13:49 25.07.2018
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խումբն աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպում է մի շարք խոչընդոտների: Խնդիրների մասին այսօր բարձրաձայնել են խմբի անդամները:
ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց, մասնավորապես, պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրների շուրջ:
«Այս տարվա մայիսին օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, սակայն այն նոր մտահոգություններ ու ռիսկեր առաջ քաշեց: Եթե նախորդ տարիներին բողոքներ էին ստացվում անկախ հանձնաժողովների գործունեության հետ կապված, որ մերժման որոշումները պատճառաբանված ու հիմանվորված չեն, ապա 2017թ. տեղի ունեցած փոփոխություններով անկախ հանձնաժողովի ներսում ենթահանձնաժողովի ինստիտուտը հանվեց: Արդյունքում, վաղաժամկետ պայմանական ազատման աճ արձանագրվեց: 2016-ին 115 ազատում, 2017-ին ՝ 365, սակայն կային ընթացակարգային խնդիրներ և այդ խնդիրները բերեցին նոր փոփոխության՝ 2018թ. մայիսին: Անկախ հանձնաժողովը վերացվեց»,- ասաց Հասմիկ Հարությունյանը։
Փոփոխության համաձայն` հիմնական դերակատարները, վարչակազմի հետ միասին, հանդես են գալու քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունները:
Սեպտեմբերից կալանավորված անձը պետք է դիմում ներկայացնի վարչակազմին: Այն ներկայացվում է պրոբացիոն և քրեակատարողական ծառայություն, և վերջիններս պետք է տրամադրեն զեկույց: Հենց այստեղ էլ թաքնված է մտահոգության առիթը:
«Զեկույց տալու համար հիմնական աղբյուր հանդիսանալու է անձնական գործը, սակայն քրեակատարողական վարչությունը ամենօրյա կտրվածքով, դինամիկ աշխատանքներ ազատազրկվածների հետ չի տանում և ստացում է, որ երկրորդային աղբյուրի հիման վրա տրվում է տեղեկություն, որի հետ դեմ առ դեմ հանդիպումներ, աշխատանքներ տեղի չեն ունեցել: Սա կարող է հանգեցնել նախորդ իրավիճակին, երբ անկախ հանձնաժողովը առանց անձին ճանաչելու տալիս էր կարծիք, որը հիմնականում լինում էր բացասական»,- ասաց Հարությունյանը:
Մտահոգություն կա նաև պրոբացիոն ծառայության հետ կապված: Այսօրվա կադրային հնարավորությունները, տարվող աշխատանքների բնույթը բավարար մակարդակի վրա չէ՝ վստահաբար ասելու համար, որ տրամադրվող զեկույցները կարող են արդյունավետ լինել և հիմք հանդիսանալ վաղաժամկետ ազատման համար:
«Այս տարիներին բոլոր փոփոխությունները, խնդրի լուծման ճանապարհների որոնումը մի խնդիր է ունեցել՝ միշտ քիչ տեղ է հատկացվել ՔԿՀ վարչակազմերին, մինչդեռ հիմնական ամենօրյա աշխատանքն ու հիմնական գործառույթը կատարում են հենց վարչակազմերը, բայց որոշման կայացման գործընթացում նրանց դերակատարումը քիչ է, ինչն էլ իր հերթին մի շարք այլ խնդիրներ է առաջ քաշում»,- նշեց Հասմիկ Հարությունյանը:
15:11 10.04.2025
Ռյուտեն հայտարարել է, որ մտադիր է աջակցել Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ջանքերումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ջանքերում։ «Հատուկ գաղտնիք չկա, ինձ դուր է գալիս աշխատել նրա հետ, և կարծում եմ, որ նրան նույնպես»,- Ռյուտեի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։ Ռյուտեն հավելել է, որ «կցանկանար աջակցել Թրամփին, որպեսզի նա […] ...
14:48 10.04.2025
Մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համարՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կարգի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջներից և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության պետական քաղաքականությունից: Նախարարը նշել է, որ կինոարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետվերադարձ՝ կարգով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից: Հավելյալ 10% փոխհատուցում է նախատեսվում այն դեպքերի համար, երբ ֆիլմի հանրահռչակումը խթանում է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը: «Օտարերկրյա կինոարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի կինոարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով կատարված դրամական ներդրումների համար կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը: Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ համարվող, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ՝ համատեղ կինոարտադրություն սկսելու: Ըստ նախարարի՝ նախագիծն ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը: «Ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական բարենպաստ պայմաններն ու մատչելի աշխատաշուկան կարող են ապահովել ոլորտի ներդրումային գրավչությունը: Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին […] ...
14:40 10.04.2025
Reuters. ԵՄ-ն դիտարկում է ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքերը 90 օրով հետաձգելու հարցըԵՄ-ն քննարկում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերի սահմանումը 90 օրով կասեցնելու հարցը։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ապրիլի 10-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ վարչակազմի որոշումը եվրոպական երկրների դեմ մաքսատուրքերը 90 օրով դադարեցնելու վերաբերյալ։ Ապրիլի 9-ին ԵՄ երկրները հավանություն են տվել ԱՄՆ-ից գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների լայն […] ...
14:30 10.04.2025
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Չեխիայի դեսպանինՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով հայ-չեխական հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը և պատրաստակամություն հայտնել համագործակցության խորացման հարցում։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումենրը շարունակելու հարցում։ ...
14:23 10.04.2025
Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԱպրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատվածներում. Պուշկինի փողոցի հ. 50 հասցեին հարակից ճանապարհահատվածում, Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ: ...