Շոլցը Ռուսաստանին խոստացել է «շատ մաշտաբային, շատ կոշտ» պատժամիջոցներ՝ իրավիճակի լարման դեպքում  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Շոլցը Ռուսաստանին խոստացել է «շատ մաշտաբային, շատ կոշտ» պատժամիջոցներ՝ իրավիճակի լարման դեպքում 

11:15 07.02.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն հայտարարել է, որ արևմտյան երկրների ջանքերն ուղղված են այն բանին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն չլինի։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում խիստ սահմանափակումներ կմտցվեն ՌԴ-ի դեմ: Նա չի բացառել, որ պատժամիջոցներ սահմանվեն նաև «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ: Ըստ նրա՝ ոչինչ չի բացառվում:

«Մենք մեր ԵՄ և ԱՄՆ դաշնակիցների հետ կոնկրետ նախապատրաստություններ ենք արել: Քննարկում ենք հնարավոր պատժամիջոցները. դրանք շատ լայնածավալ ու շատ կոշտ են, եթե դրանց անհրաժեշտությունը լինի, թեև այժմ մեր բոլոր ջանքերն ուղղված են՝ ապահովելու, որ դրանց անհրաժեշտությունը չլինի»,-ասել է  պարոն Շոլցը։

Գերմանիայի կանցլերը բացառել է Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարումը։ Նա նշել է, որ Գերմանիան զենք չի ուղարկում ճգնաժամային շրջաններ։ Նշել է, որ այդ ուղղությանը «հետևել է իր նախորդը և այն եղել և մնում է ճիշտ»։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ը և Եվրոպան սահմանափակումներ են նախապատրաստում բանկերի, պետական ​​ձեռնարկությունների, գործարարների, ինչպես նաև՝ որոշակի ապրանքների արտահանման և ներմուծման համար։Դիտարկվում է Ռուսաստանը SWIFT համաշխարհային ֆինանսական համակարգից անջատելու տարբերակը։ NYT-ը նշում է, որ նախկինում ոչ ոք նման լայնածավալ պատժամիջոցներ չի կիրառել այնպիսի խոշոր տնտեսությունների դեմ, ինչպիսին ռուսականն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

20:38 26.11.2024

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական մասի չորս թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տրվել շտապ տարհանվել անվտանգ վայր՝ կապված «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախներին Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջիկա հարվածների հետ: Ինչպես հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին  X-ում, օդային հարձակումները կլինեն Ռաս Բեյրութ, Կորնիշ Մազրաա, Մսեյթբե և Զուկաք էլ Բլաթ թաղամասերի վրա: Նա նշել է, որ հարվածները կհասցվեն այն […] ...

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

20:30 26.11.2024

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն հրաժարվել է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ «Ռեալը» ցանկացել է պայմանագիր կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ։ Այդուհանդերձ, 32-ամյա Կազեմիրոն այդպիսի ցանկություն չունի։ Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալում» հանդես է եկել 2013-2022 թթ., 336 խաղում խփել 31 գոլ, կատարել 29 արդյունավետ փոխանցում։ Նա 2022 թ. ամռանը 70 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ ...

Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

20:23 26.11.2024

Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

Ոչ միայն դրախտային կղզիների լողափերը կարող են պարծենալ սպիտակաձյուն ավազներով, որոնք նման են շաքարավազի կամ ճենապակու: Երկրի վրա, որտեղ, ինչպես ասում էր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, ամեն ինչ կարող է պատահել, կա մի զարմանալի վայր, որտեղ սպիտակ ավազները տեղակայված են ծովերից և օվկիանոսներից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Իհարկե, դա անապատ է։ Այս մասին հոդված է հրապարակել […] ...

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջ

20:14 26.11.2024

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջ

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Անտոնի Մաչերևիչը կասկածվում է դավաճանության մեջ՝ այս պաշտոնում իր որոշման պատճառով՝ հրաժարվելու ինքնաթիռների գնման ծրագրից, հայտնում է Լեհաստանի արդարադատության նախարարությունը։ Ինչպես նշել է գերատեսչությունը, «ծանուցում է ներկայացվել Անտոնի Մաչևիչի կողմից հանցագործության կատարման ողջամիտ կասկածի մասին»։ «Խոսքը հնարավոր դիվանագիտական ​​դավաճանության մասին է»,- պարզաբանել են նախարարությունից։ Ծանուցումը վերաբերում է երկրի պաշտպանության նախկին նախարար […] ...

Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմ

20:10 26.11.2024

Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմ

Կիևի ռեժիմը սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ՝ վարձկաններ տեղափոխելու Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Նեոնացիստական ​​Կիևի ռեժիմը օգտագործում է բացահայտ ահաբեկչական մեթոդներ, սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների և […] ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

20:04 26.11.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Կոտայքի, Հրազդանի, Գուգարքի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհները սպասարկողներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է […] ...

BACK_TO_TOP