Կրեմլում բրիտանական նոր պատժամիջոցների քննարկումը համարում են հարձակում բիզնեսի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Կրեմլում բրիտանական նոր պատժամիջոցների քննարկումը համարում են հարձակում բիզնեսի վրա

19:51 31.01.2022

Կրեմլը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հայտարարությունները ռուսական ընկերությունների նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցների մասին անթաքույց հարձակում է համարում ռուսական ընկերությունների դեմ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակը հորդորել է «ամեն ինչ կոչել իր անունով»։

«Պատժամիջոցները նրանք են, որոնք լեգիտիմ են և ձևակերպված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ: Տվյալ դեպքում խոսքը բիզնեսի վրա անթաքույց հարձակման մասին է»,- ընդգծել է Պեսկովը։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ռուսական բիզնեսի դեմ Լոնդոնի հարձակմանը կտա իր սեփական պատասխանը, որը հաշվի կառնի ազգային շահերը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությունները ցույց են տալիս Լոնդոնի անկանխատեսելիությունը։

«Սա շատ տագնապալի հայտարարություն է Լոնդոնից, կարծում եմ՝ տագնապալի ոչ միայն մեզ համար, այլև մեր ընկերությունների: Սա ցույց է տալիս Լոնդոնի անկանխատեսելիությունը, և, հավանաբար, սա լուրջ անհանգստության պատճառ է ընդհանրապես միջազգային ֆինանսական կառույցների և բիզնես կառույցների համար»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ մի քանի խոշոր բրիտանական ընկերություններ հանդես են գալիս որպես տարբեր ռուսական ընկերությունների ռազմավարական գործընկերներ, համաներդրողներ, բաժնետերեր։

«Իրականում բրիտանական նախարարների կաբինետը, ի թիվս այլ բաների, սպառնում է նաև իր խոշոր բիզնեսին»,- ասել է Պեսկովը։

Այսօր Բրիտանիայի խորհրդարանը քննարկելու է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը։ Ըստ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի՝ պատժամիջոցներին ուղղված կլինեն Կրեմլի հետ կապված օլիգարխների և ընկերությունների՝ բրիտանական ներդրումների դեմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

BACK_TO_TOP