18:30 25.07.2018
Կյանքի է կոչվել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աջակցության տրամադրման ծրագիրը, ըստ որի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը մայրերի՝ աշխատանքի վերադառնալու դեպքում պետությունը աջակցություն կցուցաբերի երեխայի խնամքը կազմակերպելու գործում: Այլ կերպ ասած՝ պետական մոտեցում է ցուցաբերվում դայակներին, և մինչ օրս ստվերում գործող մասնագետները բերվում են օրինական դաշտ: Ծրագիրը դեռ փորձնական է, նրանից օգտվելու հնարավորություն այս տարի կունենան 200 մայրիկներ: Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադմայանի փոխանցմամբ, Շիրակի մարզում ծրագրի հանդեպ հետաքրքրվածությունը մեծ է, դիմողներ արդեն կան: Դայակների ընտրությունը կատարում են մայրիկները, հետո ներկայանում զբաղվածության տարածքային բաժիններ ու կնքում աշխատանքային պայմանագիր:
Երիտասարդ մայրիկ Ասյա Դիլանյանն էլ, որը բնակվում է Ախուրյանում, տղայի ծնվելուց հետո գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, բայց արդեն ցանկանում է վերադառնալ աշխատանքի: Նա խոստովանում է, որ Շիրակի մարզում դայակ գտնելը դժվար է, չկան մասնագիտացված կառույցներ: Իսկ իր համար ամենակարևորը դայակի՝ փորձառու և հոգատար լինելն է, որը կզբաղվի միայն երեխայի խնամքով, ոչ թե շատերի նման նաև տան մաքրությամբ: Ասյան ոգևորված է նոր ծրագրի ներդրմամբ և համոզված է, որ այն շատ աշխատող երիտասարդ մայրիկներին աշխատաշուկա վերադառնալու ռեալ հնարավորություն կտա:
Դայակի 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող Աշխեն Վարդանյանն էլ կարևորում է հատկապես ծրագրում ամրագրված ծնող-դայակ պայմանագրային հարաբերությունները, որով կհստակեցվեն երկու կողմերի պարտականություններն, ու ծնողներն այսուհետև դայակներին այլ պահանջներ ներկայացնել չեն կարողանա:
Աշխատող մայրերի աջակցության նոր ծրագրով դայակների աշխատավարձի 50 տոկոսը կվճարի պետությունը, բայց ոչ ավելին, քան նվազագույն աշխատավարձի 55 հազար դրամը, մյուս կեսը կվճարեն ծնողները: Պայմանագրային աշխատանքը դայակների համար կհամարվի նաև ստաժ, որի դիմաց կկատարվեն նաև հարկային վճարումներ:
16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի հատվածում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել […] ...
16:36 25.11.2024
Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Դևիսի գավաթըԻտալիան երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Դևիսի գավաթի խաղարկության հաղթող։ Իտալացի թենիսիստները եզրափակչում 2-0 հաշվով պարտության են մատնել Նիդերլանդների հավաքականին։ Առաջին մրցավեճում Մատեո Բերետինին (35-րդ ռակետ) 6-4, 6-2 հաշվով հաղթել է Բոտիկ վան դե Զանդսխյուլպին (80-րդ ռակետ)։ Երկրորդ մրցախաղում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 7-6, 6-2 հաշվով առավելության է հասել Տալոն Գրիկսպուրի (40-րդ ռակետ) նկատմամբ։ […] ...
16:29 25.11.2024
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել էՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու: Անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: Քրեական ոստիկաններն արդեն […] ...
16:24 25.11.2024
Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումներըՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՇՄ նախարարը: «Այսօր ընդլայնված կազմով քննարկել ենք Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքերի մասին, ներկայացրել խնդիրները։ […] ...
16:17 25.11.2024
Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործովUFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով, հայտնում է MMA Junkie-ն։ 2021 թվականին Մաքգրեգորի և նրա ընկերոջ՝ Ջեյմս Լոուրենսի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ երեք տարի առաջ հարբած վիճակում Նիկիտա Հենդին բռնաբարելու համար: Դուբլինի դատարանը Մաքգրեգորին պարտավորեցրել է բարոյական վնաս հասցնելու համար 250 հազար դոլար վճարել […] ...
16:12 25.11.2024
Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհերԹուրքիայի Բալըքեսիր նահանգի մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել, 2 հանքափոր զոհվել է: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս պահին դեպքի վայրում համապատասխան աշխատանքներ են տարվում։ ...