14:08 15.02.2018
«Երկիր ծիրանի»-ն ունի աշխատանքի իր ստրատեգիան, դա Զարուհի Փոստանջի ստրատեգիան է՝ պրովակացիաներ անել, իսկ դրա հիմքում ընկած է ուշադրություն գրավելու, տպավորություն թողնելու ձգտումը: Եթե մեկը ենթարկվեց այդ սադրանքին, բնականաբար նպատակին հասնում է: Դա տարածված ստրատեգիա է ՝ ավելի շատ կանանց բնորոշ», – այսօր՝ փետրվարի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ, որտեղ կրկին քննարկվում էր Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած վիճաբանությունը, ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը:
Հոգեբանը ստեղծված իրավիճակի պատճառը համարում է քաղաքապետի սխալ ռեակցիան: «Երկիր ծիրանի»-ի անդամները որպես դիդակտիկ նյութ ցանկանում էին ցույց տալ, իսկ մյուս կողմը որոշակի հրահանգ ստանալուց հետո սկսեց իր նվիրվածությունը ցուցաբերել:
«Այդ մարդիկ ընդամենը ցանկանում էին աչքի ընկնել, ցույց տալ իրենց նվիրվածությունը, որովհետև ընտրվել են այդ աշխատանքում քաղաքապետի շնորհիվ և այդ դիրքում մեծ շահույթ ունեն: Ցանկացած մարդ, ում լավություն են անում, ներքին մղում է զգում վարձահատույց լինելու: Դա է պատճառը, որ մեկը մյուսին հերթ չտալով, փորձում էին իրենց ցույց տալ: Ես ամենա-ամենան եմ ՝ ամենաքծնող ասեմ, ամենանվիրվածն ասեմ, տարբեր բառեր կարելի է օգտագործել: Նրանք անգիտակցական մղումով այդ քայլին գնացին», – այսպես մեկնաբանեց Սամվել Խուդոյանը:
Հոգեբանը նաև բացատրեց, որ նման բնավորությամբ տեր անձի համար ուշադրությունը համար մեկն է, նրա համար տրամաբանական փաստարկներ չկան, ամեն ինչ արվում է ուշադրություն գրավելու համար: Բազմաթիվ անգամներ, տարբեր նիստերի ընթացքում, խնդիրներ են եղել, և եթե նախագահողը ճիշտ չկողմնորոշվեր, գործը կարող էր սպանության հասնել:
«Նման իրավիճակում «на войне, как на войне»: Նա նրան է, խփում, նա նրան է խփում: «Երկիր ծիրանի»-ն կանխատեսել էր էմոցիաներ, 10 անգամ ավելի արդյունք ունեցավ, 10-ով 0 արեց, խայտառակ եղան բոլորը, մարդկանց կերպարները երևացին, ամեն մեկն իր էությանը համապատասխան գործեց», – ավելացրեց հոգեբանը:
12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները13:07 23.11.2024
Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակըՀՀ պաշտպանության նախարարությունը սոցիալական հոլովակ է հրապարակել՝ վերջերս ներդրված նոր ծրագրի մասին: Հիշեցնենք՝ նախկին զինծառայողներին հնարավորություն կտրվի չդադարեցնել նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը որոշակի զորամասերում պայմանագրային զինծառայություն անցնելու դեպքում: ...
13:00 23.11.2024
Պեպը ձգտում է կատարելության. «Մանչեսթեր Սիթիում» մեկնաբանել են Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումըԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» տնօրենների խորհրդի նախագահ Խալդոն ալ Մուբարաքը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը: «Ինչպես «Մանչեսթեր Սիթիի» յուրաքանչյուր երկրպագու, ես նույնպես ուրախ եմ, որ Գվարդիոլայի ճանապարհն այս ակումբում շարունակվելու է: Նրա նվիրվածությունը, կիրքը և նորարարական մտածողությունը շարունակելու են ձևավորել ֆուտբոլային լանդշաֆտը: Պեպը ձգտում է կատարելության, իսկ դա միայն օգուտ […] ...
12:52 23.11.2024
Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում հետ հույսեր է կապում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ «Բուդապեշտում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ռումինիայի վարչապետ Մարչելո Չոլակուի հետ։ Մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենին անդամակցելու ուղղությամբ։ Իսկ լանչի վերջում մեզ նույնիսկ զանգահարեց ԱՄՆ […] ...
12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև ՀայաստանումՆոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին Ադրբեջանի տարածքում գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ ...
12:47 23.11.2024
AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանիցՈւկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...
12:45 23.11.2024
Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներիցԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...