10:55 15.02.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 14-ին ժամը 16։00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 16։00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի՝ 1-ին փողոցի և իր նրբանցքների, 4-րդ, 8-րդ, 9-րդ փողոցների ջրամատակարարումը։
Իսկ փետրվարի 15-ին ժամը 15:00-ից մինչև փետրվարի 16-ը ժամը 15:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Յոլյան փող․ 1-ից-19 համարների և նրբանցքի, Արևշատ փող․ թիվ 2 շենքի, Գորիսի բժշկական կենտրոնի, Քարահունջ, Հարթաշեն, Քարաշեն, Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերի, Խնձորեսկի և Խնածախի թիվ N զարամասերի ջրամատակարարումը։
20:23 14.04.2025
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են միջուկային բանակցություններըԹուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են Օմանում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մուսկատում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Վիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև։ Ըստ Վիթքոֆի՝ Օմանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները […] ...
20:17 14.04.2025
Երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղությանը և կայունությանը. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը թուրքական NTV-ինԱնթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Հայաստանի-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան գործընթացներին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Ներկայացնում ենք հարցազրույցի տեքստն ամբողջությամբ։ – Ես խոսելու եմ այն խաղաղության համաձայնագրի մասին, որի շուրջ երկու կողմերն արդեն համաձայնության են եկել։ Սակայն նախ կցանկանայի անդրադառնալ այն պանելային […] ...
20:11 14.04.2025
2023 թվականի հոկտեմբերից Գազայում զոհվել է գրեթե 51000 պաղեստինցիԳազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 51000-ի սահմանագծին։ Նման տվյալներ են հրապարակվել անկլավի առողջապահության նախարարության Telegram ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 50983-ի, վիրավորվել է 116274 մարդ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, որ վերջին 24 ժամվա […] ...
19:54 14.04.2025
Թանգարաններն արդեն 1 տարի մայր օրենք ունենԹանգարաններն արդեն 1 տարի մայր օրենք ունեն: Թեմային անդրադարձել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...
19:48 14.04.2025
Անթալիայում ՀՀ ԱԳ նախարարը հարցազրույց է տվել Սիվիլնեթին ու թուրքական լրատվամիջոցներինԱպրիլի 11-13-ը Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին և Թուրքիայում գործող լրատվամիջոցներին, խոսել Ադրբեջանի հետ շփումներից: Սիվիլնեթի լրագրողը նշել է, որ սա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո և Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք քննարկվել է պայմանագրի ստորագրման հարցը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...