19:59 31.01.2022
Երկրագիտական թանգարանի նախասրահի դարակաշարերում տեղադրված խեցեղենի մի մասը նախորդ տարի հայտնաբերվել է Ջրափիի ջրասույզ հինգ դամբարաններից: Ըստ հնագետների՝ գտածոները թվագրվում են Մ․թ․ա 1-ին հազարամյակի:
Հողի շերտից դուրս բերված կավե կտորները մասնագետները խնամքով մաքրել են դարերի փոշուց, սպիտակ շաղախով իրար միացնելով՝ վերականգնել են կավե սպասքի նախնական տեսքը և հետաքրքիր բացահայտումներ արել տվյալ ժամանակաշրջանի մարդկանց կենցաղի և սոցիալական շերտավորման մասին:
Ջրափիի ջրասույզ եղած դամբարաններում հնագետները հայտնաբերել են նաև թաղման ծեսերի հետաքրքիր ու առանձնահատուկ տեսարաններ: Գտնվել է կանացի թաղում, որի ձեռքերի մեջ եղել է կրիա: Սա հայկական թաղման ծեսերում հանդիպող հազվադեպ երևույթ է համարվում, հնագետները այս գտածոյի մեկնաբանությունը դեռ չունեն:
«Նման փաստ մենք ունեինք միայն Հոռոմի դամբարանից հայտնաբերված՝ 1987-88 թվականներին։ Այնտեղ էլի հինգ կանացի թաղումներ կային, որտեղ ձեռքերի մեջ կրիա էր դրված։ Առայժմ դժվար է մեկնաբանել դա, որովհետև այլ զուգահեռներ առայժմ չունենք։ Երբ որ նայում ենք մեր թե՛ ազգագրական նյութը, թե՛ բանահյուսական, կրիայի պաշտամունք կամ կրիայով ծիսական որոշակի ֆունկցիա ունեցող ոչ մի փաստ առայժմ չի հաջողվել հայտնաբերել»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի երկրագիտական թանգարանի հնագետ Համազասպ Խաչատրյանը։
Ջրափիում հնագիտական աշխատանքներ հնարավոր է դառնում իրականացնել միայն ամռան ամիսներին, երբ տեղանքից ջուրը ցամաքում է: Հնավայրը հարուստ ժառանգություն ունի թաքնված: Հենց այդտեղից էլ մասնագետները հայտնաբերել են փոքրիկ նետասլաքներ, որոնք ոչ թե ձուլված են երկաթից, այլ ունեն պատրաստման հատուկ ձև, որը բնորոշ է ուրարտական զինատեսակներին:
Ըստ մասնագետների՝ հնում գլխի տակ դաշույն դնելը եղել է մարդկանց չար ուժերից պաշտպանելու ավանդույթ, որը շատ դեպքերում կիրառվում է նաև մեր օրերում:
Հայտնաբերված հնագիտական նյութերի ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ հասարակության բոլոր անդամները ինքնապաշտպանական նպատակներով մշտապես իրենց մոտ զենք են կրել։ Ջրաձորի ամրոց-բնակավայրից հնագետները հայտնաբերել են փոքրիկ մի քար, որի վրա կան բացված երկու անցքեր, քարն, ըստ էության, մետաղալարեր պատրաստելու համար նախատեսված գործիք է եղել:
«Սա շատ հազվագյուտ գործիք է, որը օգտագործվել է մետաղից հաստ լարեր պատրաստելու համար։ Սա հետաքրքիր է նրանով, որ ցույց է տալիս տեղում մետաղամշակությունը, ոչ թե պարզապես զենքեր պատրաստելը, այլ, ամենայն հավանականությամբ, սա խոսում է էն մասին, որ հանքաքարեր են բերել, ու տեղում այդ հանքանյութերը ենթարկվել են մշակման, որից էլ այս քարի օգնությամբ պատրաստել են մետաղե գլանակներ»,- պատմում է հնագետ Համազասպ Խաչատրյանը։
Հազվագյուտ գտածոն համարվում է ժամանակի գյուտերից մեկը։ Բարձունքում գտնվող Ջրաձորի հնավայր-ամրոցը Շիրակի մարզում առայժմ միակ հուշարձանն է, որը փաստացի ներկայացնում է ճակատամարտ Ուրարտական զորքի հետ: Պատերի մեջ խրված վիճակում հայտնաբերված ուրարտական զենքերի ու նետասլաքների մնացորդները վկայում են Շիրակի մարզ ուրարտացիների արշավանքների մասին:
«Ջրաձորի ամրոց-բնակավայրը տալիս է շատ հետաքրքիր նյութեր։ Շիրակի մարզում առայժմ միակ հուշարձանն է, որը փաստացի ներկայացնում է ճակատամարտ Ուրարտական զորքի հետ։ Որպես նյութական ապացույցներ ուրարտացիների ներխուժման, մենք ուրիշը չունենք։ Ջրաձորը, լինելով երկու կետերի ՝ Ախուրյան գետի և Թորոս գետակի միախառնման միջանկյալ տարածքում, գտնվում է հսկայական սարի վրա, որի գագաթին էլ գտնվում է ամրոցն ու բնակավայրը, ժամանակին տարածքը մեծ ստրատեգիական նշանակություն ունեցող վերահսկողական կետ է եղել»,- նշում է հնագետը։
Ջրաձորից բացի՝ պեղումներ են կատարվել նաև Սեպասարի հնավայրում, նախորդ տարի անավարտ մնացած սենյակի պատերի որոնման աշխատանքների ժամանակ հնագետները հայտնաբերել են խիստ քայքայված վիճակում գտնվող ստացիոնար օջախ, որն այժմ գտնվում է վերականգնման փուլում:
Այս տարի պեղումներ կսկսվեն նաև Բենիամինի հուշարձան-հնավայրում, որի մոտակայքով է անցնելու «Հյուսիս-հարավ» մայրուղին: Պեղումները գյումրեցի մասնագետների հետ կիրականացնի հնագիտության ազգային ինստիտուտի գիտաշխատողների արշավախումբը: Դրանք կմեկնարկեն հունիսին ու կտևեն երեք ամիս, որից հետո միայն տարածքում կսկսվի «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...