«Արսենալ»-«Էստերստունդ» խաղն այսօր է՝ «Շանթի» եթերում. մանրամասներ սպասվող հանդիպումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

«Արսենալ»-«Էստերստունդ» խաղն այսօր է՝ «Շանթի» եթերում. մանրամասներ սպասվող հանդիպումից

09:45 15.02.2018

Փետրվարի 15, 22:00: Այսօր ու այդ ժամին «Արսենալը» կրկին կլինի խաղադաշտում:  

«Յամկրաֆտ Արենա»-ում զինագործներին կհյուրընկալի շվեդական Էստերսունդը: Լոնդոնյան ակումբի համար դեպի չեմպիոների լիգա տանող ամենակարճ ճանապարհն այս պահին, թերևս, «Եվրոպա լիգայում» հաղթելն է: Չնայած զինագործների գլխավոր մարզիչը դեռ հույսը չի կորցրել Պրեմիեր լիգայում տեղը բարելավելու և այդ կերպ Չեմպիոների լիգայում հայտնվելու համար.

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ Չեմպիոների լիգայի ուղեգիրը Եվրոպա լիգան հաղթելով նվաճելը ճիշտ չէ, բայց եթե նման հնարավորություն լինի, մենք դա կանենք: Ամեն դեպքում մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի Պրեմիեր լիգան»,-նշել է «զինագործների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

 

Ոչ միայն Արսենալը, այլև եվրոպական մյուս գրանդները հաճախ են թերահավատորեն մոտենում Եվրոպա լիգային: Բայց անցած տարի տեղի ունեցածը ցույց տվեց, որ այս մրցաշարը հաճախ նաև օգնում է: Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» համար հաղթող դառնալը Չեմպիոնների լիգայում հայտնվելու միակ ճանապարհը դարձավ: Չնայած զինագործների մարզիչը հույսը լիովին այս մրցաշարի հետ չի կապում, բայց հայտարարում է՝ խաղին մարտական տրամադրությամբ են մոտենալու:

«Ես ամեն դեպքում հիմնական կազմի խաղացողների եմ դաշտ դուրս բերելու, քանի որ մինչև այս հանդիպումը մենք այլ խաղ չունենք: Չեմ կարող բաց թողնել այս հնարավորությունն այն պատճառով, որ մենք չենք խաղում Անգլիայի Գավաթում: Ես խաղացողներին հանգիստ տալու պատճառ չունեմ»,- ասել է Վենգերը:

 Տրամադրվածությունը մարտական է, սպասվող խաղն էլ՝ բարդ: Ծնկի վնասվածք ունի Ալեքսանդր Լյակազետը, որը կբացակայի 4-ից 6 շաբաթ: 

Մխիթարյան-Օբամեյանգ դուետն էլ կմասնատվի՝ Եվրոպայի Լիգայի կանոնադրության պատճառով: Գաբոնցու նախկին թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան», մրցաշրջանը սկսել է Չեմպիոնների լիգայում, սակայն խմբային փուլում զբաղեցրել է 3-րդ տեղը և հիմա Եվրոպա լիգայի փյեյ-օֆում է: Կանոնների համաձայն՝ ֆուտբոլիստը չի կարող ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող 1 մրցաշարում խաղալ 2 տարբեր թիմերի կազմում: Այսպիսով, Օբամեյանգին մինչև մրցաշրջանի ավարտը Եվրոպա լիգայում չենք տեսնի՚։ Սա նշանակում է, որ զինագործների խաղում հնարավոր է լինեն տակտիկական որոշակի փոփոխություններ և խաղադաշտում դերերի վերաբաշխում:

 

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ «Արսենալի» հավանական մեկնարկային կազմում առաջ քաշված հարձակվողը կլինի Ուելբեքը: Նրան թիկունքից կօգնեն Իվոբին, Օզիլը և Մխիթարյանը: Ի դեպ, հայ ֆուտբոլիստի մոտ փոփոխություն ևս կլինի: Մարզաշապիկի վրա գրված 7-ին մեկ 7 էլ կավելանա ևՄխիթարյանն այս մրցաշարում հանդես կգա 77 համարի ներքո՝ էլի կանոնադրության պահանջով: Այն սահմանում է՝ Միկին չի կարող հանդես գալ Եվրոպայի լիգայի խաղարկությունում 7 համարի ներքո, քանի որ «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսն այս մրցաշրջանում արդեն կրել է այդ համարի մարզաշապիկը:

 

  

Այս լուսանկարները շվեդական ակումբի հանդերձարանից են: Հանդիպումից առաջ թվիթերյան իրենց էջում հրապարակել են և կից մի գրառում արել:

«Պատրաստ ենք ընդունել քեզ, «Արսենա՛լ»: Արդեն պատմե՞լ ենք մեր նոր հանդերձարանների մասին»:

Սա արդեն 3-րդ դեպքն է, երբ շվեդական այս ակումբը «զինագործների» հետ խաղին սարկազմով է մոտենում: Մի անգամ էլ՝ ԵԼ-ի վիճակահանությունից հետո, շվեդները խորհուրդ տվեցին լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ճիշտ կոճկել վերնազգեստը:

«Փետրվարին ձեզ կսպասենք «Յամտկրաֆտ արենայում»: Ժամանելուց առաց խնդրում ենք համոզվել, որ Վենգերը շտկել է վերնազգեստի խնդիրները: Մեզ մոտ ցուրտ է լինելու»,- թվիթերյան էջում գրել է շվեդական ակումբը:

 Բայց սա դեռ ամենը չէ: Մխիթարյանի թիմի նկատմամբ նաև եղանակն է ոչ բարենպաստ տրամադրված: Սպասվում է, որ խաղը կկայան -4 աստիճան ցրտի պայմաններում: Ակնհայտ է, որ լոնդոնյան համեմատաբար տաք եղանակի համեմատ զինագործների համար սառնամանիք է լինելու:

Բուքմեյքերական ընկերությունները «Էստերսունդ»-«Արսենալ» զույգի ֆավորիտ են համարում «զինագործներին», որոնց երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը գնահատվում է 1.08 գործակցով, շվեդական ակումբինը՝ 6.5 գործակից: Այսօր կայանալիք խաղում «Արսենալի» հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 1.5 գործակցով, «Էստերսունդի» հաղթանակը 6.5, ոչ-ոքին 4.33 գործակից: Մինչդեռ  «Էստերսունդի» նախագահ Դանիել Կինդբերգը չի կասկածում, որ իր ակումբը հաղթահարելու է «Արսենալի» արգելքը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում: 

«Իհարկե, մենք կհաղթենք «Արսենալին»: Տեսնում եմ, թե ինչպիսի մարզավիճակում ենք մենք, և ինչպիսի` նրանք: Կսկսենք խնդիրը իրագործել հենց առաջին հանդիպումից, իսկ հետո ուրախությամբ կմեկնենք «Էմիրեյթս»: Երբ ես ասացի, որ կհաղթահարենք «Գալաթասարայի» արգելքը, մարդիկ ինձ խելագար համարեցին: Հիմա իսկական ժամանակն է ու մենք կարող ենք անցնել «Արսենալին» ու դուրս գալ 1/8 եզրափակիչ: Մեր նպատակն է հանդես գալ մրցաշարի եզրափակչում»,- «The Sun»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է նա:

Ինչևէ, այս խաղում գոլ խփելու ամենահավանական թեկնածուն լոնդոնցիների հարձակվող Դենի Ուելբեկն է. նրա՝ գոլի հեղինակ դառնալու հնարավորությունը գնահատվում է 1.9 գործակցով: 

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը նույնպես մեծ է՝ 2.3:  «Էստերսունդի» ֆուտբոլիստներից գոլի հեղինակ դառնալու հավանականությունը, ըստ բուքմեյքերական ընկերությունների,  ամենաբարձրն է իրանցի հարձակվող Սաման Գոդդոսի մոտ, ում համար սահմանված է 4.25 գործակից: Բուքմեյքերները գործակիցներ են սահմանել նաև առանձին ֆուտբոլիստների՝ մեկից ավելի գոլ խփելու հավանականության համար։ Մխիթարյանի՝ դուբլի և հեթ տրիկի հեղինակ դառնալու հնարավորությունը գնահատվում է հետևյալ կերպ. Հենրիխի երկու գոլի համար սահմանված է 11 գործակից, իսկ երեք գոլը գնահատվում է 41 գործակցով: Այն, որ Մխիթարյանը կդառնա խաղում առաջին գոլի հեղինակը, գնահատվում է 6.5 գործակցով:

Հիշեցնենք, որ «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների  հեռարձակման բացառիկ իրավունքը։ Այսօր՝ ժամը 22.00-ին, «ՇԱՆԹ»-ի և «ՇԱՆԹ ՊՐԵՄԻՈՒՄ»-ի եթերում կարող եք դիտել «Էստերսունդ»-«Արսենալ» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ առաջին հանդիպումը: Պատասխան խաղը մեկ շաբաթ անց է՝ փետրվարի 23-ին Երևանի ժամանակով 00:05-ին:Հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների հեռարձակման բացառիկ իրավունքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

17:20 18.04.2025

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […] ...

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

16:51 18.04.2025

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […] ...

BACK_TO_TOP