19:39 11.02.2022
Գյումրիի նախկին մանկավարժական ինստիտուտի՝ ներկայումս Շիրակի պետական համալսարանի երեք հիմնական ֆակուլտետների՝ պատմաբանասիրության, օտար լեզուների ու բնագիտամաթեմատիկականի դիմորդները մանկավարժի որակավորում ստանալու մտադրությամբ էին բուհում հայտ ներկայացնում։ Թեև համալսարանական կարգավիճակը ընդլայնեց մասնագիտությունների թիվը, բայց բուհը շարունակում է մնալ մանկավարժական կրթություն ապահովողներից մեկը, միայն թե ուսուցչի մասնագիտության հանդեպ է վերաբերմունքը փոխվել, հիմա ընդգծված պասիվություն է մի շարք բաժիններում: ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը խոսում է ընդհանուր իրավիճակից՝ նշելով, որ այս խնդիրն առկա է Հայաստանի գրեթե բոլոր բուհերում։
«Արդեն 3-րդ, 4-րդ տարին է՝ մենք ֆիզիկա առարկայից դիմորդ չունենք։ Ու այլևս այս բաժինը չենք հայտարարագրում, որովհետև իմաստ չկա։ Պետք է ասեմ, որ խնդիրը բազմապրոֆիլ է, ու համապետական մակարդակով ֆիզմաթ հոսքում կա ուսանողների պակաս»։
Սա միայն ֆիզիկա առարկային չի վերաբերում, և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նաև շեշտում է՝ խնդիրը միայն մեր մարզով չէ։ Բնագիտամաթեմատիկական առարկաներով չեն հետաքրքրվում։ Հայաստանի մյուս բուհական հաստատություններում ևս վիճակագրությունը հուսադրող չէ։
«Եթե չեմ սխալվում, ամբողջ հանրապետությունում ֆիզմաթ հոսքում սովորում է 3 թե 7 ուսանող»,- նշում է Երվանդ Սերոբյանը։
Բուհն ավարտածների գերակշիռ մասն էլ ցանկություն չունի մտնել դպրոց, ուսուցչի մասնագիտությամբ աշխատել։ Շիրակի մարզի տասնյակ դպրոցներում ուսուցչի թափուր տեղերի մրցույթներ են հայտարարվում, որոնց հայտերը չեն լրացվում։ Հանրակրթության բոլոր օղակներում ուսուցչական կադրերի պակաս կա։ Ավագ դպրոցներում հիմնականում քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ռուսաց լեզվի ուսուցիչների պահանջ կա։
«Ասեմ, որ ինֆորմատիկա առարկայի ուսուցչի թափուր տեղի մրցույթ երկու տարի առաջ էլ հայտարարեցինք, մի կերպ ուսուցիչ գտնվեց, բայց ցավով պետք է նշեմ, որ հիմա նորից մասնագետ չունենք դպրոցում»,- նշում է Գյումրիի «Ֆոտոն »վարժարանի տնօրեն Կարինե Պետոյանը։
Ոլորտի պատասխանատուները խնդիրը դիտարկում են նաև սոցիալական տեսանկյունից։ Համապատասխան կրթություն ստացած նույն՝ ինֆորմատիկայի կամ ֆիզիկայի, մաթեմատիկայի մասնագետները նախընտրում են բարձր վարձատրվող ՏՏ ոլորտում իրենց ստացած գիտելիքներն օգտագործել։
«Մի տեսակ մոդայամոլություն է դարձել բժիշկ դառնալը, տնտեսագետ, ՏՏ ոլորտի մասնագետ, բայց մանկավարժ չեն ուզում դառնալ։ Մեր 12-րդ դասարանցիները, երբ ավարտում են, բոլորին հարցնում եմ, թե ինչ ուղղվածությամբ են մասնագիտանալու ու ցավով իմանում եմ, որ մանկավարժներ չեն ուզում դառնալ»,- ասում է Կարինե Պետոյանը։
Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը տխուր վիճակագրությունն է փաստում։ Նախորդ տարի 22․000 շրջանավարտից ընդամենը 500-ն են մանկավարժի համար հայտ ներկայացրել։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վարչության պետը մեկ այլ հանգամանք էլ է ընդգծում, որ ուսուցչի աշխատանքը դարձել է պակաս գրավիչ՝ կապված ժամաքանակների քիչ լինելու հետ, նաև աշխատավարձն է ուսուցչի ոչ բավարար։
«Հիմնականում բացը լրացնում ենք այլ դպրոցների համատեղության սկզբունքով՝ այլ մասնագետների ներգրավվածությամբ, քանի որ գիտենք՝ վերջին տարիներին չի թույլատրվում, որ հարակից առարկա դասավանդի ուսուցիչը»,- նշում է Հրայր Կարապետյանը։
Շիրակի մարզի 14 դպրոցներ տարբեր առարկաներից մանկավարժներ են փնտրում, որոշ առարկաների գծով բացը չի էլ լրացվում, և սա միայն գյուղական դպրոցներում չէ։ Խնդիրը մասնակիորեն լուծելու այլընտրանք ևս առաջարկվում է։ Օրինակ՝ հնարավոր է ոչ բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներին ներգրավել կրթական գործընթացում, դպրոցներում վերապատրաստել և նրանց վստահել երեխա կրթելու բարդ աշխատանքը։
09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա10:49 19.04.2025
Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեինԱրգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...
10:35 19.04.2025
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...
10:23 19.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...
10:19 19.04.2025
Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...
10:03 19.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
09:38 19.04.2025
Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...