Բորիս Ջոնսոնի «հարբած ուրբաթներն» ու մյուս արկածները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

Բորիս Ջոնսոնի «հարբած ուրբաթներն» ու մյուս արկածները

23:57 06.02.2022

Մամուլը մեծ հաճույքով հրապարակում է Դաունինգ սթրիթում տեղի ունեցած երեկույթների մանրամասները: Կարանտինի, համազգային լոքդաունի և նույնիսկ սգո արարողությունների ժամանակ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին հորդորել էր ձեռնպահ մնալ հարազատների ու ընկերների հետ հավաքներից, մինչդեռ ինքն իր ծննդյան տարեդարձը նշել է մեծաթիվ ընկերների հետ։ Ընդդիմությունը հրաժարական էր պահանջում, ոստիկանությունը հետաքննություն էր սկսել: Բայց, ինչպես պարզվում է, վարչապետի ընդդիմախոսներն էլ դեմ չէին զվարճանալ՝ շրջանցելով խիստ սահմանափակումները։ Ի՞նչ պատմությունների մեջ է վարչապետն ընկել:

2020 թվականի մայիսին տեղի ունեցած տխրահռչակ երեկույթը, որի մասին հայտնի դարձավ ձմռան սկզբին, արդեն փչացրել էր Ջոնսոնի Սուրբ Ծնունդը։ Սակայն դա միակ երեկույթը չէր, ինչպես պնդում են նոր հետաքննության հեղինակները։
Կառավարության կողմից հավաքագրվում են Դաունինգ Սթրիթում կարանտինային խախտումների վերաբերյալ տվյալները։ Ավագ պետական ​​ծառայող Սյու Գրեյը հարցաքննել է Ջոնսոնին և խոստացել հրապարակել բացահայտումները փետրվարի սկզբին: Այսպես կոչված «Գրեյի  արձանագրության» մի մասն արդեն հայտնվել է մամուլում։

Այդ լուրերն ամենաքննարկվողն էին։ Ջոնսոնի արկածների մասին մամուլում տիրող աղմուկը նույնիսկ խլացրել էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Ամբողջ թագավորությունն արդեն գիտեր, որ վարչապետի նստավայրում լոքդաունի ժամանակ այնքան են խմել, որ նույնիսկ գինու համար հատուկ սառնարան են բերել ամենշաբաթյա «հարբած ուրբաթների» համար։ Daily Mirror թերթը հրապարակել է այդ սառնարանի լուսանկարը՝ մանրամասնելով, որ դրանում կա 34 շիշ ալկոհոլ։

Մեկ այլ հրատարակություն՝ The Telegraph-ը, հունվարի վերջին հաղորդում էր Դաունինգ Սթրիթում տեղի ունեցած ևս մի տհաճ միջադեպի մասին: Պարզվում է, որ 2021 թվականի ապրիլի 16-ին՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունից անմիջապես առաջ, Ջոնսոնի աշխատակիցները մի ամբողջ ճամպրուկ ալկոհոլ են  բերել նստավայր՝ անմիջապես խմելու։ Վարչապետի խոսնակը շտապել է ասել. «Ցավալի է, որ դա տեղի է ունեցել համազգային սգո ժամանակ։ Դաունինգ սթրիթը ներողություն է խնդրում թագավորական պալատից»։

Բայց խնջույքը, ամենայն հավանականությամբ, ինքնաբուխ չի եղել։ Քննիչները պնդում են, որ «գինարբուք-միջոցառումները» անգամ նշված են եղել Դաունինգ Սթրիթի աշխատակիցների էլեկտրոնային օրացույցներում: Նույնիսկ հստակ ժամ է եղել սահմանված՝ երեկոյան չորսից մինչև առավոտյան յոթը։

Վարչապետի նախկին ավագ խորհրդական Դոմինիկ Քամինգսը, ասել է, որ պատրաստ է երդվել, որ Ջոնսոնին զգուշացրել է ալկոհոլային խնջույքներ կազմակերպելու վտանգի մասին։ Վարչապետը դիվանագիտորեն պաշտպանվում էր. «Կատարվածի ամբողջ պատասխանատվությունը ես եմ կրում, բայց ոչ ոք չի ասել, որ այս ամենը  հակասում է կանոններին»։

Մամուլը կառավարության ղեկավարին դատապարտում է առնվազն տասը «գինու ուրբաթ» կազմակերպելու համար:

Լրագրողների ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ 2020 թվականի հունիսի 19-ին, երբ ամբողջ Մեծ Բրիտանիայում սկսվել էր առաջին լոքդաունը,  Ջոնսոնն իր ծննդյան օրը նշել է մեծ  ընկերական կազմով: Մինչդեռ հազարավոր  բրիտանացիներ, նրանց թվում նաև թագուհին զոհաբերում էին իրենց հավաքույթները՝ հանուն անվտանգության: «Կանոնները կարծես թե չէին վերաբերում Ջոնսոնին», -գրում էին սոցցանցերի օգտատերերը։

Վարչապետի աշխատակազմը ստիպված է եղել խոստովանել, որ կառավարության պաշտոնյաները հավաքվել են Դաունինգ սթրիթի գրասենյակում և տոնի հերոսին դիմավորել ծննդյան տորթով։ Բայց նրանք, իբր, երկար չեն տոնել, իսկ ինքը՝ Ջոնսոնը, մնացել է այնտեղ ընդամենը տասը րոպե։


Սկանդալից անմիջապես օգտվել են հակառակորդները: «Սյու Գրեյի զեկույցը պետք է հրապարակվի որքան հնարավոր է շուտ և առանց կրճատումների: Ոչ մի խմբագրում, ոչ մի կրճատում»,- պնդում էր Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդ սըր Քիր Սթարմերը: Իսկ Ուոթերգեյթի նմանությամբ գինու երեկույթները նա անվանել է party-gate:
Վարչապետի խոսնակը պատասխանել է՝ Գրեյի բացահայտումները կհրապարակվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP