Շիմպանզեների մոտ բացահայտվել է կարեկցելու ունակություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

Շիմպանզեների մոտ բացահայտվել է կարեկցելու ունակություն

23:20 08.02.2022

Գիտնականներն առաջին անգամ շիմպանզեների մոտ հայտնաբերել են վարքի նշաններ, որոնք նման են մարդկային խնամքին և կարեկցանքին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում, հայտնում է CNN-ը։

Գաբոնի ազգային պարկում 45 շիմպանզեներից բաղկացած խումբը դիտարկելիս հետազոտողները նախ նկատեցին, որ կենդանիները միջատներ էին բռնում և քսում իրենց վերքերին, ինչպես նաև տալիս էին իրենց ընկեր շիմպանզեներին, հավանաբար՝ որպես դեղամիջոց:

Նախկինում կենդանիների մոտ նման պահվածք չի նկատվել։ Հայտնի է, որ արջերը, փղերը և մեղուները ինքնուրույն բուժվում են մակաբույծներից և մի քանի հիվանդություններից, բայց երբեք չեն մտահոգվում միմյանց մասին։

Ինչպես նշել է ճանաչողական կենսաբան Սիմոնե Պիկան, սա առաջին դեպքն է, երբ կենդանիները բաց վերքերը փորձում են բուժել  միջատներով։

«Շիմպանզեները միջատներ են ուտում, բայց մենք չգիտեինք, որ նրանք բռնում են նրանց և օգտագործում վերքերը բուժելու համար։ Հետևաբար, նրանք պատկերացում ունեն ոչ միայն սննդի տեսակների, այլև, հավանաբար, նաև այլ կենդանատեսակների առանձնահատկությունների մասին»,- նկատել է  Սիմոնե Պիկան:

Բացահայտումն ի սկզբանե արվել է, երբ  2019 թվականին դիտարկվել են շիմպանզե մոր՝ Սյուզիի և նրա որդու՝ Սիայի փոխազդեցությունները:

Սիան ոտքի վնասվածք ուներ, և Սյուզին, կարծես, բուժում էր նրան։ Որոշ ժամանակ անց իրավիճակը կրկնվեց:

Հաջորդ տարվա ընթացքում գիտնականները ուշադիր հետևել և նկարահանել են շիմպանզեների, որոնք վնասվածքներ են ունեցել: Նրանց հաջողվել է ֆիքսել 22 դեպք, երբ կենդանիները միջատներ են կիրառել սեփական վերքերը բուժելու համար։

Ընդհանուր առմամբ, թիմը ֆիքսել է վերքերի բուժման 76 դեպք, ներառյալ այն դեպքերը, որոնք արվել են այլ շիմպանզեներին օգնելու համար, 15 ամսվա ընթացքում՝ 2019 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի փետրվարը:

Նշվում է, որ կենդանիներն օգտագործել են օդում բռնված ծամած միջատներ։ Այժմ հետազոտողները մտադիր են բացահայտել դրանք և տեսնել, թե արդյոք նրանք ունեն որևէ  բուժիչ հատկություն:

Հատկանշական է, որ շիմպանզեները նման օգնություն են ցուցաբերել նաև իրենց խմբից դուրս շիմպանզեների։

Ուրիշների մասին հոգալը պրոսոցիալական վարքագիծ է և հազվադեպ է հանդիպում կենդանիների մոտ, նշում են գիտնականները:

«Մենք չգիտենք, թե արդյոք դիտարկված վարքագիծը ներառում է կարեկցանք, բայց մենք գիտենք, որ այն կարող է որակվել որպես պրոսոցիալական, այսինքն՝ ուղղված է մեկ այլ կենդանու օգտին»,- ասել է Պիկան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP