատրաստ են քայլեր ձեռնարկել սպառնալիքները կանխելու համար։ «Մենք (Ռուսաստանը և Բելառուսը) տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ակտիվության աճ մեր սահմանին: […] ...

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար․ Պեսկով

15:09 15.04.2025

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար․ Պեսկով

Մոսկվան և Վաշինգտոնն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար, բայց չպետք է ակնկալել անհապաղ արդյունքներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինտենսիվ աշխատանք է տարվում: Իհարկե, խաղաղ նախաձեռնությունների որոնումն այնքան բարդ հարց է, որ անհապաղ արդյունքներ ակնկալել դժվար թե հնարավոր լինի»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ ...

SHANTNEWS

15:00 15.04.2025

SHANTNEWS

Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահ

14:51 15.04.2025

Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահ

Ազգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում ունենալ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ Վատ է, որ մինչև հիմա չունենք։ Հենց ամենաառաջին օրվանից մենք այդ գաղափարն ունեցել ենք»,- ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե արդյոք հանձնաժողովը կարո՞ղ է ստեղծվել […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամ

14:41 15.04.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ […] ...

ՀՀ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր

14:35 15.04.2025

ՀՀ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչները Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել  Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետի անձակազմի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը։ Հանդիպմանը քննարկվել են անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր։ Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացքը, ինչպես […] ...

BACK_TO_TOP