18:22 24.07.2018
Բաքվում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի հարցերով զբաղվող գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում որոշվել է թուրքական ավիաուղիների ինքնաթիռներին իրավունք տալ ուղևորափոխադրումներ իրականացնել Գանձակ (Գյանջա)-Նախիջևան ուղեգծով (եթե ուղիղ գծով թռչեն, անցնելու են Հայաստանի օդային տարածքով)։
Հանդիպմանը քննարկվել են առհասարակ ուղևորափոխադրող ու բեռնափոխադրող ավիացիայի խնդիրները երկու երկրների միջև։ Որոշվել է ակտիվացնել երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն ու Ստամբուլ-Բաքու թռիչքները շաբաթական 35-ից հասցնել 40-ի։ Կավելանան նաև Բաքվից Թուրքիայի մյուս քաղաքների ուղղությամբ թռիչքները։
2017 թվականի աշնանը, հիշեցնենք՝ թուրքական Turkish Airlines ընկերությունը խոստացել էր այս տարվանից դեպի Երևան օդային փոխադրումներ սկսել։ Թուրքական Atlas ավիաընկերությունն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։
08:40 01.11.2024
Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. Օրբան08:40 01.11.2024
Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. ՕրբանԵվրամիության տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ է եվրոպական նոր ռազմավարություն, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մեզ պետք է մեկը, ով նոր տնտեսական ռազմավարության օգնությամբ կփրկի ԵՄ տնտեսությունը։ Դա Հունգարիան չի լինի: Դա կարող են անել միայն մեծ երկրները: Բազմաբևեռությունը լավ է: Բայց երբ ես նայում եմ գազի և էլեկտրաէներգիայի վճարներին, ես հասկանում եմ, որ մենք […] ...
08:30 01.11.2024
2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը. Հակոբ ՍիմիդյանՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: 65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Շնորհավորում եմ բոլորիս!!!»։ ...
08:20 01.11.2024
Al Jazeera. առնվազն 95 պաղեստինցի սպանվել է Գազայում հոկտեմբերի 31-ինՀոկտեմբերի 31-ին Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից առնվազն 95 պաղեստինցի է սպանվել։ Այս տվյալները ներկայացրել է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ հաղորդման՝ անկլավի հյուսիսային հատվածում բազմաթիվ ավիահարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 75 պաղեստինցի։ Առնվազն 20 մարդ զոհվել է այլ հատվածներում: Ինչպես նշվում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության Telegram […] ...
08:10 01.11.2024
Բորելը կայցելի Ճապոնիա՝ անվտանգության հարցերով բանակցությունների համարԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կայցելի Ճապոնիա՝ մասնակցելու Ճապոնիա-ԵՄ ռազմավարական երկխոսության արտաքին և անվտանգության քաղաքականության առաջին հանդիպմանը։ Սպասվում է, որ նա կհանդիպի Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայայի հետ և կանցկացնի Ճապոնիայի և ԵՄ-ի միջև արտաքին քաղաքականության ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ճապոնիայի և ԵՄ-ի միջև համագործակցությունը, մասնավորապես, անվտանգության ոլորտում, […] ...
08:01 01.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան երկու ժամ գնդակոծել են Բեյրութի հարավային արվարձաններըԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկու ժամվա ընթացքում ավելի քան 15 հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռմբակոծվել են Ղբեյրի, Հարեթ Հրեյք, Բուրջ ալ Բարաջնի և Դուվար Քաֆաաթ շրջանները։ Օդային հարձակումների առաջին շարքն իրականացվել է գիշերվա ժամը երկուսի մոտ (Մոսկվայի ժամանակով 3։00)։ Ուժգին պայթյունների ձայները հասել են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասեր։ Ծխի […] ...
00:00 01.11.2024
Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ AxiosAxios-ը հրապարակել է իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդի զեկույցն այն մասին, որ Իրանը, իր տարածքին պատասխան հարվածից խուսափելու համար, պատրաստվում է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա։ Երկու աղբյուրներ, որոնց հետ զրուցել է Բարաք Ռավիդը, ասում են, որ իսրայելական հետախուզությունը ենթադրում է, որ հարձակումը կիրականացվի մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների միջոցով: Հարվածը կարող է լինել […] ...