16:36 04.10.2017
Ռուսաստանի Ռոստովի շրջանում՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զորավարժարաններից մեկում, մեկնարկել է ՀԱՊԿ հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2017» զորավարժության առաջին փուլը: Վարժանքների երկրոդ փուլը հոկտեմբերի 6-8-ին կանցկացվի Հայաստանի տարածքում: Հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վարժանքներին ներգրավվել են ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումների գրեթե 1000 զինծառայողներ:
Հոկտեմբերի 4-ին զինծառայողները անցել են վարժանքների ակտիվ փուլի կատարմանը: Խաղարկվում են պայմանական դիվերսանտների դեմ գործողություններ: Միջազգային զորավարժությունների անվտանգությունն ապահովող հակաահաբեկչական ստորաբաժանումները կանխարգելել են «դիվերսանտների» մուտքը դաշտային ճամբարի տարածք: Պայմանական հակառակորդի զինված խումբը հայտնաբերել է ռազմական ոստիկանությունը:
Մարտական ղեկավարության ազդանշանով հակառակորդի ներթափանցման շրջան են մեկնել հատուկ նշանակության ստորաբաժանումները: Գործողության արդյունք պայմանական հակառակորդի դիվերսանտները չեզոքացվել են:
«Որոնում-2017» զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2017» խոշոր զորավարժության շրջանակներում: Ողջ զորավարժությանը ներգրավվել է ավելիք ան 12 հազար անձնակազմ, 1500 միավոր զինտեխնիկա: Վարժանքները կանցկացվեն Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի տարբեր զորավարժարաններում:
08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը09:45 29.11.2024
Մեքսիկայի առաջնորդը ասել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմից հնարավոր է խուսափելՄեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն ժամանելուց հետո կխուսափեն Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմից։ «Չի լինի պոտենցիալ մաքսային պատերազմ Մեքսիկայի և Միացյալ Նահանգների միջև»,-ասել է Շեյնբաումը ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ։ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ավելի վաղ գրել էր, որ 25% մաքսատուրքեր կսահմանի Մեքսիկայից և […] ...
09:40 29.11.2024
Վենեսուելայի խորհրդարանը օրենք է ընդունել իմպերիալիստական շրջափակման և պատժամիջոցների դեմԲոլիվարիայի Հանրապետության Ազգային ժողովը (Խորհրդարանը) միաձայն ընդունել է Ազատարար Սիմոն Բոլիվարի օրենքը իմպերիալիստական շրջափակման դեմ և ի պաշտպանություն Վենեսուելայի։ Խորհրդարանական հանդիպումը հեռարձակել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։ Օրենքը սահմանում է «ցմահ քաղաքական որակազրկում այն անձանց համար, ովքեր օգնում և դաշնակցում են օտարերկրյա գործակալներին՝ Վենեսուելայի ժողովրդի նկատմամբ միակողմանի հարկադրանքի միջոցներ կիրառելու նպատակով»։ Այն նախատեսում է պետական […] ...
09:32 29.11.2024
ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Գերմանիայի գործընկերների հետ համագործակցությունը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները` անդրադառնալով կանանց, երեխաների, […] ...
09:15 29.11.2024
Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարըԻսրայելը պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի Լիբանանում, եթե հաստատված հրադադարը խաթարվի «Հեզբոլլահ» շարժման կողմից, բանակն արդեն ստացել է համապատասխան հրամանը, տեղական հեռուստատեսության 14-րդ ալիքի եթերում ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կօգտվենք զինադադարից, ես չեմ խոսել պատերազմի ավարտի մասին, այլ միայն զինադադարի մասին. դա կարող է կարճ լինել, մենք ուժ ենք կիրառելու, անհրաժեշտության դեպքում ես հրահանգ […] ...
09:04 29.11.2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՆոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Հրազդանի, Վարդենիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներըՆոյեմբերի 28-ին, ժամը 11։15-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 37 տրանսպորտային միջոց և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...