11:38 15.02.2018
Գործադիրը այսօրվա նիստում որոշում կայացրեց Սմիթսոնիան հաստատության կողմից 2018թ. հունիս 27 – հուլիս 4 ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում անցկացվելիք «Ֆոլքլայֆ» փառատոնին ՀՀ հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցությունն ապահովելու նպատակով զբոսաշրջության պետական կոմիտեին հատկացնել 49000.0 հազ. ՀՀ դրամ՝ այդ թվում` առաջին եռամսյակում` 49000.0 հազ. ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սմիթսոնիան հաստատությունը կատարում է փառատոնի` միայն բեմերի, հատուկ ցուցադրության շինությունների կառուցման և լոգիստիկայի հետ կապված ծախսերը, իսկ ծրագրի մնացյալ մասը ֆինանսավորվում է նվիրատվությունների միջոցով: Հայաստանին նվիրված ծրագրի համար Սմիթսոնիան հաստատությանը մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ գումար է անհրաժեշտ և ներկայումս աշխատանքներ էր տարվում ԱՄՆ հայ համայնքի հետ` նվիրատվություններ ստանալու համար:
Հրավիրյալ պետությունների կառավարությունները ևս նվիրատվություն են կատարում միջոցառման կազմակերպման համար: Ըստ նախագծի՝ փառատոնին մասնակցությամբ Հայաստանը հնարավորություն է ստանում օգտագործելու նշյալ հարթակը ոչ միայն զբոսաշրջային գրավչության և մշակութային ժառանգության ներկայացման, այլ նաև հայկական արտադրանքը լայնամասշտաբ լսարանի առջև գովազդելու համար:
09:43 01.11.2024
Հյուսիսային Կորեան գործարկել է նորագույն բալիստիկ հրթիռ10:09 01.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ: ...
10:00 01.11.2024
Ռուսաստանը արաբա-իսրայելական հակամարտության մասնակիցներին կոչ է արել խուսափել էսկալացիայիցՄոսկվան կոչ է անում արաբա-իսրայելական հակամարտության մասնակիցներին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել բռնության հետագա սրմանը և իրավիճակի վերահսկողությունից դուրս գալուն, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում։ «Արաբա-իսրայելական չլուծված հակամարտությունը բռնության հերթական փուլի պատճառ է դարձել. տասնյակ հազարավոր անմեղ պաղեստինցիներ են զոհվել Գազայում, Լիբանանում զոհերի թիվը հասնում է […] ...
09:53 01.11.2024
Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետՀոկտեմբերի 30-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։ «Ջերմ, ընկերական մթնոլորտում անցկացված զրույցի ընթացքում դեսպանն անդրադարձել է իր պաշտոնավարման ավելի քան երեք տարիներին, մասնավորապես դեսպանության գործունեության ընթացքում արձանագրված հաղթանակներին ու հաղթահարված դժվարություններին: Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, […] ...
09:43 01.11.2024
Հյուսիսային Կորեան գործարկել է նորագույն բալիստիկ հրթիռՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ հինգշաբթի օրը արձակել է նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ICBM)՝ Hwasong-19-ը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը։ Ինչպես հայտնում է KCNA-ն, հրթիռը բարձրացել է մինչև 7687,5 կմ առավելագույն բարձրություն և անցել է ավելի քան 1 հազար կմ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը թռիչքի […] ...
09:31 01.11.2024
Վրաստանի վարչապետն ասել է, որ ընդդիմությանը չի հաջողվի երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքըՎրաստանի ընդդիմությունը չի կարողանա երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքը, քանի որ դրա համար ռեսուրսներ չունի։ Այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Չեմ կարծում, որ ընդդիմությունը կփորձի երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքը, քանի որ դրա համար զրոյական ռեսուրս ունի։ Այդպիսով, կարծում եմ, որ նրանք շատ ավելի շուտ […] ...
09:19 01.11.2024
ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել երկարաձգել պաղեստինյան բանկերի հետ աշխատելու թույլտվությունըԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ են արել Իսրայելի կառավարությանը մեկ տարով երկարաձգել իսրայելական ֆինանսական հաստատությունների թույլտվությունը՝ աշխատելու Արևմտյան ափի պաղեստինյան բանկերի հետ՝ կենսական վճարումները մշակելու համար: ՄԱԿ-ը ակնկալում է, որ առանց նման պաշտպանության իսրայելական բանկերը կենթարկվեն քրեական հետապնդման և կխզեն կապերը պաղեստինյան բանկերի հետ։ Իսրայելն ասել է, որ թույլտվությունը կտրվի […] ...