19:53 01.02.2022
Առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ և հիվանդանոցներ քաղաքացիների հոսքը նորից ավելացել է: Ըստ բժիշկների՝ այս անգամ սեզոնային գրիպն է պատճառը, որն ուղեկցվում է այնպիսի նոր ախտանիշներով, որոնք բնորոշ են կորոնավիրուսին և հաճախ թեստավորման անհրաժեշտություն է առաջանում: Գրիպային ախտանշաններով դիմածների մեծ մասը երեխաներ են, որոնց մոտ վիրուսի տարածումն ավելի արագ ընթացքով է։
«Վերին շնչուղիների հիվանդություններով դիմելիությունը պոլիկլինիկաներում վերջին շրջանում կտրուկ ավելացել է, մինչև 7-8 տարեկան երեխաների դիմելիությունն է շատացել։ Հիմնական գանգատները որովայնի ցավեր, սրտխառնոց, աղեստամոքսային տրակտի երևույթներ, հազ, փռշտոց, գլխացավ, մարմնի ջարդվածություն»,- նշում է Գյումրիի Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը։
«Գյումրի» ԲԿ-ում ևս գրիպի ու հարբուխի գանգատներով դիմելիությունը, հունվարի առաջին երկու շաբաթների համեմատ, կտրուկ աճել է: Թերապևտիկ բաժանմունքում շաբաթ-կիրակի օրերին ստիպված հիվանդների դուրսգրումներ են կատարել։ Ազատ մահճակալները մեկուսարանում գտնվող հիվանդների համար են նախապատրաստում։
«Մեկուսարանը վերջին օրերին ու հատկապես հանգստյան օրերին բավականին ծանրաբեռնված է եղել։ Այժմ 14 մահճակալներից 12-ը զբաղված են, բոլորը նմուշառվել են, հիվանդների հետագա ուղղորդման նպատակով սպասում ենք պատասխաններին»,- նշում է «Գյումրի» ԲԿ թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։
Հոսպիտալացված ու հետազոտված հիվանդների մոտ գրիպի որ տեսակն է, բժիշկները դժվարանում են նշել: Գրիպի շտամը պարզելու համար պետք է հիվանդներից նմուշառում կատարվեր, բայց պոլիկլինիկաներն ու մարզային հիվանդանոցներն լաբորատոր ախտորոշումների հնարավորություն չունեն:
Սեզոնային գրիպին բնորոշ ախտանշաններից բացի, այս անգամ վիրուսն ուղեկցվում է այնպիսի բարդություններով, որոնք բնորոշ չեն սուր շնչառական համակարգի ախտահարումներին: Ըստ բժիշկների՝ այդ կլինիկական նշանները երեխաների ու մեծահասակների դեպքում ունենում են տարբեր ընթացք։ Երեխաների մոտ հիմնականում արտահայտվում է սուր ականջացավերով։
Ստացիոնար բուժում ստացող որոշ հիվանդների մոտ ախտորոշվում է նաև թոքաբորբ, հիմնականում կարիք է զգացվում թթվածնային սարքերի: Գրիպի ծանր ընթացքով հոսպիտալածվածների մեծ մասը գրիպի դեմ պատվաստում չի ստացել:
Պոլիկլինիկաների իմունկաբինետները կորոնավիրուսայինին զուգահեռ կատարում են սեզոնային գրիպի պատվաստումները։ Գրիպի և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը թույլատրվում է ստանալ միաժամանակ:
«Միաժամանակ երկուսն էլ իրար հետ կարելի է պատվաստվել, խնդիր չի լինի՝ ո՛չ ջերմություն, ո՛չ էլ ուրիշ բարդություն չի առաջանում, հակացուցումներ չկան։ Գրիպի դեմ պատվաստում օրական իրականացնում ենք 10 և ավելի քաղաքացիների, իսկ երեք ամսվա կտրվածքով մոտ 700 բնակիչ արդեն պատվաստվել է»,- նշում է Գյումրիի Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի իմունկաբինետի բուժքույր Նելլի Ղուկասյանը։
Սեզոնային գրիպին հավասար մարզում կրկին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն է աճում: Մարզի երկու «Քովիդ» բուժման կենտրոնները դեռ վերաբացելու անհրաժեշտություն մասնագետները չեն տեսնում, բայց «Գյումրի» բժշկական կենտրոնի տրիաժ բաժանմունք ընդունված հիվանդների մոտ օրական հաստատվում է 2-5 դրական դեպք, բոլոր հիվանդները ուղեգրվում են Սպիտակի «Քովիդ» բուժման կենտրոն:
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...